Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել, գրանցվել է 1 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:
Առայսօր, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 255 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 6, ընդհանուր մեկուսացված է 11 քաղաքացի:
Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 8207 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։

