Գարեգին Բ–ն մտադիր է այցելել Վրաստան և մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ. «Իշխանության» ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության նոր տեքստը 2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել
20
Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել Քաթարը պահանջել է՝ իրանցի կցորդները լքեն երկիրը, Թրամփը հանուն Քաթարի սպառնացել է պայթեցնել «Հարավային Պարսը» Հանդիպում Շենգավիթի տարածքային կառույցում (տեսանյութ) Իրանը հակահարված է հասցրել Իսրայելի Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Բ-ի վախճանման առիթով Իշխանությունը սարսափում է հունիսի 7-ին ընտրողների բարձր մասնակցությունից. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԱՆ-ն կոչ է անում սպասել նոր Սահմանադրության նախագծի պաշտոնական հրապարակմանը Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը Գարեգին Բ–ն մտադիր է այցելել Վրաստան և մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը Ալիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուց Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Ստեղծեք մշտական գործող խորհրդակցական մարմին. Արա Սահակյանի առաջարկն ընդդիմությանը ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՈւՂԹ. «Իշխանության» ձեռքի տակ է հայտնվել Սահմանադրության նոր տեքստը ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց «Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է». Գագիկ Սուրենյան Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի Հրավեր են ուղարկել Գարեգին 2–րդին մասնակցելու Իլյա 2–րդի հուղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը «Հրապարակ»․ Եթե այժմ «Արցախ» բառը գրգռում է թշնամուն, ապա ինքը 2020-ին անդադար գրգռել է Հերթական սուտն էր տարածվում. Սամվել Կարապետյանին թույլ չէին տվել տեսաուղերձով հանդես գալ․ փաստաբան Երևանում ուղևորն ավտոբուսից իջել ու մահացել է ԹՐԻՓՓ-ն այս վիճակով չի կարող ճեղքել ՀՀ շրջափակումը. Արթուր Խաչատրյան Իրանական լրատվամիջոցները հայտնել են Հայֆայի նավթավերամշակման գործարանի վրա հարվածի մասին ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի բարեփոխումների օրակարգին․ Մարթա Կոս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը ցանկանում է գնալ Վրաստան՝ մասնակցելու Իլիա II-ի հուղարկավորությանը. Վրաստանում նաև տեղյակ են, որ Հայաստանում հալածում են կաթողիկոսին Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Պողոսյան Վախեցնել պատերազմով, սպառնալ խաղաղությամբ 2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունն անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել «Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ապացուցեց, որ հենց ինքն է հրահանգավորում քննչական մարմիններին»,- Արմինե Օհանյան Կառավարության նիստում հաստատվել է... Պետականության հիմքի ռումբը (տեսանյութ) Հերթական արտակարգ դեպքը՝ «Արմավիր» ՔԿՀ-ում

Ձեռնարկեք հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու համար. ԱԺ պատգամավորների բաց նամակը՝ Շոմբի Շարփին

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բաց նամակ են հղել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

բաց նամակում ասվում է.

«Հարգարժան պարոն Շարփ,

Սույն թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը օդային եւ հրթիռային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ անխնա գնդակոծելով խաղաղ բնակչությանը, խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Պատերազմի մեկնարկից առ այսօր Ադրբեջանի գործողությունները իրականացվել են Մարդու իրավունքների միջազգային իրավունքի եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով։ Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայից եւ Լիբիայից ներգրավված վարձկան ահաբեկիչների միջոցով (նրանց ներգրավվածությունն ապացուցված է մամուլի, միջազգային կառույցների եւ մի քանի պետությունների կողմից) տեղի են ունենում պատերազմական հանցագործություններ ընդդեմ խաղաղ քաղաքացիական բնակչության։

Փաստելով, որ

-Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային եւ հրետանային ագրեսիվ հարձակումները դիտավորությամբ թիրախավորում են խաղաղ բնակչությանը՝ կանանց, երեխաներին, տարեցներին,

-նպատակային հարվածներ են հասցվում քաղաքացիական օբյեկտներին եւ ենթակառուցվածքներին՝ դպրոցներին, մանկապարտեզներին, բազմաբնակարան շենքերին, հիվանդանոցներին,

-թիրախավորվում են քաղաքացիական տրանսպորտային միջոցները,

-խաղաղ բնակչության դեմ հարձակումները ուղղորդվում են էթնիկ ատելության խոսքով,

-քաղաքացիական բնակչությանը թիրախավորելիս կիրառվում են միջազգային իրավունքով արգելված զինատեսակներ (առավել հաճախ՝ կասետային մարտագլխիկներով),

-Էթնիկ եւ կրոնական ատելությամբ թիրախավորվում են մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը, մասնավորապես՝ Շուշիի Սբ․ Ղազանչեցոց եկեղեցին, որտեղ գտնվել են կանայք եւ երեխաներ։

Արձանագրելով, որ

-այս գործողությունների հետեւանքով գրանցվել են քաղաքացիական զոհեր ոչ միայն Արցախում այլ նաեւ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս շրջանում,

-ագրեսիայի զոհ են դարձել նաեւ երեխաներ (զոհված եւ վիրավորված), տարեցներ եւ հաշմանդամություն ունեցող անձ (դիվերսիոն խմբի անդամները տանը սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն),

-իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս հարձակման են ենթարկվել լրագրողական «PRESS» տարբերանշանով եւ արտահագուստով դեպքերը լուսաբանող լրագրողներ եւ օպերատորներ (Le Monde պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրող, Armenia TV օպերատորը): Հատուկ թիրախավորվել է նաեւ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցը,

-Ադրբեջանը կոպտորեն խախտում է Մոսկվայում հաստատված հրադադարը եւ շարունակում անպատիժ կրակ բացել Արցախի խաղաղ քաղաքների եւ գյուղերի վրա՝ պատճառելով մարդկային եւ նյութական բազմաթիվ կորուստներ,

Համոզմունք հայտնելով, որ

-Մարդու հիմնարար իրավունքները ունիվերսալ սկզբունքներ են, որոնք չեն կարող սահմանափակվել միայն միջազգայնորեն ճանաչված սուբյեկտների սահմաններով,

-Մարդու իրրավունքների պաշտպանությունը պետք է իրագործել առանց նախապայմանների եւ խտրականության,

Կոչ ենք անում

Որպես ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, օբյեկտիվ գնահատել իրողությունները, չսահմանափակվել միայն դատապարտող կոչերով եւ ձեռնարկել հրատապ միջոցներ Արցախում հումանիտար աղետը կանխելու նպատակով։

Հարգանքով՝

Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյան

Հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյան»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>