Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Պարո՛ն Փաշինյան, ի՞նչ եք անում կանխելու համար Ալիևի և Էրդողանի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ, որի սահմանները տեղ-տեղ պաշտպանում են ոչ թե ՀՀ Զինված ուժերը, այլ՝ խաղաղ բնակիչները. Արա Աբրահամյան

Ի՞նչ եք անում կանխելու համար Ալիևի և Էրդողանի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ, որը պաշտպանում են ոչ թե ՀՀ Զինված ուժերը, այլ՝ խաղաղ բնակիչները: Այս մասին, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն՝ անդրադառնալով Բաքի զորահանդեսում Իլհամ Ալիևի և Ռեջեփ Էրդողանի հնչեցրած հայտարարություններին, որոնցով ռազմատենչ հավակնություններ են արտահայտվել ՀՀ տարածքի նկատմամբ: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջից:

«Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Երևանը, Սևանն ու Զանգեզուրը «Ադրբեջանի պատմական հողերն են»: Կուզեի իմանալ՝ ինչ եք մտածում այդ մասին: Անկեղծորեն հույս ունեմ, որ Ձեր գործողությունները, կամ, ավելի ճիշտ, անգործությունը ՀՀ սահմանները պաշտպանելու հարցում չեն նշանակում, որ Դուք համամիտ եք նրա հետ այդ հարցում:

Ալիևն ու Էրդողանը, որոնց ռազմական հանցագործությունները, չգիտես՝ ինչու, առիթ չեն դարձել Ձեզ համար միջազգային ատյաններ հայցեր ներկայացնելու համար թե՛ բուն հանցանքների, թե՛ հայկական կողմին հասցված նյութական վնասների առնչությամբ, որոնք, ըստ որոշ գնահատականների, հասնում են շուրջ 100 մլրդ դոլարի:

Սա Ձեզ չի՞ անհանգստացնում: Ի՞նչ եք անում կանխելու համար Ալիևի և Էրդողանի ոտնձգությունները ՀՀ տարածքի նկատմամբ, պետության, որի պետական սահմանները տեղ-տեղ պաշտպանում են ոչ թե ՀՀ Զինված ուժերը, այլ՝ խաղաղ բնակիչները, աշխարհազորայինները կամ տեղում գտնվող անվտանգության աշխատակիցները: Եվ դա տեղի է ունենում պետական կառույցների կողմից ճշմարիտ տեղեկատվության իսպառ բացակայության պայմաններում:

Պարո՛ն Փաշինյան, հասկանում ենք, թե ինչու են անհրաժեշտ եղել տասնյակ ուժայիններ Ձեզ Ձեր իսկ ժողովրդից պաշտպանելու, Ձեր պաշտպանությունն ու անհատական անվտանգությունն ապահովելու համար:

Չե՞ք ուզում բացատրել, թե ինչու այդպիսի պաշտպանություն չի ցուցաբերվում Հայաստանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին ադրբեջանական ոտնձգություններից: Դուք անձամբ ինքնամեկուսացել եք երկրի ու հայ ժողովրդի համար ճակատագրական հարցերի որոշումից, մինչդեռ իրավիճակը խորանում է ամեն օր. կառավարչական քաոս, բնակչության անվտանգության և ՀՀ պետական սահմանների անձեռնմխելիության երաշխիքների բացակայություն: 

Ցավոք, Ձեր՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող մի շարք քայլերի արդյունքը Արցախի և նրա շուրջ սահմանների անարդարացի վերափոխումն է՝ յոթ շրջանի կորստով, Արցախի բուն տարածքի մի մաս հանձմամբ, ՀՀ-ի հետ սահմանների ճշգրտման գործում խառնաշփոթով հանդերձ: Ձեր գործողությունների արդյունքում տարածաշրջանում հաստատվում է ոչ թե խաղաղ համագոյակցություն ու բարգավաճում, որը Դուք և Ալիևը ակնարկում եք, այլ երկու ժողովուրդների միջև նոր պատերազմի օրակարգ է ձևավորվում, քանի որ Ձեր ստորագրած փաստաթղթի հետևանքով անպաշտպան են մնացել հայ ժողովրդի օրինական իրավունքները: Նույն այն ժողովրդի, որի անվան տակ սովոր եք թաքնվել: Բայց այդ ժողովուրդն այսօր հույսով և հավատով նայում է ոչ թե Ձեզ, այլ Ռուսաստանի նախագհին և օգնության խնդրանքով ոչ թե Ձեզ, այլ կրկին Ռուսաստանի նախագահին դիմում: 

Իսկ Ձեզնից և Ձեր կառավարությունից մեր ժողովուրդը այս և այլ հարցերի առնչությամբ գործուն քայլերի է սպասում»,- ասված է Արա Աբրահամյանի հայտարարությունում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>