Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ստեղծված իրավիճակը սպառնալից է ՀՀ-ի եւ Արցախի պարենային անվտանգության համար. Գյուղատնտեսական դաշինք

Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում ագրոպարենային ոլորտին ու պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները 2020 թվականի ընթացքում կտրուկ ավելացել են՝ կորոնավիրուսի տարածման եւ աննախադեպ պատերազմի աղետալի հետեւանքներով: Այս մասին հայտարարություն է տարաել Գյուղատնտեսական դաշինքը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Պաշտոնական տվյալներով 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են ընդամենը 222.2 հազ. հեկտար, ինչը նշանակում է, որ հանրապետությունում առկա ընդհանուր վարելահողերի կեսից ավելին նպատակային չի օգտագործվում։

Պատերազմի հետեւանքով մեծապես կրճատվել է նաեւ Արցախի Հանրապետության գյուղատնտեսական ներուժը․ հազարավոր հեկտար վարելահողեր մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ, ինչը կհանգեցնի արտադրվող գյուղատնտեսական մթերքների ծավալների էական կրճատմանը: Միեւնույն ժամանակ, սահմանային եւ ռազմական նոր ենթակառուցվածքների ստեղծման հետեւանքով, կրճատվել է նաեւ ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի՝ մասնավորապես արոտավայրերի հասանելիությունը:

Ստեղծված իրավիճակը Գյուղատնտեսական դաշինքը սպառնալից է համարում Հայաստանի եւ Արցախի ազգային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ հանդիսացող պարենային անվտանգության համար եւ անցանկալի զարգացումներից խուսափելու նպատակով խիստ առաջնահերթ է համարում․

Ամենակարեւոր անելիքների ճանապարհային քարտեզում նոր կետի ավելացումը հետեւյալ բովանդակությամբ՝ «Անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկել ագրոպարենային ոլորտի ներուժի լիարժեք օգտագործմանը միտված հավակնոտ եւ բեկումնային զարգացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ»։ Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ներկայիս ծրագրերն ու կիրառվող մեխանիզմները արմատապես չվերանայելու դեպքում պարենային անվտանգության ապահովման առումով ցանկալի արդյունքներ չեն արձանագրվի:

Ագրոպարենային ոլորտի, մասնավորապես, գյուղատնտեսության կառավարման արդյունավետության բարձրացման, գործառույթների հստակ տարանջատման եւ համակարգման, ոլորտի առանձնահատկություններով թելադրված կառավարման օպերատիվության բարձրացման նպատակով՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության շուտափույթ վերականգնումը։

Պետություն-մասնավոր հատված սերտ համագործակցությամբ խոշոր եւ լայնամասշտաբ ծրագրերի իրականացումը՝ ուղղված գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ընդլայնմանը եւ արտադրության արդյունավետության բարձրացմանը, արդյունքում, պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար նպատակային համալիր եւ հասցեական աջակցության մեխանիզմների ներդրում՝ կոնկրետ աշխատանքների ուղիղ ֆինանսավորումն իրականացնելով ըստ գոտիների եւ մասնագիտացման պետական նպատակային քաղաքականություն։

Հաշվի առնելով սահմանամերձ բնակավայրերի թվի ավելացման նոր իրողությունը՝ այդ բնակավայրերում գյուղատնտեսական գործունեության համար նպաստավոր պայմանների ստեղծման եւ պետական կարգավորման տարբեր լծակների միջոցով գյուղատնտեսական գործունեությունը խթանելու ուղղությամբ հրատապ միջոցներ ձեռնարկելը:

Ագրոպարենային ոլորտի կրթության եւ գիտության բնագավառի նպատակային եւ արդյունքամետ ֆինանսավորման ծավալների էականորեն ավելացումը՝ նպաստելով կոնկրետ տարածքներում շուկայի ներկայիս պահանջներին բավարարող մասնագետների պատրաստմանը, գիտության երիտասարդացմանը եւ ոլորտում նորագույն տեխնոլոգիաներ ներառող կիրառական բնույթի գիտական մշակումների իրականացմանը:

Գյուղատնտեսության ոլորտում նորարար եւ արդիական տեխնոլոգիաների ներդրման համար ֆինանսական աջակցության շեշտակի բարձրացումը:

Հայաստանի գյուղատնտեսության առկա մարտահրավերներին արձագանքելու եւ բեկումնային զարգացման համար ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով դիվանագիտական բոլոր ուղղություններով համապատասխան միջազգային կազմակերպություններին եւ կառույցներին դիմելը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>