Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան
16
Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Հայաստանը վերածվել է քաղաքական բանտարկյալների, բռնաճնշումների կոնցլագերի․ Լիլիթ Գալստյան Պատերազմ Արցախում
ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա ՔՊ 64 պատգամավորից 1 պատգամավոր չկա՞, որ գա, ամբոինից դատապարտի Հաջիևի հայտարարությունները. Աբրահամյան Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը. Ոսկանյան Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք․ Գոհար Մելոյան Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան Տիգրանաշենում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժեր. Ալեն Ղևոնդյան Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն Մաhաgել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը «Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները 224 զnhվածների տարելիցը պետական օրակարգում գրեթե չերևաց, մինչդեռ նույն օրը իշխանության վերնախավը զբաղված էր 1.6 միլիարդ դրամ արժողությամբ «Tour of Armenia»-ի եզրափակչով. Անանյան Ընդդիմադիր պատգամավորները դիմել են ՍԴ՝ վիճարկելով իշխող ուժի կողմից ընդունված նոր կարգավորումը Այս իշխանությանը բանակը, զինծառայողները միայն պետք է քարոզարշավների, զորահանդես անելու և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար. Աբրահամյան Նավթի գները բարձրանում են՝ Սաուդյան Արաբիայի նավթամուղի վնասման և նոր hարձակnւմների պատճառով ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարգավորվելու միտում ունի. Բաքուն և Երևանը տրամադրված են կատարել ստանձնած պարտավորությունները». Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակին: Փոխանցում է Tert.am-ը։ 

Լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք Լավրովը մտահոգություն չունի, որ ռուս խաղաղապահները գալիք տարում կարող են հայտնվել կողմերի միջև կրակի գծում, դիվանագետը պատասխանել է.«Մենք ելնում ենք Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության մեջ ֆիքսված պարտավորությունների անվերապահ կատարման անհրաժեշտությունից: Այս իմաստով մենք շարունակում ենք մեր միջնորդական համագործակցությունը Բաքվի և Երևանի հետ:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարգավորվելու միտում ունի: Մենք գոհունակությամբ նշում ենք Բաքվի և Երևանի՝ իրենց պարտավորությունները կատարելու, իրավիճակի ընդհանուր կայունացման ուղղությամբ աշխատելու տրամադրվածությունը:

Կցանկանայի նշել, որ կողմերը համագործակցության բարձր մակարդակ են ցուցաբերում «տեղում» ծագող խնդիրների լուծման հարցում: Ռուսաստանն, իր հերթին, շարունակում է պատասխանատու կերպով և արդյունավետ կատարել հրադադարի ռեժիմի երաշխավորի իր գործառույթը: Դեռևս չեն արձանագրվել սադրիչ գործողություններ ռուս խաղաղապահների նկատմամբ:

Միակ նկատելի խախտումը դեկտեմբերի 13-ին տեղի է ունեցել շփման գծի այն հատվածում, որտեղ ռուս խաղաղապահները ներկա չեն եղել: Մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից ձեռնարկված եռանդուն քայլերն ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփման ընթացքում, օգնել են խուսափել միջադեպի սրացումից: Մենք կշարունակենք գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու զինադադարի խախտումները:

Օրակարգում հրադադարի ռեժիմի խախտումների կանխարգելումն է, ինչպես նաև տարածքի մաքրումը պայթուցիկ սարքերից, ռազմագերիների և մահացածների մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար հրատապ խնդիրների լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը `անկախ դրանց պատկանելիությունից, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաարգելափակումը: Այս բոլոր ոլորտներում կա որոշակի դրական միտում, բայց կան նաև խնդիրներ, որոնք անխուսափելի են ՝ հաշվի առնելով անսովոր իրավիճակը:

Ինչ վերաբերում է դեռ չլուծված քաղաքական հարցերի քննարկմանը, ես կարող եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը ինչպես մեր ազգային շրջանակում, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով աջակցել նման հանդիպումների կազմակերպմանը, հենց որ կողմերը պատրաստ լինեն դրան»,-ասել է ՌԴ արտգործնախարարը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>