Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր։
Հանդիպման ընթացքո «Երախտագիտություն» մեդալով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար։
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունն Արցախի զարգացման գործում կրում է շարունակական եւ համապարփակ բնույթ՝ հիմնադրամի աշխատանքը համարելով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման գործուն բաղադրամասերից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

