Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Արցախի հանձնումից հետո պшտերազմ հնարավոր է միայն մեկ դեպքում. եթե Նիկոլն ինքը հրահրի այդ պшտերազմը՝ իշխանություն պահելու համար Ինչ պետք է անել Մոլագարի հեռանալուց հետո
25
Իրանը Թրամփի բանակցությունների առաջարկը համարում է խորամանկություն Հայ-ամերիկյան հարաբերությունների մասին. ի՞նչ է սպասվում TRIPP-ին. Տեսանյութ 6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան Եթե հունիսի 7-ից հետո իշխանափոխություն չեղավ, ապա կստանանք երաշխավորված պատերազմ ու պարտություն (տեսանյութ) Ըստ The New York Times-ի` հայտնի է դարձել այն անձը, ով խաբել է Թրամփին թե Իրանում հնարավոր է իշխանափոխություն իրականացնել «Հայաստան–Արցախ» համահայկական երիտասարդական միության և «Արցախի հոգեբանների միության» միջև կնքվեց համագործակցության հուշագիր (տեսանյութ) Փաշինյանի ԱԳ նախարարը ահաբեկում է Հայաստանի ժողովրդին, որ եթե իրենք չլինեն, անմիջապես պատերազմ կլինի «Պատերազմի ագռավ» Նիկոլ Փաշինյանը շանտաժ է անում ժողովրդին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն Պատերազմ Արցախում
Մեզ ասում են՝ «ծնկեք ու այդպես մնացեք, որ չխփեն». Իշխան Սաղաթելյան ՔՊ-ական 67 պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին ընտրեց ՍԴ դատավոր Իրանը Թրամփի բանակցությունների առաջարկը համարում է խորամանկություն Հայ-ամերիկյան հարաբերությունների մասին. ի՞նչ է սպասվում TRIPP-ին. Տեսանյութ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել Կդադարեցվի որոշ հասցեների գազամատակարարումը Սկզբում ՍԴ անդամ, հետո՝ նախագահ Փաշինյանի հրահանգով արցախցիներ են հավաքագրել Հերթական պարգևավճարը ԱԺ-ում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 3 Էրեբունիում շենքի տանիքը հայտնվել է փլուզման վտանգի առաջ (տեսանյութ) Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը փոխվել է վարչական հսկողության Նախընտրական-աշխատավարձային շոու Արսեն Թորոսյանից (տեսանյութ) Զանգել է Պուտինին՝ հիբրիդային պատերազմների ցուցակը ուզի. Տիգրան Քոչարյան ՔՊ-ի՝ ցեխով փակ դիտահորը Շենգավիթում (տեսանյութ) 6 տարի սպասել ենք իմանալու՝ ովքեր են մեր երեխաների զnhվելnւ մեղավորները, մել էլ իմանում ենք՝ զեկույցը գաղտնիացվել է. Արսեն Ղուկասյան ԻՀՊԿ-ն հայտարարել Է իսրայելական քաղաքների ուղղությամբ հասցվող հարվածների նոր ալիքի մասին Փաշինյանի համար դիվանագիտություն գոյություն չունի, հիմա նրա խնդիրը Ռուսաստանին մաքսիմում ցեխոտելն է. Հայկ Նահապետյան Իշխանությունն առաջնորդվում է հանրությանը պատերազմով սպառնալու սկզբունքով. Աբրահամյան Արցախցիների իրավունքների շուրջ խոսույթը բնավ էլ կոնֆլիկտածին չէ, այն ամրագրված է միջազգային սկզբունքներով ու նորմերով Կրեմլում չգիտեն՝ ԱՄՆ-ն բանակցո՞ւմ է Իրանի հետ. Պեսկով Որտեղի՞ց գիտեն, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու. միգուցե կան պայմանավորվածություններ. Գառնիկ Դանիելյան Մամուլի շենքը հյուրանոց կդառնա. ով է կազմել ներդրումային փաթեթը. «Հետք» Խամենեին համաձայնել է բանակցել ԱՄՆ-ի հետ. Ynet Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Երբ ՔԿՀ-ներում մեկ տարում գրանցվում է 24 մահ, ուրեմն խնդիրը համակարգային է. Դիտորդ խմբի ղեկավար Երկրաշարժ՝ Հայաստանում Նիկոլից ազատվելու ենք, ոչ մի պատերազմից էլ չվախենա՛ք․ Երվանդ Բոզոյան

