Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

«Դիրքի տղերքը 23-ամյա Զաքարին ասել են՝ «Փոքր սպարապետ», «Դուխավիկ արարատցի». Զոհվածի ընկեր. Լուսանկար

«Կամավոր Արցախ մեկնած 23-ամյա Զաքար Սերոբյանը զոհվեց իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 11-ին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նրա մտերիմ ընկերը՝ Արման Մակարյանը:

Զաքարն ունի 2 եղբայր, ինքը տան միջնեկն է:  Ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ապա ուսումը կիսատ թողել և զորակոչվել էր հայոց բանակ: Վերադարձել և շարունակում էր ուսումը: Սեպտեմբերի  27-ին պատերազմի սկսելուն պես զինվորագրվում է, առաջին կամավորներից էր, որ շտապեց զինկոմիսարիատ, ապա մեկնեց Արցախ:

Զաքարը ծնունդով Արարատի մարզի Արալեզ գյուղից  էր:  Նրա ընկեր Արմանը պատմեց, որ տեղափոխվել  էր Երևան, սակայն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ նորից գնացել էր  հայրենի գյուղ և որոշել էր հողագործությամբ զբաղվել:

«Նույնիսկ շինարարություն էր սկսել, փոքր հացի փուռ էր ուզում սարքեր, հենց իրենց տանը կպած: Շինարարությունն արդեն սկսել էր, կիսատ մնաց, ցավոք սրտի: Գյուղում ապրում էր հոր, պապիկի ու եղբոր հետ, նրա մայրը մի քանի տարի առաջ է  մահացել:  Զաքարի մեծ եղբայրը վաղուց Ռուսաստանում է, իսկ փոքրը՝ Ռուբենը, Երևանում վարսավիր էր աշխատում, ախպորն էլ հետը տարավ գյուղ, վարսավիրանոց սարքեց հենց այդ փռի մոտ, ախպերը սկսել էր այնտեղ աշխատել: Գիշեր-ցերեկ աշխատում էր փռի վրա, ասում էր՝ պետք է շուտ պրծնեմ: Ցավոք սրտի, Զաքարն ամուսնացած չէր, գոնե մի ժառանգ ունենար: Ինքը շատ խելացի էր, մի հարցի շուրջ, որ իր հետ խոսում էիր, կարող էր բոլորի հետ բանավիճել, որովհետև ամեն ինչի ճիշտ պատասխանը գիտեր, կյանքում իր հետ շփվողը չէր ասի, թե ինքն այս տարիքի տղա է, ավելի հասուն մարդու նման էր դատում: Իմացավ, որ առաջին գծում անհրաժեշտ են կամավորներ, ամենաառաջիններից հենց ինքը գնաց: Սեպտեմբերի 28-ին գնաց իրենց վայենկոմատ, ասաց՝ ես ուզում եմ գնամ, ու նստեց գնաց հենց այդ պահին, անգամ տուն չեկավ, որ գոնե տաք շոր վերցնի հետը, գոնե հաց դնեինք հետը, հենց նույն պահին նստեց ու գնաց»,- պատմեց զոհված Զաքարի ընկերը:

1 օր տեղեկություն չունեին  Զաքարից,  անհանգստացել էին: Գնացել էին նրան փնտրելու, սակայն զանգերով, հետաքրքրվելով՝ իմացել էին, որ դժբախտ դեպք է պատահել.

«Փոքր ախպոր հետ գնացինք իրեն փնտրելու, բայց, ցավոք սրտի, ուրիշ ձև գտա Զաքարին… Մինչև գտնելը, իր հետ նույն տեղում եղած տղերքին ասում էի՝ մի հատ ասեք, ինքն ի՞նչ ձև էր, նկարագրեք, ուզում էի այնպիսի բան ասեին, որ գոնե ասեմ՝ ինքը չի, ինքը չի: Ասացին՝ կոլոտ, լիքոտ, դուխավիկ տղա էր, ասացի՝ չէ, ինքը կոլոտ չէր, բոյով էր, բոյով՝ նկատի ունեի, որ կոլոտ չի: Այնպիսի բան էի ուզում գտնել իրենց խոսքի մեջ, որ ասեի՝ չէ, Զքոն չի, բայց իրենք լավ գիտեին, որ Զաքարն էր, ուղղակի միանգամից չէին ուզում ասել, ես էլ, ճիշտն ասած, չէի ուզում հավատալ: Իր հետ նույն տեղում կռված տղերքը, որ բաներ էին պատմում Զաքարի արածներից, միայն կարող եմ ասել, որ իմ ընկերը հերոս տղա է եղել: Իրենց նահանջի հրահանգ  են տվել, ասել են՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ պետք է մի դիրք  ներքև իջնեն, բայց Զաքարն իմացել է, որ իր հրամանատարը վերևում է՝ ամենաառաջին դիրքում, ասել է՝ ես դիրքում ոչ մեկին չեմ թողնի, կամ բոլորս ենք իջնում, կամ ես մարդ չեմ թողնում, տղերք, դուք իջեք հանգստացեք, ես պետք է բարձրանամ վերև: Տղերքը չեն թողել, բայց գիշերը, երբ բոլորը քնել են՝ մագազինները խփել է վրան ու հելել է վերև՝ իր հրամանատարի մոտ, ու այդ նույն գիշերը այդ դեպքը լինում է: Տղերքը, որոնք իր հետ նույն դիրքում են եղել, պատմում են, որ ամսի 7-ին տղերքից մեկի ծնունդն է եղել, Զաքարը փոքր տորթ  է սարքել, ասել է՝ արի քո ծնունդը նշենք: Այնպիսի բաներ են պատմում Զաքարի մասին, ասում են՝ չգիտեինք՝ էս դուխով տղուն ինչ անուն դնեինք «ածական», ու քանի որ Զաքարին այնքան են նմանեցրել սպարապետ Վազգեն Սարգսյանին՝ համ խոսելը, դե Վազգեն Սարգսյանն էլ է Արարատից եղել: Ասում են՝ համ Վազգեն Սարգսյանի նման շատ արագ էր խոսում, համ իր նման շատ դուխով էր, ոչ մի բանից չէր վախենում: Դիրքի տղերքն իրեն ասել են՝ «Փոքր սպարապետ», «Դուխավիկ արարատցի», 2 մականուն են դրել իրեն»:

Արմանն ասում էր, որ շատ ընկերներ ունի, բայց Զաքարի պես ոչ մեկն այդքան հայրենասեր չէր, ու մի փոքր դրվագ հիշեց:  Մի օր մեքենայում արտասահմանյան երգեր էին  լսում, Զաքարը դժգոհել  է՝ ինչո՞ւ են արտասահմանյան լսում, «եկեք միայն հայկական՝ հայրենասիրական երգեր լսենք…»:

Զաքար Սերոբյանը հուղարկավորվել է հայրենի Արալեզի գերեզմանատանը:

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>