Եվրամիությունը շարունակում է հավատացած լինել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հնարավորինս արագ հրադադար հաստատվի. Մակրոն
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիությունը շարունակում է հակված մնալ այն տեսակետին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է հնարավորինս արագ հրադադար հաստատվի:
Ինչպես նշում է Tert.am-ը հղում անելով Reuters-ին, Մակրոնը նաև հայտնել է, որ ԵՄ վերջին գագաթնաժողովը վերահաստատել է ԵՄ աջակցությունը Կիպրոսին և Հունաստանին՝ Միջերկրական ծովում Թուրքիայի հետ առկա տարաձայնությունների շուրջ:
Նշվում է, որ բացի այդ, ԵՄ առաջնորդներն ափսոսանք են հայտնել Թուրքիայի՝ Միջերկրական ծովի`Հունաստանին հարակից էներգետիկ պաշարներով հարուստ արևելյան հատվածներ հետազոտական նավ ուղարկելու որոշման առնչությամբ:

