Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում
16
ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան ԲՀԿ-ն, անկախ բոլոր անարդարություններից ու բռնաճնշnւմներիg, շարունակելու է իր դերակատարությունը ունենալ ՀՀ հանրային, քաղաքական կյանքում Դոնեցկի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնում Անդրանիկ Թևանյանին Առանձնապես ցավալի և մտահոգիչ է այն, որ պատմական կեղծիքների տարածմանը մասնակից են դարձվում Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ. Մայր Աթոռ Թուրքիան Վրաստանի նկատմամբ տարածքային պահա՞նջ է ներկայացնում Պատերազմ Արցախում
Նիկոլ, ՔՊ ընտրող քարակերտցիները փակել էին Գյումրի֊Արմավիր ճանապարհը Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին ԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» ՔՊ-ն պետք է ամբողջությամբ արմшտախիլ արվի. Իշխան Սաղաթելյան Ի՞նչ ենք ուտում. Հայաստանում բուծած ձկներում առկա են անտիբիտոիկներ, իսկ միրգ-բանջարեղենում՝ թունաքիմիկատներ. Panorama.am Ռուսական շուկայի արգելքները և արտահանման ճգնաժամը. ինչպես են այս իշխանություններն անկումը ներկայացնում որպես «ձեռքբերում» Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել ամերիկյան բազաներին. CBS-ը բացառիկ կադրեր է հրապարակել Ալիևը կարող է խոսել Փաշինյանին իր ուզած ձևով «ֆռցնելnւ» մասին, բայց մարդասիրության, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Աբրահամյան «Հրապարակ». COP, հեծանիվ ու բյուջեից մսխվող միլիարդներ. ինչպես է փոշիանում պետության փողը Արցախցիներն արժանանում են 32.4%-ի խտրական վերաբերմունքին․ «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից. Հակոբ Բադալյան Նիկոլ Փաշինյանը կազմաքանդում է հայ-ռուսական հարաբերությունները․ թրքաադրբեջանական գաղութացման հեռանկարը ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ` ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍ Հայ եկեղեցու շուրջ իրավիճակը զարգանում է «օտար սցենարներով»․ Զախարովա ՔՊ 64 պատգամավորից 1 պատգամավոր չկա՞, որ գա, ամբոինից դատապարտի Հաջիևի հայտարարությունները. Աբրահամյան Ալիևը հերթական անգամ հաստատել է իր գլխավորած կազմավորման արhեuտածին բնույթը. Ոսկանյան Խաղաղության խնամք, թե միայն զիջումների կամք․ Գոհար Մելոյան Քառօրյա ժողովում քննարկման նյութ կդառնա եկեղեցի-պետություն հարաբերությունները․ Մայր Աթոռ Հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՔՊ-ական Արման Եղոյանի դեմ Ձեր կրքոտ ելույթի ժամանակ ձեր սիրտը քիչ էր մնում կանգներ․ ուզում էի վալերիանա մոտեցնել․ Քրիստինե Վարդանյան Մրգերը սխալ հասցեով են գնացել. գործարարները մեղադրվում են Ռուսաստանից 44 միլիարդ ռուբլի դուրս բերելու մեջ. «Կոմերսանտ» «Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Պարոն Ռուբինյան, ձևավորեք պատվիրակություն և մեկնեք Բաքու. Աղվան Վարդանյան Գազի գնի հնարավոր թանկացման սցենարը... ապոկալիպտիկ սցենար է. ԿԲ նախագահ «Նիկոլի բլեֆը․ իր ոչ մի օլիգարխ ասֆալտին չփռվեց»․ Երվանդ Բոզոյան Տիգրանաշենում տեղակայվելու են ադրբեջանական զինված ուժեր. Ալեն Ղևոնդյան Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում

Քրիստոնեությունը կրո՞ն, թե՞ քաղաքակրթություն. նորօրյա «հեղափոխականների» նոր հեթանոսությունը. մաս IV