Այն մասին, թե ինչպես են որոշվում եւ պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները. Արմեն Գևորգյան

Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը փաստացի դարձավ ո´չ միայն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին փաստաթուղթ, այլեւ՝ մի փաստաթուղթ, որով սկսեցին հստակեցվել ՀՀ պետական սահմանները։ Այս մասին գրում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ հասարակության ուշադրությունը հրավիրելով մի շարք հանգամանքների ու դրվագների վրա։

Նա, մասնավորապես, նշել է.

«Վերջին շրջանում արդիական է դարձել, իմ կարծիքով արհեստական մի թեմա, թե իբր Հայաստանի նոր պետական սահմանների անցկացումը կանխորոշված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Հղում կատարելով հենց այդ օրենքի որոշ դրույթների վրա՝ Ն. Փաշինյանը փորձում է արդարացնել Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածների ոչ լեգիտիմ դեմարկացիայի գործընթացը։ Ուզում եմ հասարակության ուշադրությունը հրավիրել մի շարք հանգամանքների ու դրվագների վրա։ Այսպես․

1.Մեր երկրում ընդունվել եւ գործում է հատուկ օրենք՝ ՀՀ Պետական սահմանի մասին, որտեղ նկարագրված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանների նույնականացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմներն ու գործընթացները, որտեղ հստակ սահմանված է, թե ինչպիսի իրավական փաստաթղթերով են կարգավորվում այդ բոլոր հարցերը։ Այդ փաստաթղթերն են՝ միջազգային պայմանագրերն ու օրենքները։ «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը» կապ չունի Հայաստանի պետական սահմանների պարամետրերի որոշման հետ, որոնք կարող են սահմանվել բացառապես միջազգային պայմանագրով։

2.«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը եւ դրա հետագա փոփոխություններն ընդունվել են այն օբյեկտիվ գիտակցությամբ, որ Գեղարքունիքի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մի շարք համայնքների վարչական սահմանների որոշ հատվածներ սահմանակից են Արցախի Հանրապետության հետ։ Եվ դա օբյեկտիվ իրականություն էր մինչեւ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։ Պայմանավորվող կողմերի միջեւ պետական սահմանների նոր պարամետրերը կարող էին հստակեցվել միայն Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումից հետո։ Եթե Փաշինյանը եւ նրա խորհրդականները ուշադիր ուսումնասիրեն օրենքի տեքստը, օրինակ դրա չորրորդ հոդվածը, ապա կտեսնեն, որ Հայաստանի համար ադրբեջանական կողմի հետ որոշ հարցեր ամեն դեպքում բաց էին մնացել՝ Արարատի եւ Տավուշի մարզերի որոշ համայնքներում։ Սույն օրենքի հավելված 2-ի 2.2-րդ բաժնի 78-րդ կետում նշված Պարույր Սեւակ, 2.10-րդ բաժնի 5-րդ կետում նշված Ազատամուտ եւ 49-րդ կետում նշված Ոսկեպար համայնքների վարչական սահմանները կճշտվեն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների կարգավորումից հետո:

Այլ երկրների հետ սահմանային մասեր ունեցող համայնքների վարչական սահմանների պարամետրերի վերջնական հստակեցման համար գոյություն են ունեցել նաեւ այլ հարցեր։ Ուզում եմ հարց տալ. երբ 2020թ․ հուլիսին Տավուշում Հայաստանի ԶՈՒ իրականացրած գործողության արդյունքում զբաղեցվել էին նոր դիրքեր եւ տարածքներ, ի՞նչն էր փոխվել, այդ մարզի համայնքների վարչական սահմաննե՞րը, երկու կողմերի ԶՈՒ շփման գի՞ծը, թե՞ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանը:

