Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման Երևանի կառավարումը ՔՊ-ի կողմից իրականացվում է 9%-ի սահմաններում (տեսանյութ) 9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ)
13
Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղու մեջ են մտել Հորմուզի նեղուցի պատճառով Ընդդիմադիր դաշտի միակ խնդիրը պետք է լինի ինքն իրեն չպարտվելը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը (տեսանյութ) Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ Հունգարիայում գործող վարչապետ Օրբանը ջախջախիչ պարտություն կրեց իր գլխավոր ընդդիմախոսից Այսօրվանից ԱԺ ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող քաղաքական ուժերը կարող են ներկայացնել իրենց հայտերը Ըստ Financial Times-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղու մեջ են մտել Հորմուզի նեղուցի պատճառով Ընդդիմադիր դաշտի միակ խնդիրը պետք է լինի ինքն իրեն չպարտվելը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրանի և Արցախի ծառերը. ընտրություն՝ հանուն ռիսկերի բացառման Մի տարի չանցած նոր վերանորոգված Գյումրի-Արմավիր ճանապարհին հայտնվել են բազմաթիվ փոսեր Հայաստանում կայացավ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը (տեսանյութ) «Ես չեմ ուզում Հռոմի պապ, ով քննադատում է ԱՄՆ նախագահին»․ Թրամփ Օրբանը պարտություն է կրել Հունգարիայի խորհրդարանական ընտրություներում Երևանի կառավարումը ՔՊ-ի կողմից իրականացվում է 9%-ի սահմաններում (տեսանյութ) 9%-ոց Ավինյանը հերթական անգամ մեղադրեց ու վիրավորեց քաղաքացիներին (տեսանյութ) Ժամանակն է, որ Փաշինյան Նիկոլն Ավինյան Տիգրանին շնորհի ծովակալի կոչում Հերթական հակասահմանադրական քայլին ականատես եղանք իշխող քաղաքական ուժի կողմից. Գարեգին Երկրորդ Այսօր և վաղը Երևան քաղաքում կթափվեն ապրիլ ամսվա նորմայի չափ տեղումներ. պատրաստեք փչովի նավակները, սուզանավերն ու լաստանավերը Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն աջակցություն են ստացել «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում (տեսանյութ) Հայաստանում կայացավ բնույթով բացառիկ՝ Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի առաջին ֆորումը Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ ոսկե մեդալակիր Իսլամաբադում ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը Կյանքի է կոչվում Հայաստանն՝ առանց հայերի ծրագիրը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պոնչիկ-պեռաշկի ուտողի «կառավարած» երկրում կրիմինալ ռազբորկաները չեն դադարում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի ուղերձը՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովին Փարիզում մեկնարկել խորհրդաժողով, որի նպատակն է նոր լիցք հաղորդել Սփյուռքի քաղաքական օրակարգին․ Իշխան Սաղաթելյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը Հնարավոր «կոռուպցիոն ռիսկով» «ՔՊ-ի Պողոսյանի» նոր սուպերմարկետի բացման մասին խոսքի վրա Փաշինյանը պահանջեց «սուս» մնալ Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակոցներ են հնչել «Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ադրբեջանը Հայաստան կմատակարարի 887 տոննա դիզելային վառելիք

Նիկոլը ու Ստամբուլյան կոնվենցիան «արդյոք համասեռամոլները մա՞րդ են, թե՞ ոչ

Քաղաքական որոշո՞ւմ, թե՞ իշխանության համար պատուհաս։
ՀՀ-ում տեղի ունեցած իշխանազավթումից հետո առանցքային թեմաներից մեկը, որի հետ կապված օրվա իշխանությունը կոշտ քննադատության է ենթարկվում, կապված է տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ։ Պարբերաբար նշվում էր, որ իշխանությունները հարմար առիթ են փնտրում այն վավերացնելու, ապա նաև՝ հանրային կյանքում իրագործելու համար վերջնականապես կյանքի կոչելու համար։

Ստամբուլյան կոնվենցիան ոչ միայն չի համապատասխանում մեր Սահմանադրության որոշ հոդվածների։ Առաջին հայացքից նշվում է, թե այն ծառայելու է կանանց և երեխաների նկատմամբ բռնությունների, հավասար հասարակության ստեղծելու և այլ գլոբալիստական գաղափարների իրականացման, սակայն այն, ըստ էության, միտված է ծառայելու ԼԳԲՏ-ների իրավունքներին, գրանցելու նրանց ամուսնությունը, օժանդակելու երեխա որդեգրելուն և այլ՝ ավանդական հասարակությունների կողմից անընդունելի մի շարք հոռի բարքերի ներդրմանը։

