ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան
28
Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» «Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. Սուրենյանց Փրկարարները հայտնաբերել են երեկ մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իշխանական պատգամավորի եղբոր ծեծի գործով 2 ձերբաալված կա. ՔԿ Մարդկանց մոխրшցման պատճառ դարձած վթարի գործով ձերբակալվածներ կան 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին. MakaryanNews. TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ավինյանի գրոհը Փաշինյանի ընտրազանգվածի վրա. փողոցային առևտրականներից 6 տոննա ապրանք է առգրավվել Ավինյանի գլխավորած Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու և ընկերության օրինական շահերին վնաս պատճառելու համար Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինծառայողների թիվը հասել է 624-ի Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա․ Աբբաս Արաղչի Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին. Արմեն Աշոտյանը Վարդաշեն ՔԿՀ-ից ուղերձ է հղել Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Ընտրությունները խուժանավարի կեղծեցին. Արման Աբովյան

Ոչ ոք չի կարող ստիպել, որպեսզի մենք՝ որպես հեռուստաընկերություն, դադարեցնենք մեր գործունեությունը. Հարություն Հարությունյան

«Փորձում եմ ուշադրություն չդարձնել նման լուրերին, որովհետև, ըստ էության, այդ լուրերը չունեն հստակ հասցեատեր, չգիտես, թե որ աղբյուրից են տարածվում դրանք։ Փաստացի այդ ամենի գնահատականը կտամ հենց մրցույթի ժամանակ,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է TV5 հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով վերջին օրերին մամուլում քննարկման թեմա դարձած՝ առաջիկայում որոշ լրատվամիջոցներին կապուղի չտրամադրելու հարցին,-ես չեմ զարմանա, որ իմանամ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի անկյունում նման հարց քննարկվել կամ քննարկվում է։ Ես վստահ եմ, որ, եթե կա 100 մարդ, որ ուզում է «5-րդ ալիքը» չլինի, ապա 10 հազար մարդու մոտ դա լուրջ դժգոհություն կառաջացնի։ Չէ՞ որ մենք ունենք համապատասխան ուսումնասիրություններ և չափումներ, թե որքան մարդ է մեզ նայում կամ՝ ինչ ակնկալիքներ ունի մեր լսարանը մեզանից։ Կա համապատասխան օրենք, որով պայմանավորված որոշում է կայացվում՝ ում թույլ տան օգտվել հանրային մուլտիպլեքսից և ում թույլ չտան։ Մեզ ոչ ոք չի կարող ստիպել, որպեսզի մենք որպես հեռուստաընկերություն դադարեցնենք մեր գործունեությունը։ Ասեմ ավելին՝ ցանկացած պարագայում մենք շարունակելու ենք մեր գործունեությունը։ Եթե հանկարծ կապուղիների տրամադրման առաջիկա մրցույթում մեզ կապուղի չտրամադրվի, այդ հարցի լուծման վերաբերյալ շատ այլ ճանապարհներ կան։ Օրինակ՝ մենք արբանյակային հեռարձակման կանցնենք, կամ ինտերնետային հեռարձակում կիրականացնենք, ընդ որում, այդ պարագայում ավելի ազատ ձևաչափով, որովհետև այլևս ստիպված չենք լինի ենթարկվել վերահսկողություն իրականացնող կարգավորիչ մարմնին, որտեղ քննարկման թեմա կարող է դառնալ ցանկացած հարց՝ եթերում արտահայտած բառ, եթեր հրավիրված հյուր և այլն։ Այնպես, որ ցանկացած պարագայում այս իրավիճակից մենք շահող ենք դուրս գալու»։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ բացառո՞ւմ է արդյոք TV5 հեռուստաընկերության տնօրենը, որ առաջիկայում լրատվամիջոցի փակման վերաբերյալ քաղաքական որոշում կարող է կայացվել, Հարություն Հարությունյանը պատասխանում է. «Նախ հստակեցնենք, որ մենք, ըստ պատշաճի, պատրաստվում ենք մասնակցել կապուղիների տրամադրման առաջիկա մրցույթին, ընդ որում, մրցույթին մասնակցելու և ներկայացնելու ենք շատ լուրջ ծրագիր։ Եթե ես կհամոզվեմ, որ իմ ներկայացրած ծրագրից ավելի թույլ ծրագրի հանրային մուլտիպլեքսից օգտվելու հնարավորություն են տվել, դրա համար էլ ճանապարհ կա՝ քննարկել հարցը դատական ատյաններում՝ ընդհուպ մինչև եվրոդատարան։ Ինչ վերաբերում է քաղաքական որոշման վերաբերյալ հարցադրմանը՝ ես ոչինչ չեմ բացառում։ Հաշվի առնելով այսօրվա իշխանության վերաբերմունքը մեր նկատմամբ, ասեմ ավելին՝ ես դրան սպասում եմ։ Պարզապես հիշեցման կարգով տեղեկացնեմ՝ կարծես չգրված մի օրինաչափությամբ՝ ինչ-որ նախաձեռնում է մեր իշխանությունը, վերջում, չգիտես ինչու՝ հակառակն է ստացվում։ Կլինի՞ քաղաքական որոշում, որի արդյունքում ճնշումներ կգործադրվեն ՀՌԱՀ–ի անդամների վրա, ինչի առնչությամբ ես խիստ կասկածում եմ, որ դրա բոլոր անդամները կճնշվեն, կամ այնտեղ ինչ-որ մեկը կճնշվի, այդ ամենը ցույց կտա ժամանակը, չեմ ուզում ժամանակից շուտ ենթադրություններ անել։ Այնպես, որ ինչպես ասում են՝ կապրենք-կտեսնենք»։

Հիշեցնենք, որ 2021 թվականին հունվարին լրանում է հեռուստաընկերությունների լիցենզիայի տրամադրման ժամկետը։ Օրենքով նախատեսված կարգով՝ ՀՌԱՀ-ը լիցենզավորման նոր մրցույթ հայտարարելու մասին կտեղեկացնի մինչև ընթացիկ տարվա ավարտը։ Մրցույթին կարճ ժամանակ է մնացել, սակայն արդեն տեղեկություններ կան այն մասին, որ իշխանությանը ոչ ցանկալի մի շարք հեռուստաընկերություններ հնարավոր է զրկվեն լիցենզիայից։ Այս ենթատեքստվում քննարկվում է մի շարք հեռուստաընկերությունների, այդ թվում՝ «Արմնյուզ», Հ2, «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին լիցենզիա չտրամադրելու հարցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>