3.Եթե «վարչատարածքային բաժանման մասին» գործող օրենքի դրույթները կասկածներ եւ անհանգստություն էին առաջացրել նոր իշխանությունների մոտ, որոնք արցախյան բանակցությունների գործընթացը սկսել էին «նոր կետից», ապա, 2018թ․-ի դեկտեմբերից խորհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն, կարող էին դրանում փոփոխություններ ու ճշգրտումներ մտցնել։ Բացի այդ, կուզեի հիշեցնել, որ համաձայն մեր Սահմանադրության՝ միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան՝ օրենքները։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը մատնանշելու փոխարեն՝ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքեիք՝ հստակեցնելով սահմանների պարամետրերը, ստանայիք Սահմանադրական դատարանի եզրակացությունը եւ խորհրդարանում վավերացնեիք այն։ Իսկ հիմա մենք Սյունիքում ի՞նչ ունենք, Ադրբեջանի հետ պետական սահմա՞ն, թե՞ կողմերի ԶՈՒ միջեւ շփման գիծ։ Իսկ ի՞նչ ունենք Տավուշում, Վայոց Ձորում եւ Նախիջեւանի հատվածում։

4.Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը փաստացի դարձավ ո´չ միայն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին փաստաթուղթ, այլեւ՝ մի փաստաթուղթ, որով սկսեցին հստակեցվել ՀՀ պետական սահմանները։ Համաձայն ՀՀ պետական սահմանի մասին օրենքի՝ այդպիսի փաստաթղթեր հանդիսանում են միջազգային պայմանագրերը կամ օրենքները։ Այս կատեգորիաներից որի՞ն է պատկանում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, եւ արդյո՞ք պահպանվել են դրա ընդունման բոլոր իրավական նորմերը: Մեզ հայտնի չէ, թե արդյո՞ք գոյություն ունեն այլ՝ չհրապարակված փաստաթղթեր, որոնցով Փաշինյանի կառավարությունը սկսել է հստակեցնել սահմանների պարամետրերը։ Հասկանո՞ւմ էին արդյոք Փաշինյանը, ինչպես նաեւ՝ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շարունակությունը լինելու է այն, որ Ադրբեջանը փաստացի միակողմանիորեն սահմանելու է իր համար պետական սահմանի ամենանպաստավոր պարամետրերը, եղե՞լ են արդյոք այս հարցերի քննարկման համար համատեղ կամ բազմակողմ հանձնաժողով ստեղծելու փորձեր։

5.Պետք է ընդգծել, որ ստորագրված հայտարարությունը, բացի նրանից, որ հանգեցրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների արագ եւ անհասկանալի հստակեցմանը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջպետական սահմանին ռուս զինվորականների տեղակայմանը, միաժամանակ որոշ տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի քննարկման պատճառ դարձավ: Դրանց մասին, բացի երկրի բարձրագույն ղեկավարությունից, դեռեւս ոչ ոքի ոչինչ հայտնի չէ։ Օրինակ, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում տեղեկատվությունն այն մասին, որ կա պայմանավորվածություն՝ Ադրբեջանին՝ բացի Մեղրիի միջանցքից, այլ միջանցք տրամադրելու մասին, որն Ադրբեջանին հնարավորություն կտա Նախիջեւանից Հայաստանի տարածքով դեպի Լաչինի եւ Քելբաջարի շրջաններ կարճ ճանապարհ ունենալ։ Պատահակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանը Ջերմուկի մոտակայքում սկսել է ամուր ռազմական շրջան կառուցել։ Արդյոք հասկանո՞ւմ ենք մենք, որ մեր տնտեսական բարեկեցության համար հիմնական ռիսկերը ի հայտ են եկել հե´նց այն շրջաններում, որտեղ գործունեություն են ծավալում Հայաստանի հիմնական հարկատուները՝ Քաջարանի կոմբինատ, Սոթքի ոսկու հանք, Մեղրիում՝ Ագարակի կոմբինատ։

