Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից այցելել են Ադրբեջանում գերեվարված 3 հայ զինծառայողներին՝ Արեգ Սարգսյանին, նարեկ Ամիրջանյանին և Ալբերտ Միքայելյանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր երկու հայ ռազմագերու մասին տեղեկատվություն, եւ Ալբերտ Միքայելյանի անունը առաջին անգամ է հրապարակվում:
«Բաքվի Կարմիր խաչի գրասենյակի աշխատակիցներն հնարավորություն ունենալուն պես այցելել են 3 հայ ռազմագերիներին, նրանց առողջական վիճակին են ծանոթացել, հնարավորություն են ստեղծել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,-ասաց նա:
Հայկական կողմը ուսումնասիրում է երրորդ հայ ռազմագերու մասին տեղեկատվությունը:

