Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Ալիևը ցանկանում է նոր միջանցք կառուցել, Փաշինյանին անվանում են «դավաճան». «ՌԻԱ Նովոստի»-ն անդրադարձել է ԼՂ հետպատերազմյան զարգացումներին

Ադրբեջանի նախագահը ցանկանում է արագ ճանապարհ կառուցել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև՝ հայտարարելով, որ առանց դրա Երևանը տասնամյակներ շարունակ զրկված է եղել եկամուտներից: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում մեղադրվում է դավաճանության համար: «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը վերլուծել է՝ արդյո՞ք Բաքուն իսկապես պատրաստ է համագործակցության, և որ սխալների համար են Փաշինյանից պահանջում հրաժարական տալ: Փոխանցում է Tert.am-ը։ 

Երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահը ուղերձով դիմել է ժողովրդին: Նախօրեին Քաշաթաղի (Լաչին) շրջանում բարձրացվել է Ադրբեջանի դրոշը. հայերը լքել են այս տարածքը: Այս առիթով իր խոսքում Ալիևը խոսել է ԼՂ-ն Հայաստանի հետ կապող տարածքի ռազմավարական նշանակության մասին:

Բաքվում նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը բնորոշել են որպես Երևանի պարտություն: Հայաստանում նույնպես այն համարվում է պարտություն. երկրում բողոքի ցույցեր են սկսվել «Նիկո՛լ, դավաճա՛ն» կարգախոսի ներքո: Նախարարների մի մասը լքել է պաշտոնները, խորհրդարանականները հրաժարվել են մանդատներից, բոլորը միմյանց մեղադրում են ազգային շահերը խարխլելու համար: Երկրում սկսվել է քաղաքական ճգնաժամ:

Փաշինյանը ստիպված է պատասխան տալ ոչ ժողովրդական որոշման համար: Նոյեմբերի վերջին նա գրել էր, որ հոկտեմբերի 19-ին, երբ տարածաշրջանում մարտեր էին ընթանում, չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավար Արայիկ Հարությունյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով դադարեցնել ռազմական գործողությունները: Փաշինյանի խոսքով՝ «Հարությունյանը արտահայտել է ոչ միայն իր անձնական կարծիքը, այլև ԼՂՀ նախկին նախագահների տեսակետները»:

Դրանից հետո Փաշինյանը կապվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ առաջարկելով ռուս խաղաղապահներ տեղակայել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) սահմանի և Լաչինի միջանցքի երկայնքով: Ռուս առաջնորդը խոստացել էր խոսել Ալիևի հետ: Փաշինյանի խոսքով՝ հաջորդ օրը ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանն իր հետ հանդիպմանը հայտարարել են, որ իրենք դեմ են ցանկացած համաձայնության առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման: Ըստ Փաշինյանի՝ ինքը դրանից հետո որոշում է կայացրել «շարունակել մարտական գործողությունները, քանի որ Բաքվում խաղաղության դիմաց պահանջում էին Շուշիի վերադարձը»:

Ղուկասյանը և Սահակյանը ներկայացրել են իրադարձությունների իրենց վարկածը. հոկտեմբերի 19-ին ԼՂՀ նախագահը պատրաստել է պատերազմի ավարտի մասին նամակներ`ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ղեկավարներին, ինչպես նաև Փաշինյանին:

«Սակայն Փաշինյանը բացատրել է, որ ներկայիս իրավիճակում, որն առաջացել է Ադրբեջանի քաղաքականության պատճառով, նամակներ ուղարկելը կորցրել է իր արդիականությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը», - ասել են ԼՂ նախկին առաջնորդները:

Այդ ժամանակ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես է եկել նաև նախագահ Արմեն Սարգսյանը.«Եթե քաղաքական գործիչը ուժեղ է, նա հետո կարող է վերադառնալ: նախորդ ընտրությունները տեղի են ունեցել 2.5 տարի առաջ, երբ երկիրը այլ էր»:

2018-ի սեպտեմբերին Փաշինյանը հանդիպել էր Ադրբեջանի նախագահի հետ: Զրուցակիցները պայմանավորվել էին տարածաշրջանում իրավիճակի լարվածությունը նվազեցնելու քայլերի շուրջ: Ալիևը դրական տպավորություն է թողել Փաշինյանի վրա, վերջինս նրան անվանել էր «կիրթ մարդ»:

Հիմա Հայաստանում Փաշինյանին հիշեցնում են նաև այս խոսքերը, ինչպես շատ այլ խոսքեր, որոնք ասվել են կուլիսներում: Օրինակ ՝ նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանն ասում է, որ 2019-ին վարչապետը մեղադրել է Մոսկվային, Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը և ԼՂՀ ղեկավարությանը ՝ իր դեմ դավադրություն կազմակերպելու փորձ կատարելու մեջ: Եվ նույն տարում, հույզերի ազդեցության տակ, Փաշինյանը ցանկանում էր հայտարարել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>