6.Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ պետական սահմանների դեմարկացիայի անցկացման համար, որպես կանոն, ձեւավորվում է պետական հանձնաժողով՝ բոլոր շահագրգիռ հանրապետական եւ տեղական կառավարման մարմինների մասնակցությամբ։ Ստեղծվե՞լ է արդյոք նման հանձնաժողով Հայաստանում, որտե՞ղ եւ ինչպիսի՞ որոշումներ է այն ընդունել Սյունիքում սահմանների պարամետրերի մասով։ Ո՞վ է որոշել, որ այն պետք է հստակեցվի GPS-ի միջոցով։ Ասեմ նրանց, ովքեր տեղյակ չեն, որ արդեն տասնամյակներ շարունակ, չնայած Հայաստանի եւ Վրաստանի միջեւ բարեկամական հարաբերությունների առկայությանը, մենք դեռ ունենք համատեղ սահմանի որոշ հատվածներ, որոնց հետ կապված դեռեւս չենք կարողացել պայմանավորվել, եւ ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում։ Նույնիսկ հայ-վրացական սահմանի դեմարկացիայի ժամանակ կողմերը առաջնորդվում են ԽՍՀՄ ժամանակ ընդունված տարբեր քարտեզներով եւ փաստաթղթերով, ինչը հանգեցնում է տարաձայնությունների։ Իսկ այսօր մենք նույնիսկ չգիտենք, թե ո´ր փաստաթուղթը եւ ինչո´ւ հենց այդ մեկն է հայկական կողմից որպես հիմք ընդունվել Սյունիքում պետական նոր սահմանները հստակեցնելու համար։

7.Սահմանի այդ հատվածի դեմարկացիայի վերաբերյալ հայկական կողմից կոնկրետ ո՞վ է բանակցություններ վարում։ Ընդունված որոշումների համար պատասխանատվությունը անհատականացնելու տեսանկյունից դա շատ կարեւոր է։ Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս Վրաստանում սկանդալ հասունացավ վրաց-ադրբեջանական սահմանի պատճառով, եւ Վրաստանի մի շարք պաշտոնյաներ քրեական պատասխանատվության ենթարկվեցին՝ սահմանների պարամետրերի վերաբերյալ կայացրած որոշումների համար։

8.Պետական սահմանի դեմարկացիայի գործընթացը եւ դրա անվտանգության ապահովումը օրենքով վերապահված են ԱԳՆ-ին եւ Ազգային անվտանգության ծառայությանը (հոդված 28)․ բանակը չի կարող որոշել, թե ինչպիսի տեսք պետք է ունենա պետական սահմանը։ Հենց նույն՝ գործող օրենքով Հայաստանի ԶՈՒ-ը հատկապես պատասխանատու են Հայաստանի օդային սահմանի պաշտպանության համար եւ աջակցում են սահմանների պաշտպանությանը։

9.Ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում ռուս զինվորականների ներկայությունը Արցախից դուրս՝ հայ-ադրբեջանական սահմաններին։ Սա կարեւոր է իմանալ, քանի որ, եթե ոչինչ չի փոխվել, ապա, համաձայն գործող պայմանագրերի՝ ռուս սահմանապահները մինչ այժմ Հայաստանում պաշտպանում էին միայն ԱՊՀ արտաքին սահմանները, իսկ դա Թուրքիան է ու Իրանը։ Հենց այդ պատճառով՝ ռուս սահմանապահներ չեն եղել հայ-վրացական սահմանին, ինչպես նաեւ Տավուշում, Գեղարքունիքում եւ Նախիջեւանի հատվածում, որտեղ մենք Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունենք, քանի որ այդ հատվածները համարվում են ԱՊՀ ներքին սահմաններ։

10.Ինչպես նկատում ենք վերոհիշյալից՝ գոյություն ունեն ՀՀ պետական սահմանների պարամետրերի որոշման ազգային օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց՝ ՀՀ պետական սահմանի վերաբերյալ բոլոր որոշումները պետք է կայացվեն միջազգային պայմանագրերի կամ օրենքի հիման վրա։ 2020թ․-ի նոյեմբերի 9-ից ի վեր ես չեմ հանդիպել պաշտոնական տեղեկատվության այն մասին, որ ստորագրված լինեն որեւէ նոր պայմանագրեր կամ ընդունված լինեն նոր օրենքներ՝ ՀՀ պետական սահմանների վերաբերյալ։

Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ՝ առանց միջազգային իրավունքի եւ սեփական օրենսդրության պահպանման՝ Հայաստանի հետ սահմաններ հաստատել, քանի որ դա նրա համար ձեռնտու է։ Իսկ մենք Փաշինյանին թույլ ենք տալիս անպատասխանատու ձեւով եւ պետական օրենսդրության խախտմամբ՝ ի վնաս մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ազգային անվտանգության Հայաստանի նոր սահմանները գծել, ինչպես նաեւ՝ շարունակել մանիպուլացնել հասարակական կարծիքը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>