«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
22
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան

Մի քանի կարևոր քայլ, որ նպաստեցին Հայրենական պատերազմում հաղթանակին

Հայրենական մեծ պատերազմը համարվում է ամենահզոր պատերազմներից աշխարհի պատմության մեջ ու ամենադաժանը։ Այդ պատերազմը դեռ չի գերազանցվել ոչ միայն իր տարածական, այլև կորուստների մասշտաբներով։ Օրինակ՝ միայն Ստալինգրադի ճակատամարտում թշնամու բանակը կորցրել է ավելի քան 500 հազար զինվորական, իսկ երկու կողմի կորուստները կազմեցին մոտ 1 մլն։ Պատերազմի ընթացքում Սովետական Միության կորուստները կազմեցին մոտ 27 մլն՝ զինվորականներ և քաղաքացիական բնակչություն։

Սովետական Միության հաղթանակը շատ ուշագրավ էր, որը սկզբում թվում էր անհնար, քանի որ դա տեղի ունեցավ այն պարագայում, երբ թշնամին ներխուժել էր երկրի խորքը, հասել մայրաքաղաքին, ու թվում էր, թե ամեն ինչ կորած է։ Գերմանական զորքերը 1941թ․ հունիսի 22-ին ներխուժեցին ԽՄ տարածք և չնայած սովետական բանակի հերոսական դիմադրությանը, դեկտեմբերի 1-ի դրությամբ գրավել էին Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Մոլդովան, Բելառուսը, Ուկրաինայի մեծ մասը, հասել Լենինգրադ և բլոկադայի մեջ վերցրել քաղաքը, ինչպես նաև հայտնվել Մոսկվայի մատույցներում։ Պատերազմի առաջին ամիսներին մղվող մարտերից հետո սովետական բանակը թողել էր Մինսկը, Կիևը, Խարկովը, Սմոլենսկը, Օդեսան, Դնեպրոպետրովսկը, հումքային և արդյունաբերական կենտրոններ Դոնբասը և Կրիվոյ Ռոգի ավազանը։

Սակայն սովետական ժողովուրդը, ի վերջո, հաղթեց։ Ինչպե՞ս ձեռք բերվեց այդքան թանկ ու բաղձալի հաղթանակը։ Առաջին հերթին՝ սովետական բազմազգ ժողովուրդների միասնականության և երկրի բարձրագույն ղեկավարության վճռական և կտրուկ քայլերի շնորհիվ։

Հիշեցնեմ, որ պատերազմը սկսվեց Սովետական Միության համար բարոյահոգեբանական խիստ ծանր ժամանակահատվածում։ Դրանից կարճ ժամանակ առաջ ժողովուրդը տեսել էր 37 թիվ, գնդակահարություններ, աքսոր, «ժողովրդի թշնամի» պիտակ, ինտելիգենցիային, հայտնի զինվորականներին, պետական և կուսակցական գործիչներին, ինչպես նաև հարյուր հազարավոր շարքային քաղաքացիներին աքսորում էին, պախարակում, հասարակությանը տրամադրում նրանց դեմ։ Մինչև այժմ, երբ լինում է գրաքննություն, քաղաքական հաշվեհարդար ու կալանք, Սովետական Միությունը տեսած և անգամ այդ երկրում չապրած մարդիկ հիշում են 37 թվականը ու զուգահեռներ անցկացնում։

Իսկ Հայրենական պատերազմի սկզբում ուշագրավ բան տեղի ունեցավ։ Իոսիֆ Ստալինը, ըստ երևույթին, գիտակցեց, որ հաղթանակի համար պետք է բոլոր կարող ուժերին հավաքել, մեկտեղել։ Հազարավոր աքսորյալներին վերադարձրեցին աքսորավայրերից, այդ թվում՝ ռազմական գործիչների, գիտնականների, ինտելեկտուալների, ինժիներների, ժողովրդական տնտեսության կառավարիչների, մշակույթի գործիչների։ Նրանց առջև խնդիր դրվեց մասնակցել Հայրենական մեծ պատերազմին, ղեկավարել մարտերը, ստեղծել նոր զինատեսակներ, ժողովրդին ու բանակին ոգեշնչող արվեստի և մշակույթի ստեղծագործություններ։ Աքսորից ազատված և հետ բերված զինվորականների մեջ թե՛ շարքային զինվորներ կային, թե՛ գնդապետներ ու գեներալներ, որոնք դիվիզիաներ ու կորպուսներ ղեկավարեցին։ Աքսորված տնտեսական գործիչները, շինարարները սկսեցին կառուցել ու վերականգնել երկիրը, կազմակերպել մատակարարումները, մի խոսքով, յուրաքանչյուրն իր որոշիչ դերն ունեցավ երկրի հաղթանակի ու հետագա կառուցման գործում։

Այդ մարդկանց ազատ թողնելով, նաև պետությունն ընդունում էր նրանց նկատմամբ իր անարդարացի գտնվելը։ Հանիրավի աքսորյալներն էլ նեղացածություն չդրսևորեցին, չասացին՝ մեզ հանիրավի բանտարկել է, եկան, որովհետև դա Ստալինի հարցը չէր, պետության հարցն էր, երկիրն ու ժողովուրդն էր վտանգի տակ։

