Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան
16
Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Ինչո՞ւ է Վրաստանի ԱԺ նախագահը ԵՄ-ն համարում պատերազմ հրահրող Պատերազմ Արցախում
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել ամերիկյան բազաներին. CBS-ը բացառիկ կադրեր է հրապարակել Ալիևը կարող է խոսել Փաշինյանին իր ուզած ձևով «ֆռցնելnւ» մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան «Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա ՔՊ 64 պատգամավորից 1 պատգամավոր չկա՞, որ գա, ամբոինից դատապարտի Հաջիևի հայտարարությունները. Աբրահամյան Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը. Ոսկանյան Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք․ Գոհար Մելոյան Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան Տիգրանաշենում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժեր. Ալեն Ղևոնդյան Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում 1.5 ժամում թուրքական տանկերը Երասխից կմտնեն, ի՞նչ ենք անելու… ա՛յ էդ ժամանակ ասելու ենք՝ բարի գալուստ իրական Հայաստան. Հայկ Նահապետյան Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ» Արցախում հայկական ժառանգությունը ենթարկվում է նպատակաուղղված nչնչաgման, յnւրաgման և դրա հայկական ինքնnւթյան ջնջմшն Մաhաgել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը «Հրապարակ». Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը նույնը չեն, նրանց հանդեպ վերաբերմունքն էլ նույնը չէ Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Չզեկուցվող հարցերի անվան տակ ինչ ուզում, անում են «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը

Բանակցային սեղանին մնում են ԵԱՀԿ ՄԽ առաջարկները․ առաջին փուլում՝ 5 շրջանների ազատումն է․ Լավրով

«Հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է»,- այս մասին այսօր ռուսաստանցի մի քանի լրագրողներին տված մեծ հարցազրույցի ընթացքում ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` պատասխանելով լրագրող Մարգարիտա Սիմոնյանի այն հարցին, թե` չնայած Մոսկվայում ձեռք բերված հրադադարի շուրջ պայմանավորվածություններին, դրանք չեն պահպանվում, և արդյո՞ք հնարավոր է հրադադար ընդհանրապես այս հակամարտության գոտում։

168․am-ը գրում է․ Սերգեյ Լավրովը նախ նշեց, որ բանակցություններն առանձնահատուկ էին, և որոշիչ հանգամանքն այն էր, որ իր ներդրումն ունեցավ ՌԴ նախագահը, քանի որ նա վերահսկում էր մեր գիշերային «արթուն իրավիճակը», և արդեն բավականին խորը գիշերվա ընթացքում մենք երկու անգամ զրուցեցինք միմյանց հետ։

Նա տեղեկացրեց, որ ՌԴ նախագահը, իհարկե, զանգում էր, ապա Սերգեյ Շոյգուն միացավ գործընթացին, քանի որ հրադադար հայտարարելն այնքան էլ բավարար չի լինի, եթե դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմ չլինի, և այն փաստաթուղթը, որը համաձայնեցրինք, երկրորդ կետով նախատեսում է նման մեխանիզմ։

«Վերջին օրերի ընթացքում ես մի քանի անգամ շփվել եմ իմ գործընկերների հետ Բաքվում և Երևանում, նույնն արել է Սերգեյ Շոյգուն պաշտպանության նախարարների հետ, ինչպես նաև նախագահը, ով խոսել է հակամարտող երկրների ղեկավարների հետ, և մեր հիմնական ուղերձն ամեն դեպքում հետևյալն է, որ հարկավոր է անհապաղ հանդիպել զինվորականների մակարդակում և հրադադարի վերահսկողության այդ մեխանիզմը հաստատել, որի մասին խոսվում է մեր փաստաթղթում, որը դեռ ոչ մեկը չի էլ սկսել նույնիսկ քննարկել։ Համապատասխան ուղերձները ես վերահաստատեցի հենց կես ժամ առաջ, երբ ինձ զանգահարեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը, նույնպիսի ուղերձ մենք ուղարկում ենք մեր հայ գործընկերներին, կարծում եմ՝ այս պահին դա բանալին է հրադադարի կայուն հաստատման»,- ասաց Սերգեյ Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը բացատրեց, որ ցանկացած հակամարտությունում, երբ քաղաքական գործիչները և դիվանագետները հայտարարում են հրադադար, զուգահեռաբար զինվորականները ռազմական հողի վրա համաձայնեցնում են, թե կոնկրետ ինչպիսի միջոցներ է պետք ձեռնարկել, թե ով է հետևելու օբյեկտիվ կերպով հրադադարի պահպանմանը երկու կողմից։ Դա, նրա որակմամբ, ինչ-որ կախարդական մի բան չէ, այդպես է եղել Մերձդնեստրում, Դոնբասում, թեև այնտեղ հրադադարը մեկ անգամ չէ, որ հայտարարվում է, և վերջինն է քիչ թե շատ գործում, դա էլ՝ այն պատճառով, որ կոնտակտ խումբը մշակել է վերիֆիկացիոն հավելյալ միջոցներ։ Ի դեպ, Լավրովի պարզաբանմամբ, այդպես է եղել նաև 1994 թվականին Ղարաբաղում։

Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ, իհարկե, հակամարտության քաղաքական կարգավորում հնարավոր է։ «Առաջարկությունները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին։ Դրանց բովանդակությունն արդեն հայտնի է, դա փուլային, հետզհետե Ղարաբաղի շուրջ տարածքների ազատումն է՝ Ղարաբաղին անվտանգության երաշխիքների տրամադրմամբ, և մինչ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը՝ ապահովելով հուսալի կապ Ղարաբաղի և Հայաստանի միջև։ Այս սխեման լավ հայտնի է»,- պարզաբանեց ՌԴ ԱԳ նախարարը՝ շարունակելով, որ այս տխուր իրադարձությունները պետք է օգնեն ակտիվացնել քաղաքական գործընթացը՝ զուգահեռ հողի վրա անվտանգության հարցերը լուծելով։

Հարցին, թե հուսալի կապ Հայաստանի հետ՝ նկատի ունի երկու շրջաննե՞ր՝ Լաչինի միջա՞նցք, այսինքն՝ 2-5 սխեմա՞, Լավրովն արձագանքեց՝ մանրամասնելով, որ բոլոր պայմանավորվածությունները, որոնք վերջին շրջանում են քննարկվել և որոնք լրջորեն են ընկալվել կողմերի կողմից, առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ «Իսկ առաջին փուլում, բացի հինգ շրջանների վերադարձից, կբացվեն բոլոր կոմունիկացիաները, տնտեսական, տրանսպորտային կոնտակտները, և կտեղակայվեն խաղաղապահներ, որոնք կերաշխավորեն ռազմական գործողությունների չվերսկսումը»,- ասաց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նաև պարզաբանեց, որ հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմը խաղաղապահ առաքելության հետ կապ չունի, մեխանիզմը պետք է գործի շփման գծում, դա 5 շրջանները չեն, որոնք պետք է տրվեն առաջին փուլում ԵԱՀԿ ՄԽ առաջարկությունների համաձայն։

«Ներկայումս ոչ թե խաղաղապահների, այլ խոսքը զինվորական դիտորդների մասին է, մենք ճիշտ ենք համարում, որ լինեին մեր դիտորդները, բայց վերջնական խոսքը պետք է լինի կողմերինը։ Անկասկած, մենք ելնում ենք նրանից, որ Երևանում և Բաքվում հաշվի կառնեն մեր ռազմավարական և գործընկերային հարաբերությունները»,- ասաց Լավրովը։

168․am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>