Հիմա փորձենք այս ամենը դիտարկենք մանիպուլյացիոն քաղաքականության տեսանկյունից և կհամոզվենք, որ առաջիկայում հայ հասարակությանն իրականում բավականին լուրջ մարտահրավերներ են սպասվում։ Տարբեր առիթներով հաճախ ենք լսում կամ կարդում, որ այս կամ այն հարցում կիրառվել է «Օվերտոնի պատուհանի» մեթոդը, սակայն համոզված եմ, շատ քչերը գիտեն, թե ինչի մասին է խոսքը, և ինչ ասել է այդ չարաբաստիկ «պատուհանը» ասեմ իմացեք, այս տեխնոլոգիայի կիրառմամբ հասարակության (փաթաթել հանրության վզին) համար անթույլատրելի երևույթը հասցվում է գործնական քաղաքականության մակարդակ, ամրագրվում օրենքով և դառնում ենթակա՝ պարտադիր կատարման:Այս գործընթացում շատ կարևոր է այնպես անել, որպեսզի հանրությունը չզգա ներդրվող գաղափարի վտանգավորությունը։ Այսինքն՝ զոհի համար պետք է աննկատ մնա իր վրա աստիճանաբար գործադրվող ճնշումը։ Հիմա փորձեմ կոնկրետ մի դեպքով ներկայացնել «Օվերտոնի պատուհանի» կիրառումը հայաստանյան այսօրվա իշխանությունների կողմից։ Եթե ասվածը համեմատենք և զուգադրենք «Օվերտոնի պատուհանի» հետ, ապա ներկայումս մենք պատուհանի վերջին փուլում ենք: Բանը հասել է նրան, որ հայտնիություն ու վստահություն ունեցող մարդը, տվյալ դեպքում` Նիկոլը, հռետորական հարց է բարձրացնում` «արդյոք համասեռամոլները մա՞րդ են, թե՞ ոչ»:

Մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ առաջիկայում իշխանությունները մտադիր են Կոնվենցիան վավերացնելու նպատակով այն քննարկել խորհրդարանում, և հենց այս թեմայի հետ անմիջականորեն առնչվող մի առանցքային դրվագ դիտարկենք։

Օրերս հայտնի դարձավ, որ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում տեղի է ունեցել ողբերգություն, երբ ընտանիքում տեղի ունեցած ծեծի արդյունքում 6-ամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։ Երեխայի մահվան լուրից հետո արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ների ներկայացուցիչների «սթաֆը» առանց ամոթի լծվեցին երևույթի դատափետման ու հարցի շահարկման գործընթացին։ Գրեթե կասկած չունեմ, որ Խաշթառակի դեպքը, որը շատ ցավալի դեպք է (ցավակցում եմ հարազատներին), արդեն որոշ ժամանակ անց իշխանության համապատասխան կառույցներն ու սատելիտ կեղծ «փորձագետ-հոգեբանները», ինչպես նաև կեղծ «իրավապաշտպանները» փորձելու են նաև քարոզչական իմաստով օգտագործել՝ Ստամբուլյան կոնվենցիան առաջ բերելու համար։

Ասեմ ավելին, իրականում Ստամբուլյան կոնվենցիայի բաղկացուցիչ մաս է համարվում նաև Լանզարոտեի կոնվենցիան, որը դեռևս մայիսին ԱԺ-ն վավերացրեց։

Հ.Գ. Ի դեպ, այս առիթով բազմաթիվ մտահոգիչ հարցեր բարձրացվեցին տարբեր մասնագետների և ընդհանրապես լայն հանրության կողմից։ Հավելենք, որ Կոնվենցիան այն վավերացրած պետություններին պարտադրում է տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործումից, սեռական բնույթի բռնություններից պաշտպանվելու հետ կապված տեղեկություններ հաղորդել երեխաներին:

Հ.Գ.Գ. Այն հակաազգային քաղաքականությունը, որը գրեթե բոլոր ոլորտներում իրականացնում են Նիկոլը ու իր քայլած իշխանությունը, ևս մեկ անգամ վկայում է, որ գործ ունենք մի հավաքականի հետ, ում վերջնական նպատակը հայ Ազգի արժեհամակարգային ողջ պաշարը հնարավոր բոլոր մեթոդներով մսխելն է։

 Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից
 
 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>