ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

«Իմ քայլն» առաջարկել է ավելի բարձր գույքահարկերին անցնելու ժամկետը 4-ի փոխարեն սահմանել 6 տարի

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նշենք, որ փոփոխություններով գույքահարկի բարձրացում է նախատեսվում:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ով նշեց, որ «Իմ քայլը» խմբակցությունը երկու փոփոխություն է առաջարկել, որին Կառավարությունը հավանություն է տվել:

«Առաջինը վերաբերում է նրան, որ համակարգի ներդրումն ավելի սահուն ապահովելու համար գույքային հարկերի գծով բեռի բարձրացումը աստիճանաբար իրականացնել ոչ թե 4 տարիների ընթացքում, ինչպես սկզբնապես առաջարկվել էր նախագծում, այլ վեց տարվա ընթացքում՝ հետևյալ համամասնությամբ՝

առաջին տարի՝ 2021 թվական՝ 25 տոկոս,
երկորրդ տարի՝ 30 տոկոս,
երրորդ տարի՝ 35 տոկոս,
4-րդ տարի՝ 50,
5-րդ տարի՝ 70 տոկոս, և վերջում 100 տոկոս:

Սրանով ըստ էության առաջարկվում է երկու տարի տևողությամբ այս համակարգի ներդրումն ապահովել: Կառավարության համար առաջարկն ընդունելի է, նախագիծը լրամշակվել է՝ ակնկալվող արդյունքները որոշակիրոն փոխվում են»,- ասաց նա:

Երկրորդ առաջարկը նրա համար է, որ համակարգի պրոգրեսիվությունն ընդգծվի: ««Տեսնելի հարստություն» կամ շքեղության չափորոշիչ համարվող գույքային միավորի համար առաջարկվում է ավելի բարձր հարկային բեռ: 200 մլն դրամ և ավելի հարկման բազա ունեցող բնակարանի և անհատական բնակելի տան համար, հարկման դրույքաչափը գերազանցման մասով լինի ոչ թե մեկ տոկոս, այլ 1.5 տոկոս: Թեև մեր կարծիքով համակարգը պրոգրեսիվ էր, բայց այս առաջարկը ևս ընդունվել է, և նախագիծը լրամշակվել է»,- ասաց նա:

Փոխնախարարը ընդգծեց՝ կարևոր է, որ մենք այս նախաձեռնությանը վերաբերվենք այն տրամաբանությամբ, որ այս փոփոխությունների շահառուն ՀՀ քաղաքացին է, նույն գույքային հարկ վճարող քաղաքացին: «Ինչո՞ւ, որովհետև եթե մենք հավակնում ենք ունենալ ավելի բարվոք համայնքային միջավայր, ավելի լավ համայնքային ծառայություններ՝ սկսած կանաչապատումից, վերջացրած ճանապարահաշինությամբ և այլն, մենք այլընտրանք չունենք, քան համայնքներին զինենք լրացուցիչ ռեսուրսներով, ունենանք իրապես տեղական ինքնակառավարում և լավ հանրային բարիքներ՝ հանրային մակարդակում»,- ասաց նա:

Պողոսյանը անդրադարձավ այն հարցադրմանը՝ արդյոք սա չի վտանգի ներդրումային միջավայրը: «Եթե խոսում ենք պարզապես անշարժ գույք գնելու և այդպես պահելու մասին, էստեղ մենք մտահոգություն չենք տեսնում, որովհետև արտահանման չկողմնորոշված ոլորտի հնարավոր զարգացումներով մտահոգվելը մեր առաջնահերթությունը չէ: Մենք պետք է մտածենք արտադրողական արտահանմանն ուղղված տնտեսություն ունենալու մասին:

Այս դեպում հռետորական հարց է ծագում, իսկ մենք այդ նույն սփյուռքահային, որը Երևանում պետք է գնի բնակարան, հարցրե՞լ ենք, ինքը պատրստ է գումար ծախսել, բնակարան գնել մի միջավայրում, որտեղ չկան նորմալ ենթակառուցվածքներ, ճանապարհներ, նորմալ լուսավորություն, աղբահանության նորմալ համակարգ, պատասխանը բոլորի համար պարզ է, դա լինելու է բացասական»- ասաց նա:

Ըստ փոխնախարարի՝ եթե կարևորում ենք վերջնաժամկետը գույքային հարկերի վճարման, ստացվում է, որ առաջին անգամ սեփականատարը այս ազդեցությունը փոքր չափով զգալու է 2,5 տարի հետո՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>