Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Արսեն Թորոսյանի հրաժարականի հնարավոր պատճառները. Ուշագրավ մանրամասներ

Ազգային Անվտանգության ծառայությունը հերքում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու մասին տեղեկությունները՝ հավելելով, որ դրա համար հիմքեր չկան: Այս մասին հատուկ ծառայությունից հայտնեցին Yerevan.Today-ին՝ մեր մյուս հարցադրումներին խոստանալով պատասխանել ավելի ուշ:

Նշենք, որ Yerevan.Today-ը ԱԱԾ-ից հետաքրքրվել էր նաև կորոնավիրուսով պայմանավորված վերապրոֆիլավորված ԲԿ-ների աշխատակիցներին ԱԱԾ կանչելու մասին տեղեկատվության մասով, բայց այս մասին ավելի ուշ:

Մինչ ԱԱԾ-ն հերքում է Արսեն Թորոսյանի կանչվելու մասին տեղեկությունները՝ նախարարության աբյուրներից հետաքրքրիր մանրամասներ հայտնվեցին շրջանառության մեջ:

Մասնավորապես, Yerevan.Today-ին հայտնի են դարձել որոշ դրվագներ, որոնք ըստ աղբյուրի պնդման՝ առնչվում են մի քանի ԲԿ-ներից ստացված կորոնավիրուսի տվյալների կեղծման հետ: Դրվագներից մեկով թեման առնչվում է հատկապես երևանյան ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներին ու ԿՏ հետազոտությունների իբր ուռճացված թվերին: Ընդ որում այս թեմայի մեջ ըստ նրա թաթախվել են Սբ․ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ը, Նորքի ինֆեկցիոն կենտրոնը և ևս մեկ կենտրոն, բայց զարմանալիորեն իրեն հեռու է պահել խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Աստղիկ ԲԿ-ն: Ուշագրավ է, որ խմիչքների հայտնի բրենդերի կեղծման մեջ նախկինում ու հիմա մեղադրվող Սամվել Ալեքսանյանը չի մտել իշխանության ներկայացուցիչների հետ խաղի մեջ, և սա ասում են , խիստ զարմացրել է նաև ԱԱԾ աշխատակիցներին: Մինչդեռ Նորքի ինֆեկցիոն կենտրոնի արդեն պաշտոնանկ արված ղեկավար Մհեր Դավիդյանցը, ըստ նույն աղբյուրի, ընդդիմանալով, կոնֆլիկտների մեջ մտնելով նախարարության հետ՝ այդուհանդերձ թույլ է տվել, որ իր ղեկավարած բուժհիմնարկում բացվեն կորոնավիրուսով հիվանդների բժշկական պատմություններն այն ժամանակ, երբ այդ հիվանդները իրականում գտնվել են մեկուսացման մեջ՝ ըստ ամենայնի հյուրանոցներում: Աբսուրդն այն է, որ վարչապետն ինքը բազմաթիվ անգամներ հայտարարում էր, որ մեկուսարաններում մարդիկ չեն բժշկվում, նրանց հիվանդությունը վարող մասնագետները միայն ջերմաչափում են իրականացնում: Ստացվում է, որ նրանց բուժման համար բյուջեից գումարներ չէին հատկացվում ի տարբերություն հիվանդանոցներում բուժվողների:

Մենք այս առնչությամբ փորձեցինք տեղեկատվություն ստանալ Մհեր Դավիդյանցից, բայց նա հրաժարվեց որևէ հարցի պատասխանել՝ ընդգծելով, որ որպես մասնագետ պատրաստ է բացառապես մասնագիտական թեմաներով հեռախոսով խորհրդատվություն տալ, իսկ ԱԱԾ կանչվելու, Պարետի որոշմամբ իբր իրեն տուգանելու տեղեկությունների մասով որևէ բան չասաց:

Ամեն դեպքում մեզ փոխանցված տեղեկատվության համաձայն՝ իրականում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի շուրջ օղակը սկսել էր սեղմվել դեռ հուլիս ամսվա կեսերից: Առիթը, ինչպես կանխատեսվում էր, կորոնավիրուսով պայմանավորված հիվանդանոցային ծախսերն են ու որոշ անճշտություններ, որոնք ամբողջությամբ հակասել են նախարարի փաթեթավորած տեղեկատվությանը: Այս ամենը բացահայտվել է նամակ-հաղորդագրությունների միջոցով: Աղբյուրի փոխանցմամբ կծիկը բացահայտվել է նախարարության համակարգիչներից մեկին Սբ․ Գրիգոր Լուսավորիչ բժկակական կենտրոնի ղեկավարության էլեկտրոնային հասցեներից ստացված ինչ-որ խորհրդավոր նամակից հետո: Հաղորդագրության հեղինակը անզգուշորեն կամ գուցե հենց միտումնավոր նախարարությանն է հաղորդել տեղեկատվություն, այդ թվում բողոք, և դրան հետևել են որոշ ստվերային հանդիպումներ՝ Կառավարությունում:

Այս եռանկյունու մյուս կողմի՝ Սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ղեկավարությունից որևէ մեկը մեր զանգերին չպատասխանեց, և չկարողացանք պարզել՝ որքանով են նախարարության հետ նամակագրությունների, ծանրակշիռ նվերների շուրջ փոխադարձ պայմանավորվածությունների  մասին շրջանառվող տեղեկությունները հավաստի: Հիշեցնենք՝ Արսեն Թորոսյանը դեռ մեկ տարի առաջ արդեն իսկ հայտնվել էր Ազգային Անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում՝ «Պետական վերահսկողական ծառայություն-Դավիթ Սանասարյան-Դոն Պիպո հեմոդիալեզի սարքավորումներ» աղմկոտ պատմության քրգործով: Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը չէր հերքել իր և Արսեն Թորոսյանի միջև եղած նամակագրության մասին, ավելին ասել էր, որ շուտով մեծ բացահայտում ունի անելու, ինչը մինչ օրս ուշանում է, թեև գործը մտել է դատարան:

Սյուզի Բադոյան

Yerevan.Today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>