Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Այդ մեկ պաշտոնյան՝ իր թիմի հետ, պետք է օր առաջ հեռանա և իշխանության գա արհեստավարժ մարդկանց թիմ

Համապետական սգո այս օրերին մինչև գետին խոնարհվելով մեր քաջարի մարտիկների սխրագործությունների, զոհվածների հիշատակի առջև, անհայտ կորածների ճակատագրով խիստ մտահոգ, սակայն լավատեսորեն սպասելով նրանցից յուրաքանչյուրին, շուտափույթ վերադարձ ցանկանալով գերիներին՝ մեր ժողովրդի ուշադրությանն եմ հրավիրում երկու կարևոր հանգամանք։

Առաջին․ դեկտեմբերի 19-ին վարչապետի՝ դեպի Եռաբլուր կազմակերպած սգո երթը դիտելուց հետո ես հասկացա, որ Արցախյան այս պատերազմում համընդհանուր մոբիլիզացիայի, զորահավաքային ռեսուրսների համալրման գործընթացի ձախողումը ոչ թե անգրագիտության, անփորձության հետևանք էր, այլ եղել է միտումնավոր՝ ինձ համար դեռևս անհայտ նպատակայնությամբ։

Եթե գերագույն հրամանատարը կարող էր մոբիլիզացնել պետության ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը՝ ներառյալ ուժային կառույցները, և անտեղի ոգևորության, ծափողջույնների ու սուլոցների ուղեկցությամբ բարձրանալ Եռաբլուր (սեփական անձի պաշտպանության անիմաստ և զավեշտալի դրվագներով), ապա ինչու ի՛նքը ողջ պետական ապարատի հետ, չկատարելով իրենց պաշտոնական ֆունկցիոնալ պարտականությունները, չմոբիլիզացրեց այդ նույն ռեսուրսը և նրանց հետ, ոգևորիչ սուլոցներով ու ծափողջույններով անձամբ չմեկնեց Արցախ՝ համալրելու մեր զինվորների` իր իսկ ձախողումների հետևանքով նոսրացած շարքերը և բեկում մտցնելու, հաղթանակ կռելու։

Եվ երբ նույնիսկ հուշումներ ստանալուց հետո վարչապետը չհասկացավ մոբիլիզացիայի դերը, ո՛ւր էին մնացած կառույցները՝ ազգային ժողովը, կառավարությունը, տարածքային կառավարման մարմինները, մարզային կառավարման համապատասխան օղակները, զինկոմիսարիատները, որ չհուշեցին և չկատարեցին իրենց պարտականությունները։

Մենք պետությո՞ւն ենք, թե մեկ անձի․․․

Երկրորդ․ ՀՀ առօրյա գործունեության, սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության ապահովման կարևորագույն ուղղություններից է արդյունավետ միջազգային ներգրավվածությունն ապահովող արտաքին քաղաքականությունը՝ այսինքն երկկողմ և բազմակողմ հարաբերությունները մեր գործընկեր, դաշնակից պետությունների հետ։

Իսկ պետական ապարատն իր ղեկավարի հետ արդյոք կատարո՞ւմ է այդ պարտականությունը։

Երկկողմ հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ, հարևանների հետ ձախողելուց հետո, բազմակողմ հարաբերություններում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ մեր կատարած աշխատանքները փոշիացնելով, չմասնակցելով ԱՊՀ հեռավար գագաթնաժողովին և պետությունը ներկայացնող պաշտոնյայի բացակա լինելը կապելով մեկ մարդու՝ վարչապետի անձնական խնդիրների հետ, ներկայիս իշխանությունները շարունակում են խաղալ ՀՀ արժանապատվության հետ։

Խորին ցավակցություն հայտնելով երկրի վարչապետի հոր մահվան կապակցությամբ (Աստված հոգին լուսավորի)՝ հարց է առաջանում՝ չկա՞ր մեր այս պետական ապարատում այլ պաշտոնյա, ով կարող էր արժանապատվորեն, գրագետ ներկայացնել մեր պետությունը և իրազեկված, ակտիվ մասնակցել քննարկումներին, առավել ևս պատասխանել Ալիևի այն ստերին, որոնցով հերթական անգամ նա կեղծում է մեր պատմությունը, Արցախյան հարցի ծագումնաբանությունը, Արցախի ժողովրդի ինքնորոշման դեմ ուղղված, իրենց կողմից հրահրված բոլոր պատերազմական գործողությունները, հայկական կողմի վրա բարդելով ոչ միայն պատերազմի ժամանակ իրենց կողմից միջազգային մարդասիրական նորմերի կոպիտ խախտումների փաստերը՝ խաղաղ բնակչության, գերիների խոշտանգումները, պատմամշակութային արժեքների պղծումն ու ոչնչացումը, այլև այս տարվա վերջին սրացումներն և իր կողմից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմը, քամահրանքով մեզ ներկայացնելով որպես թույլ, բայց միևնույն ժամանակ ագրեսոր պետություն։

Մենք պետությո՞ւն ենք, թե մեկ անձի․․․

Այս իրականությունն է, որ ինձ բերում է այն դառը համոզման, որ ոչ միայն վերջին երկուսուկես տարիների ձախողումները, այս պատերազմում մեր պարտությունը պետական ռեսուրսների, համակարգի անգրագետ կառավարման արդյունք էին, այլև մեր պետության՝ այսպիսի անգրագետ կառավարման շարունակության դեպքում ձախողումներն ու պարտությունները մշտական են լինելու, և տուժելու է ազգը։

Այդ մեկ պաշտոնյան՝ իր թիմի հետ, պետք է օր առաջ հեռանա և իշխանության գա արհեստավարժ մարդկանց թիմ, որ հարկ եղած դեպքում և՛ ազգը կմոբիլիզացնի, և՛անվտանգությունը կապահովի, և՛ միջազգային ասպարեզում գլուխը բարձր, համարձակ, արժանապատվորեն կներկայանա։

Հ․Գ․ Իսկ այսօրվա՝ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է» արտահայտությանն ի պատասխան, ևս մեկ անգամ խորապես հիասթափված՝ կարող ենք փաստել, որ փաստորեն ներկայիս իշխանության ղեկավարը միայն մեկ սահման գծելու հնարամտություն, բովանդակ կարողություն է ունեցել՝ սահման «նախկինների» և «ներկաների» միջև, բայց պարտավոր էր իրազեկված լինել, որ միջպետական սահմանները կարող են որոշվել միայն միջպետական փաստաթղթերով, միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ընդունումից հետո, այն էլ ոչ հապճեպ, այլ երկարատև բանակցելուց հետո՝ գերադասելով սեփական պետության և ազգի շահը։

Նոյեմբերի 9-ին հրադադարի ստորագրման, ինձ և ժողովրդի համար անընդունելի հայտարարությունը չի կարող հիմք հանդիսանալ GPS-ով սահման գծելուն։

Սեյրան Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>