Ու նման պառակտում տեսած երկիրը կարողացավ ծնկի բերել աշխարհի կեսին տիրացած ֆաշիստական Գերմանիային։ Հաղթանակի գլխավոր պայմանը բացարձակ միասնականությունն էր։ Այդ մարդիկ կազմակերպվեցին, կռվեցին, ծնկի բերեցին թշմնամուն, պատերազմից հետո իրենց ջանքերը ներդրեցին ավերակ երկիրը շենացնելու համար։

Հաղթանակում իր դերն ունեցավ նաև սովետական քարոզչամեքենան՝ Սովետական Ինֆորմբյուրոն։ Նա անհարկի մարդկանց չէր քաջալերում լուրերով, թե՝ հեսա Բեռլին ենք մտնում, այլ ներկայացնում էր իրավիճակն այնպես, ինչպես կար, անգամ՝ առավել ծանր՝ մարդկանց մոտ հայրենասիրական մղումներ արթնացնելու համար։

Օրինակ՝

1941թ․ հուլիսի կեսին հակառակորդին հաջողվեց մոտենալ Կիևին և սեպտեբերի 19-ին գրավեց այն, ապա՝ Դոնբասն ու Ղրիմը ու հարձակում գործեցին Մոսկվայի ուղղությամբ։ Այդ ժամանակ սովետական տեղեկատվական քարոզչությունը տվեց հստակ ինֆորմացիա, որ հայրենի Կիևը հանձնվել է։ Առաջին հայացքից թվում է, թե սխալ է կազմակերպվել քարոզչությունը, սակայն որ դիտարկում ես ավելի խորությամբ, պարզ է դառնում որ այդ տեսակ քարոզչությունը ևս ստիպել է միասնականություն ապահովել, մոբիլիզացնել բոլոր կարող ուժերին։ Խնդիրն այն է, որ երբ մարդը Մոսկվայում, կամ խուլ գյուղոմ իմանում է որ Կիևն է տրված, հասկանում է լրջության մասշտաբը, հասկանում է, որ այսպես գնալու դեպքում կհասնի նաև իր տուն։ Հնարավոր է, եթե նշվեր, թե ամեն ինչ կարգին է, հեսա հաղթանակ ենք տոնելու, քաղաքացիները կմտածեին՝ գնանք ռազմաճակատ, որ ի՞նչ անենք, հենա՝ հաղթում ենք։ Այսինքն՝ մարդկանց սկզբում տեղեկացրեցին պարտության մասին, որից հետո ավելի թանկ դարձավ հաղթանակը ու դա արդեն եղավ բոլորի մասնակցությամբ։ Եթե նշվեր, որ հաղթում ենք, ու պարզվեր՝ կորցրել են տարածքներ, դա կբերեր հուսալքության և խորը անվստահության ղեկավարության որոշումների ու կոչերի նկատմամբ։

Շատերը շտապեցին ճակատ, ու Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևորագույն իրադարձությունը հենց Մոսկվայի համար ճակատամարտն էր, ինչպես որ 1943 թվականի նոյեմբերին կարևոր իրադարձություն դարձավ Կիևի ազատագրումը։

Ուշագրավ էր նաև պետության ոգևորումը զինվորականներին։ Պատերազմի ժամանակ ոգևորումը ոչ թե փողն է, այլ՝ կոչումը, գովասանքը, ըստ արժանվույն գնահատումը՝ մեդալով ու կոչումով։ Ընդ որում, շատ ավելի ոգևորիչ է կոչումներով ու մեդալներով շարքայիններին պատվելը։ Օրինակ, շռայլ կոչումներն ու առաջին պարգևատրումները չէին ստանում գեներալներն ու պաշտպանության հրամանատարները։ Առաջին շքանշանները, կոչումները սկզբից բաժին էին հասնում շարքայիններին։ Օրինակ՝ գերմանական բանակը 1941թ․ հուլիսին՝ պատերազմի մեկնարկից 15-20 օր անց, գրավեց Սմոլենսկը։ Գերմանական զորքերի դեմ աննկարագրելի սխրանքներ գործած միավորումները ստացան Կարմիր բանակում գվարդիական կոչում։

Ընդհանրապես, Խորհրդային Միության հերոսի կոչման արժանացած 11603 անձանցից կամ 7 միլիոն մեդալակիրներից շատ-շատերը շարքայիններ էին։

Ահա այսպիսի միասնականությամբ 4,3 միլիոնանոց բանակ, ավելի քան 4 հազար տանկ ու 5 հազար ռազմական ինքնաթիռ ունեցող գերմանական բանակը պարտվեց պատերազմի սկզբում ավելի վատ սպառազինված և ավելի փոքրաթիվ սովետական բանակին։ Այդ ժամանակ շատերը գնահատվեցին, իրենց համապատասխան տեղում հայտնվեցին, ու միասնականության շնորհիվ պատերազմն ավարտվեց Բեռլինում՝ Սովետական բանակի հաղթանակով։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>