Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն»
26
Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Պատերազմ Արցախում
Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք

Կառավարության տարեսկզբյան նիստը տեղի է ունեցել Բակո Սահակյանի նախագահությամբ

Հունվարի 25-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության 2017թ. առաջին նիստը՝ Բակո Սահակյանի նախագահությամբ:

Նիստում գործադիր մարմնի հավանությանն են արժանացել ԱՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները: Այն կազմվել է ղեկավարվելով ԼՂՀ նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 40 հրամանագրով, կառավարության և նրան ենթակա գործադիր մարմինների գործունեության կազմակերպման կարգի դրույթներով, պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա և ուղղված է կառավարության գործունեության 2015-2017 թվականների ծրագրի իրագործմանը:

ԱՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լևոն Գրիգորյանի խոսքով՝ 89 միջոցառումների ընդգրկումը տարեկան ծրագրում պայմանավորված է իրականացվող մի շարք ծրագրերի շարունակականության ապահովման, արդի իրավիճակներով առաջադրված խնդիրների կատարման և մի շարք օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ: Միջոցառումների հիմնական մասը նախատեսում է բնակչության սոցիալական, առողջապահական, կրթական, ինչպես նաև տնտեսության ու բնապահպանության ոլորտների ընթացիկ խնդիրների իրագործում:

Գործադիր մարմնի 2017 թվականի գերակա խնդիրներով սահմանվել են կառավարման համապատասխան պետական մարմինների կողմից ընթացիկ տարում իրականացման համար նախատեսված՝ կառավարության գերակայությունների իրագործմանն ուղղված խնդիրներն ու դրանց լուծման ուղիները:

Կառավարությունը հաստատել է ԱՀ 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագիրը: Այն մշակվել է՝ հաշվի առնելով նախագահի տված հանձնարարականները, կառավարության գործունեության ծրագրով քաղաքաշինության բնագավառում սահմանված խնդիրները, ինչպես նաև 2017-2019թթ. ԼՂՀ միջնաժամկետ ծախսերի ծրագրի դրույթները և Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների առաջարկությունները:

ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի ներկայացմամբ՝ 2017թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ծախսերը կազմում են 11 մլրդ 700 մլն դրամ, նախորդ տարվա 11 մլրդ 660 մլն դրամի դիմաց: Այն կազմում է 2017թ. պետական բյուջեի 12.4 տոկոսը:

Ծրագրի գերակա ուղղություններից է բնակարանաշինությունը, որն իր մեջ ընդգրկում է բազմազավակ, զոհված ազատամարտիկների, այլ սոցիալական խմբերին պատկանող ընտանիքների բնակարանների վերանորոգման, կառուցման կամ գնման և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բնակարանային խնդիրների ապահովման ենթածրագրերը: Բնակարանաշինության ծրագրով նախատեսվում է իրականացնել շուրջ 1 մլրդ 602 մլն դրամի շինարարական աշխատանքներ, որոնք կուղղվեն փոխանցվող և վերանորոգվող օբյեկտների ավարտմանը, ինչպես նաև նոր օբյեկտների կառուցման աշխատանքների սկսմանը:

Հանրապետության հանրակրթական դպրոցների և նախադպրոցական հիմնարկների զարգացման ծրագրով նախատեսվում է կրթության ոլորտին ուղղել ավելի քան 717 մլն դրամ:

Մշակույթի բնագավառում կիրականացվեն մոտ 22 մլն դրամի աշխատանքներ, մասնավորապես, ավարտին կհասցվի Ասկերան քաղաքի արվեստի դպրոցի շենքի վերակառուցումը:

Ճանապարհաշինության բնագավառում նախատեսվում է իրականացնել շուրջ 2 մլրդ 238 մլն դրամի շինարարական աշխատանքներ: Մասնավորապես, ԼՂՀ հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման համար նախատեսված է 100 մլն դրամ, Ստեփանակերտ–Գորիս ավտոմայրուղու պահպանման և շահագործման համար՝ 144 մլն դրամ, իսկ ԼՂՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների վերանորոգման և վերակառուցման նպատակով կհատկացվի 270 մլն դրամ: 300 մլն դրամ կուղղվի ԼՂՀ բնակավայրերում փողոցների և գյուղերի գյուղամիջյան ճանապարհների սալապատմանը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերի համաֆինանսավորմանը հատկացվելու է ավելի քան 1 մլրդ 727 մլն դրամ, որը կուղղվի հիմնականում կրթության համակարգի շենքերի բարելավմանը, հանդիսությունների տների և համայնքային կենտրոնների կառուցմանը:

