Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք Հայրենիքի պաշտպանությանն են ուղղված
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է կատարել՝ նշելով այն քայլերը, որոնք ստեղծված իրավիճակում գործելուն են ուղղված․
Քայլ 1. Ձևավորել կամավորական ջոկատ (նվազագույնը 30 հոգի):
Քայլ 2. Ընտրել հրամանատար:
Քայլ 3. Դիմել հրամանատարի բնակության վայրի զինկոմիսարիատ:
Քայլ 4. Զորամասերից մեկում անցնել ներդաշնակում, պատրաստում:
Քայլ 5. Մեկնել հայրենիքի պաշտպանության առաջնագիծ:
Քայլ 6. Հաղթել:

