Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Ա. Վանեցյանի ու Ի. Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում, նրանք գտնվում են ապօրինի անազատության մեջ․ պաշտպաններ

Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում, նրանք գտնվում են ապօրինի անազատության մեջ։ Նրանց ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով բողոքներն արդեն իսկ ուղարկվել են դատարան։ Այս մասին ասված է Արթուր Վանեցյանի և Իշխան Սաղաթելյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի տարածած հայտարարության մեջ։ 

«Նախորդ գիշեր Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ վարչական շենքում ձերբակալվել են մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ, այդ թվում Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նրանք կասկածվում են ռազմական դրության ռեժիմի ժամանակ սահմանված միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Արթուր Վանեցյանի կասկածանքը ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով է և 307.1-րդ հոդվածով է, Իշխան Սաղաթելյանինը` 307.1-րդ հոդվածով։

Երկու քաղաքական գործչի պարագայում էլ կազմված արձանագրություններում չկա որևէ նշում, թե նրանք ի վերջո կոնկրետ ինչ գործողություններ են կատարել, կոնկրետ որ գործողություններն են, որ նախաքաննական մարմնին հիմք են տվել կարծելու, թե ենթադրաբար առկա է հանցակազմ։ Ավելին` կազմված արձանագրություններից բացարձակ անհայտ է մնում, թե այդ ենթադրյալ արարքն արդյո՞ք հանրորեն վտանգավոր է։ Իսկ առաջացած «ծանր հետևանքների» մասին խոսելն անգամ ավելորդ է։

Փաստենք նաև, որ երկու գործչի պարագայում էլ մտացածին է նրանց կողմից թաքնվելու վտանգը կանխելու նպատակը, ինչը անձին ձերբակալելու պարտադիր պայման է։ Արթուր Վանեցյանը նախքան ձերբակալվելը հրավիրված է եղել ԱԱԾ քննչական դեպարտամենտ այլ քրեական գործի շրջանակներում, որպես վկա հարցաքննվելու, քննչական գորժողության ավարտից հետո դուրս է եկել ԱԱԾ շենքից, անմիջապես շենքի դիմաց հարցազրույց է տվել հավաքված լրատվամիջոցներին, կրկին պնդել է, որ ստեղծված իրավիճակում Նիկոլ Փաշինյանի պետք է հրաժարական տա։ Անմիջապես, հեռախոսազանգով կրկին հրավիրվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ, վերադարձել է ու ձերբակալվել։ Իշխան Սաղաթելյանը սահմանված կարգով ընդհանրապես չի հրավիրվել, ապա բերման է ենթարկվել իր քաղաքական գործունեության հիմնական վայրից` ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնից։ Հարկ է նշել, որ քննչական գործողություններն իրականացվել են ՀՀ ՀՔԾ քննիչների կողմից, սակայն տարօրինակ է, որ դա իրականացվել է ՀՀ ԱԱԾ վարչական շենքում։

Ակնհայտ է, որ Արթուր Վանեցյանի ու Իշխան Սաղաթելյանի նկատմամբ իրականացվում է խայտառակ քաղաքական հետապնդում, նրանք գտնվում են ապօրինի անազատության մեջ։ Նրանց ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով բողոքներն արդեն իսկ ուղարկվել են դատարան։

Փաստենք մեկ հետաքրքրական հանգամանք ևս` քաղաքական գործիչները ձերբակալվել են 3 օրով, ճիշտ մինչ այն օրը, երբ պետք է սկսեն իրագործվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված կապիտուլիացիոն հայտարարությամբ նախանշված քայլերը։

Հ.Գ. Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման դատական նիստը նշանակված է այսօր, ժամը 18.30 Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, Իշխան Սաղաթելյանինը` այսօր, ժամը 20.00 նույն դատարանի Կենտրոնի նստավայրում։

Արթուր Վանեցյանի և Իշխան Սաղաթելյանի պաշտպաններ

Լուսինե Սահակյան

Երվանդ Վարոսյան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>