Պաշտպանության բանակի առաջնագծում դիրքերի կահավորման և հողային աշխատանքների իրականացման նպատակով ևս լրացուցիչ գումար է նախատեսված՝ 1 մլրդ 500 մլն դրամ:

Ջրամատակարարման ծրագրով նախատեսվում է ավելի քան 806 մլն դրամի սահմաններում աշխատանքներ իրականացնել 17 համայնքներում ջրամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ:

Կառավարությունը հաստատել է նաև ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության հայեցակարգի իրականացումն ապահովող 2017-2019թթ. ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագրով սահմանված են ժողովրդագրական քաղաքականության հիմնական խնդիրները և ուղղությունները՝ մասնավորապես, ծնունդների աճի ապահովում, մանկամահացության ցուցանիշի բարելավում, երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության տրամադրում, սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով մոնիթորինգի իրականացում և գնահատում, երիտասարդ ընտանիքների ձևավորման գործընթացների վրա նպատակային ներազդման միջոցով բնակչության սեռատարիքային կառուցվածքի աստիճանական բարելավում, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող երեխաների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում և այլն:

ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է 2015-2016 թվականներին հանրապետությունում արձանագրված հիմնական ժողովրդագրական ցուցանիշները: Ըստ նախարարի ներկայացման՝ 2016 թվականին հանրապետությունում գրանցվել է 2471 ծնունդ, որը 2015 թվականի համեմատ (2582) նվազել է 111-ով: Մահացածների թվաքանակը 2016 թվականին կազմել է 1222՝ 2015 թվականի (1290) համեմատ նվազելով 68-ով: Բնակելի տներ հատկացնելու նպատակով 2016 թվականին հաշվառման է վերցվել 6 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 40 ընտանիք, որը 2015 թվականի համեմատ աճել է 23-ով (17 ընտանիք): Երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով հանրապետությունում իրականացվող պետական ֆինանսական աջակցության ծրագրերից 2015-2016 թվականներին օգտվել են 120 շահառուներ, որից 68-ը՝ հիփոթեքային վարկավորմամբ բնակելի տներ ձեռք բերելու, իսկ 52-ը՝ գյուղական վայրերում բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու համար տրամադրվող պետական ֆինանսական աջակցությունից:

Հաշվի առնելով 2016 թվականին արձանագրված ժողովրդագրական ցուցանիշները՝ 2017-2019 թվականների պետական ծրագրով շարունակվելու են իրականացվել ծնելիության խթանմանը, ընտանիքի պաշտպանությանը, մահացության մակարդակի նվազեցմանը, բնակչության առողջության պահպանմանը և ժողովրդագրական զարգացման այլ ուղղություններին վերաբերող՝ նախորդ տարիներին իրականացված բոլոր ծրագրերը:

Իր եզրափակիչ ելույթում Նախագահ Սահակյանն անդրադարձել է 2016 թվականի սոցիալ-տնտեսական ցուցանիշներին, կատարված աշխատանքներին, ձեռքբերումներին եւ խնդիրներին:

Հանրապետության ղեկավարը նշել է, որ չնայած բոլոր բարդություններին, 2016 թվականին հաջողվել է պահպանել տնտեսության զարգացման նախատեսված տեմպերը, դրական դինամիկան տնտեսության հիմնական ճյուղերում, գրանցել ՀՆԱ-ի 9 տոկոսի չափով տնտեսական աճ:

Միաժամանակ, Նախագահը կառավարությանը հանձնարարել է խոր վերլուծության ենթարկել տարվա արդյունքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով այն հարցերի եւ բացթողումների վրա, որոնք տեղ են գտել աշխատանքում, եւ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ:

Խոսելով 2017 թվականի անելիքների մասին՝ հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի վրա պահել տարվող աշխատանքների որակը, համակարգվածության աստիճանը, պարտականությունների կատարումը, արդյունավետորեն օգտագործել պետական միջոցները:

«Այն ամենը, ինչ նախանշվել է եւ ընդունվել համապատասխան օրենքներով ու կառավարության որոշումներով, անհրաժեշտ է իրականացնել անվերապահորեն եւ հետեւողական կերպով»,- նշել է ԼՂՀ Նախագահը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>