Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Հայաստանը պարզապես կարող է լեգոյի նման փլուզվել, եթե արագ չփոխվի կառավարման թիմը եւ երկրի մթնոլորտը. Վահե Հովհաննիսյան

Այս ֆոնին շատ կարեւոր է, որ Փաշինյանի հրաժարականի համընդհանուր պահանջից աստիճանաբար հանվի զգացմունքային գործոնը, եւ հանրությանը ներկայացվեն այն իրական ռիսկերը, որոնք օրերի ընթացքում մեր դռան առաջ են կանգնելու։ Այս մասի գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Վարչապետի «ճանապարհային քարտեզի» առիթով

1. Ն. Փաշինյանը չի գիտակցում 2.5 տարվա իր գործունեության արդյունքը՝ իր աններելի սխալների ողջ ծավալը, որը բանակցությունները բերեց փակուղու, բզկտեց հասարակությունը եւ մեր երկրի դռները բացեց պատերազմի առաջ։

2. Ն. Փաշինյանը չի գիտակցում բուն պատերազմի օրերին թույլ տրված աններելի սխալների ծավալը. մերժեց պատերազմը շուտ դադարեցնելու առաջարկները, չկարողացավ պետությունը մոբիլիզացնել պատերազմական պայմաններին համահունչ, չլսեց ոչ մի խորհուրդ, նույնիսկ պատերազմի օրերին էր փնտրում դավաճան ու փորձում խառնակչություն տարածել երկրում։

3. Ն. Փաշինյանը չի գիտակցում բուն պատերազմի հետեւանքները։ Շուշիի հանձնումը, Հադրութի հանձնումը, Արցախի դատարկումը, հազարավոր զոհերը եւ վիրավորները նրա համար աշխատանքային ընթացիկ հարցեր են։ Նա չի զգում աղետի իրական մասշտաբը։

4. Ն. Փաշինյանը չի գիտակցում պատերազմից հետո Հայաստանի նոր կարգավիճակը, Հայաստանի նոր ծանրագույն խնդիրները։ Նա ունի գավառական պատկերացումներ՝ մեր երկրի ներկայի եւ ապագայի մասին։ Չի պատկերացնում այն փլուզումների հեռանկարը, որ կարող է անկասելի դառնալ։

Հայաստանը պարզապես կարող է լեգոյի նման փլուզվել, եթե շատ արագ երկրում չփոխվի կառավարման թիմը եւ երկրի մթնոլորտը։ Նա չի հասկանում ռիսկերի եւ իրական վտանգների ծավալը՝ անվտանգություն, տնտեսություն, բանկեր, արտագաղթ, սոցիալական արհավիրք։

5. Ն. Փաշինյանը կամ չի հասկանում ոչինչ, եւ նրա այսօրվա դատողությունները պարզունակության սահմանից այն կողմ են, կամ՝ իր թիմին է այս կերպ փորձում խաբել, եւս մի քանի օր պահել, որովհետեւ անձնական շահից ելնելով՝ նա պետք է թիմին «քցի» ու թողնի հարվածի տակ, եւ ոչ՝ հակառակը։

6. Ն. Փաշինյանը չի հասկանում, որ որեւէ լուրջ մարդ չի կանգնի իր կողքին, չի լինի իր կառավարությունում, չի աշխատի իր հետ։

7. Ն. Փաշինյանն իր թիմին փորձելու է խաբել, թե Պուտինն իրեն սատարեց։ Իրականում Պուտինը հանրայնացրեց փաստը, որ պատերազմը, որը հոկտեմբերի 19-20 կարող էր դադարել, չի դադարել Փաշինյանի´ մեղքով, եւ դա պատճառ է դարձել հազարավոր նոր զոհերի եւ նոր կորուստների։ Իսկ մյուս ձեւակերպումներում ՌԴ նախագահը փորձեց հայ ժողովրդին ներկայացնել մեր տեսական շանսերը։ Կարո՞ղ եք՝ օգտագործե´ք։

8. Ն. Փաշինյանին պետք է տալ անվտանգության երաշխիքներ։ Եվ հերոսության կամ խոհեմության ցուցանիշ չէ՝ բարձր ու ավելի բարձր դավաճան ասելը կամ սպառնալիքներ ձեւակերպելը։ Պետության շահի առանցքում է նրա եւ իր մերձավորների անվտանգությունը, նրա թիմի անդամների հանդեպ հաշվեհարդարների բացառումը։ Առողջ ուժերի խնդիրը պետությունն այս ճգնաժամից հանելն է եւ ոչ՝ մասնավոր հաշվեհարդարները։

Հ.Գ.

Այս ֆոնին շատ կարեւոր է, որ Փաշինյանի հրաժարականի համընդհանուր պահանջից աստիճանաբար հանվի զգացմունքային գործոնը, եւ հանրությանը ներկայացվեն այն իրական ռիսկերը, որոնք օրերի ընթացքում մեր դռան առաջ են կանգնելու։

Հայաստանում չկա համարժեք պատկերացում ճգնաժամի խորության մասին։ Դա չկա ո´չ իշխանության մոտ, ո՛չ հանրության մեծամասնության, ո՛չ էլ ընդդիմության մի զգալի մասի։

Չեմ ուզում ամեն ինչ մութ գույներով ներկայացնել, բայց եթե մենք ճիշտ չհասկացանք հետպատերազմյան վիճակը եւ գոյացած ու գոյացող ռիսկերը, ապա մեզ սպառնալու են խոշորամասշտաբ փլուզումներ։ Հենց առաջիկա շաբաթներում դրանք կարող են սկսվել։

Գրագետ եւ ռացիոնալ խոսքը շատ կարեւոր է նաեւ Իմ քայլի մի մեծ խումբ պատգամավորների համար, որոնք այսօր կարիք ունեն հանդարտ երկխոսության։ Այդ մարդկանց պետք է պարզ բացատրել, որ «թիմին չդավաճանելու» բարոյական արգելանքն այսօր արհեստական ու հնացած է, եւ եթե իրենք ունեն պատասխանատվություն երկրի առաջ, ապա ճանապարհը մեկն է, քանի որ Փաշինյանի վարչապետության շարունակվելը նոր, ավելի ծանր աղետի երաշխավորն է»։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>