Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
17
Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Պատերազմ Արցախում
Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով»

BBC-ի հարցազրույցում Փաշինյանը և՛ ասում է՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և՛ նշում`«լուծումը պետք է բավարարի երեք կողմերին»․սա նշանակում է` այս հարցում չունի հստակ դիրքորոշում. քաղտեխնոլոգ

Պարզ է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտեր, թե ինչ հաղորդման է մասնակցում, գիտեր թե՛ հաղորդման ֆորմատը, թե՛ հաղորդավարի վարելու ոճը, առավել ևս, որ որոշ ժամանակ առաջ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ էր այդ ֆորմատին մասնակցել և բավականին մեծ աղմուկ բարձրացավ, լուրջ քննադատության թիրախ դարձավ նա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով BBC հեռուստաալիքի HARDtalk հայտնի հաղորդմանը վարչապետի տված հարցազրույցին, հաղորդավարի կողմից հնչեցված հարցերի որակին:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հաղթող դուրս գալ այդ հարթակում, մանավանդ, եթե հարցազրույցը համեմատվելու էր Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցի հետ: «Այսինքն՝ իրեն սպարինգ էր պետք, ընդ որում՝ այդպիսի բարդ սպարինգ, որտեղ իսկապես ինքը կարող է հաղթող դուրս գալ, որովհետև Փաշինյանը հասկանում է՝ շատ վաղուց հասարակական ընկալման մեջ ինքը հաղթող դուրս չի եկել վերջին ամսիներին, մանավանդ հենց նույն կորոնավիրուսի համավարակի սկիզբ առնելուց հետո:

Պարզ է՝ մի կողմից՝ ֆորմատն է այդպիսին, հենց անունն էլ հուշում է՝ «ծանր խոսակցություն» և ընդհանրապես ոճն է այդպիսին այդ հաղորդման, որտեղ սուր հարցեր են տրվում, շատ դեպքերում՝ կոշտ հարցեր:

Մյուս կողմից՝ պետք է հաշվի առնել, որ BBC-ի մասին է խոսքը, իսկ BBC-ն Մեծ Բրիտանիան է, իսկ Մեծ Բրիտանիան միշտ էլ շահեր է, նավթ է, և ավանդույթ է, որ Կովկասում Մեծ Բրիտանիան սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ: Այդտեղ շահեր կան, այս տեսակետից որևէ անսպասելի բան չկար»,- նշեց նա:

Քախտեխնոլոգի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պատկերացում ուներ՝ ինչ հարցեր են տալու և նա փորձում էր մենամարտի մեջ մտնել. մի քանի անգամ իրեն փորձում էր հաղորդավարն ընդհատել, բայց նա խոսքը չէր ընդհատում, ասում էր՝ թողեք ավարտեմ խոսքս: «Նա ուզում էր դրականորեն տարբերվեր Զոհրաբ Մնացականյանից»,- կարծիք հայտնեց նա:

Ինչ վերաբերում է նրան՝ որքանո՞վ Փաշինյանի պատասխաններն աղերս ունեին իրականության հետ, Հակոբյանը նշեց, որ այս առումով ոչ մի անակնկալ չկար,  և որ Փաշինյանն իր սովորական ռեպերտուարի մեջ էր:

«Նույն կորոնավիրուսի մասին հարց հնչեցվեց․ «Ձեր ընդդիմադիրներն ասում են՝ տապալել եք կորոնավիրուսի դեմ պայքարը և համավարակի դեմ պայքարում եք լայվերով, սելֆիներով»:

Այստեղ նոր բան չկա, այս առումով, իհարկե, դժվար է վիճել հաղորդավարի հետ, Հայաստանում հենց այդպիսի կարծիք էլ կա: Ես էլ եմ այդպես ասում և ոչ միայն ես եմ ասում: Կա ձևավորված կարծիք, որ այսօրվա իշխանությունները կորանավիրուսի դեմ պայքարը տապալել են և այն դրական տենդենցը, որ մենք հիմա ունենք, սա արդեն բնությունը, կենսաբանական օրենքներն են աշխատում: Այսինքն՝ այնքան են շատացել դեպքերը, որ մոտեցել ենք համաճարակային շեմին, որից հետո ինքն իրենով նահանջում է»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ Փաշինյանն այդ մեղադրանքներին հակադարձեց, նշելով՝ Հայաստանը ժողովրդավար երկիր է և ընդդիմությունն ազատ է իր կարծիքն արտահայտել, ու հավելեց, որ ուրախ է, որ ընդդիմությունը կարողանում է գործել շատ ավելի ազատ, քան մինչ հեղափոխությունը, Վիգեն Հակոբյանն էլ իր հերթին հակադարձեց. «Չէի ասեի, որ Նիկոլ Փաշինյանը, որպես ընդդիմադիր, շատ էր կաշկանդված: Իհարկե, խոսքը չի վերաբերում բոլոր ժամանակաշրջաններին»:

Ըտ նրա՝ ժողովրդավարություն եզրույթը, Փաշինյանի և նրա իշխանության «սուրբ» կողմն է, որի մասին ցանկացած հարթակում խոսում են: 

«Ժողովդրավարություն» տերմինը, ըստ Նիկոլ Փաշինյանի, առնվազն պետք է տարբերի այսօրվա իշխանությունը նախորդ իշխանություններից և, իհարկե, իր համար բավական ցավագին է, զգայուն թեմա է, երբ որևէ մեկը, մանավանդ, արևմուտքից և դեմոկրատիայի օրրան համարվող երկրներից, կարող է հեղափոխական իշխանությանը մեղադրել, որ հիասթափություն կա, մանավանդ ժողովրդավարության առումով: Դրա համար էլ այս հաղորդմանն էլ ինքը մեջբերեց տարբեր ռեյտինգներ, տարբեր գործակալությունների, պարբերականների հրապարակումներ»,- ասաց  նա:

Դիտարկմանը՝ հարցազրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հուլիսյան դեպքերին, երբ Ադրբեջանը գնաց սադրանքի, վարչապետն էլ նշեց, որ Ադրբեջանը նախահարձակ է եղել և հավելեց, որ խաղաղությունը չի կարող լինել միայն ՀՀ կողմից միակողմանի գործողություններով, Հակոբյանն արձագանքեց. «Այս առումով հայկական կողմն ունի ձևավորված տեսակետ՝ Տավուշյան դեպքերի հետ կապված և այդ տեսակետը ներկայացվել է: Փաշինյանն այլ բան չէր կարող ասել, հնչեցրել է  պաշտոնական դիրքորոշումը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը, որի մասին հարցազրույցի ժամանակ Փաշինյանն ասաց, որ դա պատմականորեն է ապացուցված, և որին հաղորդավարն ասում էր՝ հիմա պատմական էքսկուրսի ժամանակը չէ, Հակոբյանն ասաց․«Փորձ էր արվում Հայաստանին ներկայացնել որպես օպուկանտ, որը տարածքներ է վերցրել և Ադրբեջանը փորձում է այդ հարցը լուծել, Նիկոլ Փաշինյանը իր տեսակետը հայտնեց իր հայտնի կոնցեպտով, որ Հայաստանը առաջարկել է նոր բանաձև՝ լուծումը պետք է բավարարի երեք կողմերին էլ:

Ընդհանուր առմամբ, որ ասում է՝ դա պատմական փաստ է, բնականաբար, դա իրոք պատմական փաստ է: Ամբողջ խնդիրն այն է, որ այս երկու տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցի շուրջ կոնցեպցիաներում իրար հակասող շատ բաներ է ասել: Հենց այդ նույն հարցազրույցում էլ, երբ դու մի կողմից ասում ես, որ «Արցախը Հայաստան է և վերջ» ու դա պատմական փաստ է, ապա ասում ես, որ «լուծումը պետք է բավարարի երեք կողմերին էլ», այդ երկու եզրույթը հակասում են իրար»,- նշեց նա:

Ըստ Հակոբյանի՝ հենց այս հակասությունների պատճառով է, որ բոլոր հարցազրույցներում ու քննարկումներում այս նույն հարցը ծագում է՝ ինչպե՞ս հասկանանք, որ դու մասնակցում ես բանակցություններին և ասում ես՝ երեք կողմերին էլ պետք է բավարարի խնդրի լուծումը և, միևնույն ժամանակ, ասում ես՝ մերն է և վերջ:

«Դրա համար վարչապետը միշտ այդ կազուսի առջև է կանգնում: Ես կարծում եմ՝ Արցախի հարցի շուրջ Հայստանի այսօրվա իշխանությունները, մասնավորապես վարչապետը չունի հստակ որոշում, այդ իսկ պատճառով այդ հարցի առաջ ինքն անընդհատ կանգնում է, այդ հարցն իրեն տալիս են և ինքը ստիպված է լինում պաշտպանվել»,- շեշտեց նա:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>