Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Ի՞նչ պետք է անի նոր վարչապետը. Վահե Հովհաննիսյան

Ի՞նչ պետք է անի նոր վարչապետը: Այս վերտառությամբ հոդված է հրապարակել « Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Չպետք է սպասի մինչեւ պաշտոնական ընտրությունը եւ հենց այսօր կատարի երկու կարեւոր զանգ՝

ա. ԱԱԾ տնօրենին

բ. Ոստիկանապետին

Շարժման եւ անձամբ իր անունից պետք է պահանջի՝ անհապաղ ձեռնարկել բոլոր միջոցները՝ արգելելու տարբեր պաշտոններ զբաղեցրած մի խումբ անձանց ելքը Հայաստանից եւ նաեւ ապահովելու նրանց անվտանգությունը։ Չի բացառվում, որ մենք գործ ենք ունեցել դավադիր ծրագրի եւ գործակալական ցանցի հետ, ու նրանց փախուստի կամ հետքերը վերացնելու պրոցեսի բացառումը Ազգային անվտանգության խնդիր է։

2. Ընտրվելուց հետո չպետք է մտնի կառավարական հայտնի ամառանոցը։ Այդ ամառանոցների կարգավիճակը եւ նշանակությունն ընդհանրապես պետք է փոխվեն, օրինակ՝ ողջ տարածքն իր շինություններով կարելի է վերածել «պատերազմի մասնակցի կենտրոնի», դարձնել ամենաժամանակակից վերականգնողական կենտրոն՝ բուժական, սոցիալական, շփման, ժամանցի, վերապատրաստման, կրթական եւ այլն։

3. Չպետք է ժամանակ կորցնի։ Նշանակման պահից՝ աշխատանք, նույնը պահանջելով իր նախարարներից։

4. Չպետք է կաշկանդվի՝ մերժել իրեն սատարած, բայց մասնագիտական եւ կրթական որակներ չունեցող անձանց եւ խմբերին, պետական կարեւոր պաշտոնները չդարձնի յուրայիններին սիրաշահելու եւ «պարտական լինելու» առարկա։

5. Չպետք է մոռանա 2018-ին փողոց դուրս եկած եւ ընդվզած հարյուր-հազարավորների պահանջները՝ իրական փոփոխություններ, արդար պետություն։ Դրանք ուժի մեջ են։

Չպետք է գնա փոխզիջման՝ Հայաստանը աղետի բերած պրոցեսների ողջ ցանցը բացահայտելու գործընթացքում, այդ թվում՝ դրա մենեջմենթը՝ սեւ ու սպիտակի բաժանման, ներքին թշնամանքի սերմանման, հանրային տրամադրությունների խեղման եւ մանիպուլյացիայի ողջ համակարգը եւ այլն։ Առանց դրա պետությունը չի առողջանա։

Չպետք է կաշկանդվի՝ բառիս բուն իմաստով ջարդելու դատաիրավական պատժիչ համակարգը, բացահայտելու պատվերների ողջ սխեման։ Եվ իհարկե՝ որեւէ պարագայում չպետք է օգտվի այդ համակարգի ծառայություններից։

Չպետք է թույլ տա տարբեր անհատների եւ խմբերի՝ անձնական մոտիվացիաներով վրեժ լուծել, վատություն անել, քինախնդրություն ցուցաբերել այլեւս նախկին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։

Չպետք է ներողամտություն ցուցաբերի իր այն թիմակիցների հանդեպ, որոնք կփորձեն ստեղծված դրամատիկ իրավիճակն օգտագործել սեփական շահերի համար՝ քաղաքական կամ տնտեսական դիվիդենտներ քաղելու նպատակով։

Չպետք է թերագնահատի օբյեկտիվ պատճառներով ընթացող՝ պետական կարեւորագույն ինստիտուտների ապալեգիտիմացման եւ արժեզրկման սողացող ռիսկերը։ Առաջին հերթին՝ բանակ, զինվորական ծառայություն, պաշտոնական լրատվության եւ ընդհանրապես պետական համակարգի հանդեպ նկատելի անվստահություն եւ այլն։

Չպետք է հանդուրժի ողբի եւ պարտվածի հոգեբանությունն ու մթնոլորտը՝ Հայաստանում, Արցախում եւ հայկական աշխարհում՝ ընդհանրապես։

Չպետք է վախենա ոչ ստանդարտ քայլերից եւ համարձակ լուծումներից, եթե այդպես է պահանջում երկրի շահը։

Նախորդ օրը հրապարակվել էր Արմեն Գեւորգյանի «Անցումային կառավարության գործունեության պայմաններն ու կանոնները» հրապարակումը, որտեղ լավագույնս էին ներկայացվել նոր կառավարության անելիքները։ Այդ իսկ պատճառով ես փորձեցի ձեւակերպել այն ամենը, ինչ չպետք է անի նոր կառավարությունը»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>