Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ջյունիկ Աղաջանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա
20
Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Ժամը 16:30-ին ԲՀԿ՝ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը պաշտոնապես կմուտքագրվի ՍԴ Պատերազմ Արցախում
Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ջյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան «Նոր ուժը» ևս դիմեց ՍԴ` պահանջելով չեղյալ համարել ընտրությունների արդյունքները Պսիխոպաթիայի թեստ՝ Փաշինյանի համար. ազնիվ կլինեք գնահատելիս. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան Իշխանության բարիքները. ի՞նչ ունեցվածքով է ՔՊ-ական պատգամավորը հեռանում ԱԺ-ից. 4 տարում միլիոնների կուտակում և գույքային վերադասավորումներ. «Արմլուր»

Անկախության տոնի միջոցառումների կազմակերպմամբ զբաղվել են «Ամանոր 2020»-ի և Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպիչները. Antifake.am

Սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների համար պետական բյուջեից ընդհանուր առմամբ հատկացվել է մոտ 133 մլն դրամ կամ 272 հազար ԱՄՆ դոլար: Antifake.am-ի հաղորդմամբ՝ Անկախության 29-ամյակի մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների մատուցման համար վարչապետի աշխատակազմը մեկ անձից գնման ընթացակարգով պայմանագրեր է կնքել մի քանի ընկերությունների հետ:

Ստորև թվարկված են այն կազմակերպությունները, որոնց ծառայություններից օգտվել է վարչապետի աշխատակազմը:

«Թի Էն Սաունդ»  ՍՊԸ (մատուցած ծառայությունների դիմաց վճարվել է 59,064,800 դրամ):

«Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ին (մատուցած ծառայությունների դիմաց վճարվել է 19,530,060 դրամ):

«Արթուր Մանուկյան» ԱՁ (մատուցած ծառայությունների դիմաց վճարվել է 43,422,225 դրամ):

«Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ին (մատուցած ծառայությունների դիմաց վճարվել է 10,800,000 դրամ):

«Թի Էն Սաունդ» ՍՊԸ-ին 59,064,800 դրամ է վճարվել Անկախության օրվա մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման, այդ թվում` տեխնիկական միջոցների տեղափոխման և տեղադրման, ալյումինե կոնստրուկցիաների, մետաղական հյուսվածքների տեղադրման, լուսային տեխնիկայի տեղափոխման, տեղադրման և սպասարկման, ԼԵԴ էկրանների տեղափոխման, տեղադրման և սպասարկման, ինչպես նաև տրանսպորտային ծառայությունների համար:

Նախկինում այս ընկերությունը զբաղվել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմամբ, որի համար 7,999,110 դրամ է վճարվել: Պետական տարբեր կառույցների հետ կնքած պայմանագրերից ստացած 140,713,310 դրամի 47.66%-ը կամ 67,063,910 դրամը «Թի Էն Սաունդ» ՍՊԸ-ն ստացել է հենց վարչապետի աշխատակազմից:

Նախկինում այս ընկերությունը զբաղվել է Երևանի քաղաքապետարանի «Ամանոր 2020» մշակութային միջոցառումների աշխատանքների կազմակերպմամբ: Ծառայության արժեքը կազմել է 66,702,300 դրամ: Պետական տարբեր կառույցների հետ կնքած պայմանագրերից ստացած 102,718,860 դրամի 64.94%-ը կամ 66,702,300 դրամը «Սթեյջ Սթայլ» ՍՊԸ-ն ստացել է Երևանի քաղաքապետարանից:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս անցկացվել է «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որի կազմակերպմամբ զբաղվել է «Արթուր Մանուկյան» ԱՁ-ն, որին 43,422,225 դրամ է վճարվել Անկախության օրվա մշակութային միջոցառումների կազմակերպման և սպասարկման, այդ թվում նաև «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության միջոցառման կազմակերպման, ստեղծագործական և ադմինիստրատիվ անձնակազմի, բանվորների, հյուրընկալների, միջոցառման կոնտենտի ստեղծման, դիզայներական աշխատանքների, էկրաններին տեղադրվող վիդեոկոնտենտի ստեղծման, արտիստների, նոր կատարումների նոտայագրման, ռեկվիզիտների, միջոցառման տպագրական ֆայլերի ստեղծման ու տպագրության, գովազդային վահանակների պատրաստման ու տեղադրման, բիոզուգարանների վարձակալության և սպասարկման, վրանների, աթոռների, սեղանների, այլ անհրաժեշտ պարագաների վարձակալության, հանդիսատեսի անձրևանոցի, անհրաժեշտ տեխնիկայի ու թարգմանչական սարքերի վարձակալության, թարգմանչի ծառայության, արտիստների համար դիմահարդարների և վարսահարդարների խմբի, սցենարական աշխատանքի, բացման պարային համարի բեմադրման, կոստյումների, միջոցառման ետնաբեմի գլխավոր ձայնի, հեռուստատեսային սայլակի վարձակալության, ամբողջ անձնակազմի 4-օրյա սննդի, դեպի Զվարթնոց և հակառակ ուղղությամբ տրանսպորտի ապահովման և կազմակերպչական այլ աշխատանքների համար: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ համաձայն tender-monitoring.am կայքում առկա տվյալների` «Արթուր Մանուկյան» ԱՁ-ն առաջին անգամ է զբաղվում պետական միջոցառումների կազմակերպմամբ:

«Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ին էլ 10,800,000 դրամ է վճարվել հրավառության կազմակերպման համար:

Պետական տարբեր կառույցների հետ կնքած տարբեր պայմանագրերից ստացած 31,681,500 դրամի 68.81%-ը կամ 21,800,000 դրամը «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ն ստացել է վարչապետի աշխատակազմից:

Անկախության օրվա միջոցառումների կազմակերպման ամբողջ գործընթացը ղեկավարվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի կողմից, ով հասարակության շրջանում առավել հայտնի է «ֆեյքերի Հովո» մականվամբ: Միջոցառումներին Մովսիսյանի ներգրավվածության մասին են փաստում նաև վերջինիս կողմից հրապարակված լուսանկարները: Նախորդ տարի ևս Անկախության օրվան նվիրված միջոցառումները կազմակերպվել էր ՊՈԱԿ-ի կողմից: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ բացի վերը նշված միջոցառումներից «Զվարթնոց»-ում նաև 300 անձի համար ճաշկերույթ է կազմակերպվել: Աղբյուրը տեղեկությունները ճշտելու համար դեռևս սեպտեմբերի 16-ի երեկոյան կապ է հաստատել վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ, ով պահանջել է գրավոր հարցում ուղարկել՝ խոստանալով հնարավորինս արագ պատասխաններ տրամադրել, սակայն պատասխանի համար աշխատակազմը 30 օր է ուզել։

Antifake.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>