Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են ԼՂ հակամարտության սրումը
Դիտել նաև
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իսպանիան դատապարտել է Իրանի դեմ հարձակումը. մինչդեռ Սաուդյան Արաբիան դատապարտել է Իրանի հակահարվածները
Պատերազմն սկսվեց. ԱՄՆ-ն և Իսրայելը ռմբակոծում են Իրանը
Երևանում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի տուն-թանգարանը
Ալիևը սպառնում է Հայաստանին, որ եթե Փաշինյանը չընտրվի, ապա կլինի նոր պատերազմ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցով քննարկել են ԼՂ սահմանին այսօր առավոտյան սրված իրավիճակը:
Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին:
ՌԴ արտգործնախարարությունը դեռևս չի հաստատել տեղեկությունը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Աղբյուր՝ Tert.am

