Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ճանապարհաշինության ծավալները կրկնակի նվազել են

Այս տարվա առաջին կիսամյակի շինարարության ծավալներին ծանոթանալուց հետո, Նիկոլ Փաշինյանի 2019 թ․-ի մարտին արված հայտարարությունը, թե «Հայաստանը կանգնած է շինարարական «բումի» նախաշեմին» պարզապես ծաղր է հնչում։ Շինարարության ծավալները շեշտակի՝ 23,4 տոկոս անկում են ունեցել անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ։ Նմանատիպ կտրուկ անկում նախկինում արձանագրվել էր համաշխարհային տնտեսական ճգնաժամի տարում՝ 2009 թ․-ին։ Սակայն չմոռանանք, որ դրան նախորդել էին 2000-ականների տնտեսական և մասնավորապես շինարարության բուռն աճը։

Այսպիսով, այս տարվա հունվար-հունիսին իրականացվել է մոտ 105 մլրդ դրամի շինարարություն։ Այդ թվում պետբյուջեից մոտ 25 մլրդ դրամի, որից մոտ 16 մլրդ դրամը միջազգային վարկերն են։ Մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացվել է մոտ 54 մլրդ դրամի շինարարություն, բնակչության միջոցներով՝ մոտ 26 մլրդ դրամ։

Ուշագրավ է առանձին-առանձին շինարարության ճյուղերի և հատկապես ճանապարհաշինության ծավալներին նվազումը։

Անդրադառնանք հերթականությամբ․

1․2020 թ․-ի հունվար-հունիս ամիսներին գործարկվել է մոտ 39 հազար քմ տարածքով բնակելի շենքեր՝ 2019 թ․-ի առաջին կեսի 64 հազար քմ դիմաց։ Անկումը կազմել է 38 տոկոս։ Այստեղ հարկ է շեշտել հետևյալը՝ մեկ շենքի կառուցումը առնվազն 2-3 տարի է տևում։ Հետևաբար, 2019 թ․-ին գործարկված շենքերի մեծ մասը սկսվել են կառուցվել մինչև «թավշյա» իշխանությունը։ Պատահական չէ, որ այս տարի գործարկվող շենքերի թիվը նվազել է, քանի որ նվազել է նոր իշխանության օրոք նոր շենքերի կառուցումը։

2․ 2020 թ․-ի հունվար-հունիսին կառուցվել կամ հիմնանորոգվել է ընդամենը 100 տեղով նախադպրոցական ուսումնական հաստատություն (մանկապարտեզ) Արարատի մարզում, այն էլ Համաշխարհային բանկի ծրագրով։ 2019 թ․-ի հունվար-հունիսին կառուցվել էր 125 տեղով մանկապարտեզ դարձյալ Արարատի մարզում և դարձյալ ՀԲ ծրագրով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի՝ առանց այն էլ ոչ մեծ ծավալի համեմատ, այս տարի, փաստորեն, 20 տոկոսով ավելի քիչ նախակրթարան է կառուցվել։

3․ Այս տարվա առաջին կեսին կառուցվել կամ հիմնանորոգվել են 1150 աշակերտական տեղով հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ դպրոցներ Երևանում և Լոռու մարզում։ Սա նույնպես Համաշխարհային բանկի ծրագրով կառուցված դպրոցներ են։ Անցյալ տարվա ընթացքում հեղափոխական իշխանությունն ընդհանրապես դպրոց չէր կառուցել։

4․ Այս տարվա առաջին կեսին հիվանդանոցներ, առաջնային բժշկական օգնության հաստատություններ և առողջության առաջնային պահպանման կենտրոններ ընդհանրապես չեն կառուցվել կամ հիմնանորոգվել։ 2019 թ․-ին կառուցվել կամ հիմնանորոգվել էր 133 մահճակալ/հերթափոխով առողջապահական հաստատություն՝ դարձյալ ՀԲ ծրագրով։

Եվ վերջապես ճանապարհաշինությունը, որը իշխանական քարոզչական «հիթերից» է։ Իրականում Նիկոլ Փաշինյանի կառավարման ընթացքում ճանապարհաշինության ծավալները ոչ միայն չեն ավելացել, ինչպես փորձում են ներկայացնել, այլև նվազել են։ Դա փաստում է անգամ վիճակագրական կոմիտեն։

Այս տարվա առաջին կեսին իրականացվել է 9,8 մլրդ դրամի, 2019 թ․-ի առաջին կեսին՝ մոտ 15 մլրդ դրամի, իսկ նախորդ իշխանության ժամանակ և դրա իներցիայով՝ 2018 թ․-ի առաջին կեսին՝ ավելի քան 18 մլրդ դրամի ճանապարհաշինություն։ Այսինքն, նոր իշխանության երկու տարիների ընթացքում ճանապարհաշինության ծավալները կրկնակի նվազել են, և դրանով հպարտանալը իշխանությունների կողմից մարդկանց հիմարացնելու հերթական քայլն է։

Շինարարության այս վիճակը Նիկոլ Փաշինյանը կփորձի պայմանավորել կորոնավիրուսով։ Սակայն, շինարարության ծավալները նվազել էին մինչև այդ և հետո, չէ՞ որ կորոնավիրուսը նրա համար «տնտեսական հեղափոխության» իրականացման լավ հնարավորություն էր։ Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը խոսում էր կապիտալ ծախսերի խթնաման մասին, մինչդեռ դրանք ոչ միայն չեն ավելանում այլ նվազում են։ Այդ մասին արդեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ, ուստի չկրկնվենք։

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>