Հովիկ Աբրահամյանն ասուլիս կտա
«Փաստ» օրաթերթը գրում է.
«ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը' ՀՀԿ–ից հեռանալու մասին, մամուլում և սոցիալական ցանցերում լայն քննարկման է արժանացել:
Քննարկումների առանցքում է նաև այն փաստը, թե ինչու Հովիկ Աբրահամյանը չի տվել գլխավոր հարցի պատասխանը' ինչ պատճառով հեռացավ ՀՀԿ–ից:
«Փաստին» հաջողվեց պարզել, որ նախկին վարչապետը մոտ օրերս հանդես է գալու մամուլի ասուլիսով կամ ծավալուն հարցազրույցով, որտեղ կանդրադառնա իր' ՀՀԿ–ից դուրս գալու պատճառներին և հետագա քաղաքական պլաններին»:
Շարունակությունը` օրաթերթի այսօրվա համարում:

