Կրեմլում խաչ են քաշել «հայկական հեղափոխության վրա». Պուտինն այլևս չի ուզում Փաշինյանի հետ երկկողմ հանդիպում ունենալ
Իրոք որ իրավիճակ է փոխվել, ավելին՝ ՌԴ-ում «ականջալուր են» եղել Նիկոլի հորդորին ու «հաշվի են նստել իրականության հետ»։ Հենց դրա համար է, որ Մոսկվան տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանում աշխատում է ոչ միայն ՀՀ իշխանությունների հետ, այլև երկրի քաղաքական դաշտում ակնհայտորեն ևս մեկ բևեռ է ընդունում։
Այ դրա համար «անտեսանելի ձեռքը» Քոչարյանի մոտ նույն ռուսական ալիքն է ուղարկում և նույն լրագրողին ինչը Նիկոլի մոտ էր ուղարկել։ Ռուսները մեր հասարակությանը շատ հստակ ասում են, թե ինչպես են ընկալում իրողությունը մեզ մոտ։ Իհարկե ամեն բան պետք է մենք որոշենք, բայց մենք մեր անվտանգության կարիքներից ելնելով պետք է ադեկվատ լինենք։

Ասեմ ավելին, փաստորեն, այս կես տարվա ընթացքում Քոչարյանը այնքան է շփվել Պուտինի հետ, որքան շփվել է և Փաշինյանը։
Անցյալում մի նյութ եմ տեսել մամուլում և այսօր նյութի վերնագրի ու բովանդակության հետ համամիտ եմ՝ «Կրեմլում խաչ են քաշել «հայկական հեղափոխության վրա»». Պուտինն այլևս չի ուզում Փաշինյանի հետ երկկողմ հանդիպում ունենալ։
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից