Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
13
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում

Փաշինյա՛ն Նիկոլ, քեզ ու քո իշխանությանը մնացել են հաշված օրեր

Հայաստանի՝ խաբեությամբ և մանիպուլյացիաներով իշխանություն գրաված խմբակը շարունակում է թաքնվել կորոնավիրուսային համավարակով հիմնավորվող արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հետևում, մինչդեռ՝ կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի համար օգտագործվող արտակարգ դրության ռեժիմը նմանվում է կրակի վրա դրված կաթսայի այն կափարիչին, որն ինչ-որ ժամանակով զսպում է գոլորշու դուրս գալը, բայց դրանով էլ ավելի է մեծացնում տրամաբանական պայթյունի անխուսափելիությունը:

Հայաստանը կանգնած է նոր և արմատական հեղափոխության իրականացման առաջ: Հայ հասարակությունն այլևս համոզվել է, որ փաշինյանական հակաժողովրդական և հակազգային ռեժիմը Հայաստանը միտումնավոր տանում է կործանման:

Չկատարելով 2018թ. իշխանափոխության առաջ հասարակության կողմից դրված խնդիրներից և ոչ մեկը՝ փաշինյանական իշխանությունն, ըստ էության, բազմապատկել է բոլոր խնդիրները:

Հայաստանի՝ արևմտահպատակ գործող իշխանությունը, Փաշինյան Նիկոլի գլխավորությամբ, իր տերերի և հովանավորների պատվերի շրջանակներում, Հայաստանը հետևողականորեն կտրում է իր հիմնական բնական և ռազմավարական դաշնակից բարեկամ Ռուսաստանից. Հայաստանում քարոզվում է հակառուսությունն ու Ռուսաստանատյացությունը: Դրա փոխարեն ակտիվ ջանքեր է ներդնում՝ Հայաստանը դարձնել ՆԱՏՕ-ի կողմից վերահսկվող տարածք, որը կդրսևորվի Հայաստանը կրկին թուրքական վերահսկողության տակ վերադարձնելով:

Խոստանալով տնտեսական հեղափոխություն և տնտեսության մոնոպոլ կլանային համակարգի կազմաքանդում և ազատ մրցակցության վրա հիմնված տնտեսական հարաբերությունների հաստատում՝ Փաշինյան Նիկոլը Հայաստանը հասցրել է տնտեսական կոլապսի: Հայաստանում ոչ միայն չկան նոր ներդրումներ և նոր աշխատատեղեր, այլ ընդհակառակը՝ փակվում են տասնյակ հազարավոր աշխատատեղեր:

Սոցիալական ոլորտում գնալով մեծանում է հարուստների ու աղքատների, բարձրաստիճան պաշտոնյաների ու շարքային աշխատողների եկամուտների տարբերությունը: Սեփական թիմին կերակրելով բազմամիլիարդանոց պարգևավճարներով և այլ արտոնություններով՝ Փաշինյան Նիկոլը Հայաստանի շարքային քաղաքացուն զրկել է անգամ ապրուստի նվազագույն միջոցներից:

Կոռուպցիայի և կաշառակերության դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած Փաշինյան Նիկոլը Հայաստանի պետական բյուջեն վերածել է սեփական բյուջեի և այն տնօրինում է սեփական հայեցողությամբ: Հայաստանում չի իրականացվում պետական որևէ կարևոր միջոցառում և ծրագիր:

Չբավարարվելով Հայաստանը տնտեսական, սոցիալական աղետի ենթարկելով՝ Փաշինյան Նիկոլը Հայաստանը դարձրել է հոգևոր աղետի տիրույթ: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իշխանության կողմից ուղղորդվող արշավը, լգբտ անթաքույց քարոզչությունն ու հովանավորումը, Հայ Ժողովրդի գրականության գոհարների ու Հայ Ժողովրդի պատմության հերոսական էջերի բացառումը Հայ Ժողովրդի պատմության դասագրքերից՝ նպատակ ունեն Հայաստանն ու Հայ Ազգը ենթարկելու հոգևոր ցեղասպանության, այսինքն՝ վերացնելու Հայ տեսակի ազգային էությունն ու գիտակցությունը: Պատահական չէ, որ այդ ծրագրերը ֆինասավորվում և ուղղորդվում են ցեղասպան ու Հայ Ազգի դարավոր թշնամի Թուրքիայի կողմից:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն ազգային Քրիստոնյա այն հզոր ուժն է, որը Հայ Ազգի համախմբման միջոցով և Աստծո օրհնությամբ կառաջնորդի Հայ Ժողովրդին:

Ուստի, Հա՛յ Ազգ, Աստծո կողմից և Հայաստանի Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքով, շատ շուտով բազմահազար հայրենատեր քաղաքացիներով համախմբվելու ենք Երևան քաղաքի Ազատության, այնուհետև Հանրապետության հրապարակներում, իրականացնելու ենք Հայոց Ազգային Սուրբ արժեքների՝ Ընտանիք-Եկեղեցի-Բանակ-Եռաբլուր-Մայրենի լեզու-Հայոց պատմություն անխախտ կապի պաշտպանության հեղափոխությունը, Հայաստանի իշխանությունից հեռացնե՛լու ենք ամերիկահպատակ և հայաստանակործան Փաշինյան Նիկոլին ու Հայաստանի թրքապաշտ իշխանությունը, և, հաղթանակած հերոս Հայ Ժողովրդի մասնակցությամբ և աջակցությամբ, անմիջապես ձևավորելու ենք Հայաստանի նոր՝ ազգային-պետական իշխանություն:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության

Նախագահ՝ Խաչիկ Ասրյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>