Հոդվածի մաս առաջինն՝ այստեղ

Հոդվածի մաս երկրորդը՝ այստեղ

Հոդվածի մաս երորրդը՝ այստեղ

Այսօր Հայաստանում շատ է խոսվում ազգային ավանդույթների կորստյան վտանգի մասին։ Իսկ ի՞նչ են իրենցից ներկայացնում ավանդույթները և ո՞րն է դրանց նշանակությունը։ Ինչպես նախորդ մասում նշել էի, քաղաքակրթությունները հիմնվում են արժեքային համակարգերի վրա, որոնք ժամանակի ընթացքում վերածվում են ավանդույթների, իսկ հետագայում, երբ կյանքն առաջ է գնում, ապա տեղի է ունենում արժեքների փոփոխություն, և դրանց հիման վրա առաջանում են նոր ավանդույթներ: Բնականաբար, որոշակի ավանդույթների վրա կառուցված յուրաքանչյուր քաղաքակրթություն ունենում է իր առանցքային երկիրը, որին պայմանականորեն անվանենք կայսրություն: Կայսրությունները պաշտպանում և տարածում են այդ արժեքները, դրանց վրա ներդնում իրենց ստանդարտները։ Մարդկանց վրա տիրապետություն տարածելու համար առաջին հերթին պետք է տիրել նրանց մտքերին։

Մինչ Լուսավորության ժամանակաշրջանը (XVII–XVIII դդ.) արժեքային համակարգերը ներդրվում էին կրոնների միջոցով և հիմնվում էին Աստծո հեղինակության վրա, և, բնականաբար, ոչ ոք չէր կարող կասկածի տակ դնել Աստծո խոսքը (իսկ ով փորձում էր, հայտարարվում էր հերետիկոս ու պատժվում էր), և, հետևապես, արժեքային համակարգերի փոփոխությունները դանդաղ էին ընթանում, իսկ արժեքների շուրջ վեճը ընթանում էր Աստծո խոսքի մեկնաբանությունների շուրջ: Լուսավորության դարաշրջանից հետո կրոնը սկսեց կորցնել իր մոգական ազդեցությունը, իսկ XIX դարում Նիցշեն գուժեց «Աստվածների մահը»: Արժեքային համակարգերի փոփոխությունները սկսեցին արագորեն ձևափոխվել։

Մեր ժամանակաշրջանում արժեքային համակարգերի արագ փոփոխության և այսօրվա քաղաքակրթության վրա դրա ունեցած հետևանքների մասին կարող եք ծանոթանալ Մանվել Սարգսյանի դասախոսությունում։

Շվեյցարացի մշակութաբան Ռիչարդ Թեոդոր Թարնասի տեսակետով. «Եվրոպական «Նոր Ժամանակին» փոխարինելու է եկել Պոստմոդեռնի դարաշրջանը, որի ամենաբնութագրիչ հատկություններից է հավատն առաջընթացի և բանականության ամենազորության հանդեպ: Նոր ժամանակաշրջանում (Մոդեռն) Արժեքային համակարգի ձևափոխումը կատարվել է Առաջին աշխարհամարտի ժամանակ։ Արդյունքում, աշխարհի եվրոպակենտրոն պատկերն իր տեղը զիջեց գլոբոլ բազմաբևեռությանը, բանականության հանդեպ մոդեռնիստական հավատն իր տեղը զիջեց մեկնաբանական մտածողությանը»։

Ընտանիքի ինստիտուտի շուրջ ծավալվող քաղաքակրթական վեճերն ու գլոբալիզմը

Ընտանիքը քրիստոնեության միջոցով դարձավ հիմնական հանրային ինստիտուտներից մեկը, որը սրբագործվում է եկեղեցու կողմից։ Կինը և տղամարդը ամուսնանում են եկեղեցում՝ Աստծո «ներկայությամբ»։ Ընտանիքը, մինչև քրիստոնեությունը, ոչ մի այլ կրոնում այդքան խիստ չի սահմանվել և չի սրբացվել։ Ընտանիքի ինստիտուտի մասին սկսված վեճը, որ այն ոչ միայն կնոջ ու տղամարդու միջև է կարող կնքվել, այլև հնարավոր են բազմաթիվ տարբերակներ, քաղաքակրթական ու քաղաքական վեճ է, և պատահական չէ, որ այն ձեռք է բերել աշխարհքաղաքական նշանակություն։ Կարելի է անգամ ասել, որ ժամանակակից ձախերն ու լիբերալները ընտանիքի հանդեպ իրենց մոտեցումների շնորհիվ ցանկանում են ձևավորել նոր արժեքային համակարգ, որն այսօրվա գլոբալիզմի խորհրդանիշն է դառնում ու բաժանում պահպանողականներին ու գլոբալիստներին։ Խնդիրը ոչ այնքան բուն ընտանիքի մասին տարբեր պատկերացումներն են, այլ արժեքային համակարգերի միջոցով նոր քաղաքակրթություն և հետևապես նոր տիրապետություն սահմանելը։ Պատահական չէ, որ հիմնական խնդիրն ոչ թե ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց ազատությունների պաշտպանությունն է, նրանց ազատ, երջանիկ ու արժանապատիվ ապրելու իրավունքը, այլ հենց ամուսնանալու հարցն է (պետության կողմից ճանաչվող ամուսնության ակտի խնդիրը), որի միջոցով նոր քաղաքակրթական ստանդարտ է սահմանվում։ Պարզ է, որ խնդիրը քաղաքական է։

Այսօր Միացյալ Նահանգներում ոչ թե քաղաքական, այլ քաղաքակրթական պայքար է ընթանում՝ չտեսնված լարվածությամբ ու արդեն խոսվում է Միացյալ Նահանգների փլուզման հնարավորության մասին։ Սեռական, ռասայական, ազգային փոքրամասնություններն օգտագործվում են «ավանդական» արժեքների կրողների դեմ պայքարում, և խաղասեղանին դրված է Միացյալ Նահանգների ապագայի մասին պատկերացումը՝ լինել գերտերությո՞ւն, թե՞ գլոբալիզմի կենտրոն։ Սա հիշեցնում է հոդվածի երկրորդ մասում նկարագրված 9-րդ դարում տեղի ունեցած Աստվածաբանական վեճն այն մասին, թե Սուրբ Հոգին միայն հայր Աստծո՞ւց է բխում, թե՞ նաև նրա Որդուց, ինչի բովանդակությունն ոչ ոքի համար հասկանալի չէր, սակայն դրված էր քրիստոնեական աշխարհը երկու մասի բաժանելու հարցը։ Նպատակը արժեքային համակարգի փոփոխությունն էր և դրա հիման վրա նոր քաղաքակրթություն ու նոր ուժային կենտրոն ստեղծելը։

Ռուսաստանն իր վրա է վերցրել ավանդական ընտանիքի պահպանման խնդիրը, այսինքն միջազգային քաղաքականության մեջ գերտերություն դառնալու հայտ է ներկայացնում, ինչպես ժամանակին Սովետական Միությունը «հավասարության» գաղափարի ջահակիրը դառնալու շնորհիվ դարձավ երկրորդ համաշխարհային բևեռը։

Ինչն է հետաքրքիր․ մյուս երկրներն իրենց վերաբերմունքը հայտնելով ընտանիքի ինստիտուտի այս կամ այն տարբերակի մասին՝ ընտրում են քաղաքակրթական այս կամ այն մոդելը, նաև այս կամ այն գերտերության հովանավորությունը։ Բնականաբար, ընտանիքի խնդիրը վերածվում է լրջագույն քաղաքական կողմնորոշման խնդրի, ինչպես ժամանակին կոմունիզմի ու կապիտալիզմի միջև ընտրությունն էր։

Նոր ձախերի տեսությունների մասին ավելի մանրամասն՝ այստեղ։

Նոր հեթանոսության հիմնական խնդիրը

Հեթանոսությունը կրոն չէ, այլ տարբեր պաշտամունքների դիսկրետ հավաքածու, և որպես կրոն կամ միասնական քաղաքակրթության հիմք այն սահմանում չունի։ Հռոմեական կայսրությունը կարողացել է ստեղծել հզոր պետություն, ռազմական ուժ և իրավական համակարգ, որը մինչ այսօր մեր իրավական համակարգի հիմքն է, սակայն չի կարողացել այդ ստանդները սրբացնել Աստծո հեղինակությամբ, այսինքն դրանք դարձնել անբեկանելի ու անքննադատելի, ինչի արդյունքում կայսրությունը, երբ կորցրեց իր ռազմական ուժը, փլուզվեց ու ստիպված էր անցում կատարել ավելի խիստ, կենտրոնցված ու միաստվածային համակարգ ունեցող քրիստոնեության։

Նոր ձախերի ու լիբերալների տեսաբանները առաջարկում են մարդուն ազատել պատրիարքալության ու կրոնի ճիրաններից, որոնք խեղդում են բնական բնազդները, սահմանափակում նրա ազատությունները ու դարձնում ավանդույթների գերին։ Շատ հարցերում նրանց հետ կարելի է համաձայնվել, սակայն նաև պետք է ընդունենք, որ երբեմն այդ բնազդները դառնում են անկառավարելի ու իրենց մեջ ինքնաոչնչացման պոտենցիալ են պարունակում։ Միացյալ Նահանգներում տեղի ունեցող դեպքերը հետաքրքիր են դիտարկելու համար, թե պահպանողականների ու գլոբալիստների միջև ընթացող պայքարն ինչ հանգուցալուծում է կարող ունենալ և ինչ հետևանքներ է կարող հանգեցնել։

Ստեփան Դանիելյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>