Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Չի կարող սահմանափակվել պատգամավորների՝ ՍԴ դիմելու իրավունքը․ Արծվիկ Մինասյան

Այսօր շատ է շահարկվում հետևյալ հարցը․ արդյոք արգելափակվա՞ծ է սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցով սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը։ Միանգամից արձանագրեմ, որ, անկախ սահմանադրական փոփոխության բովանդակության վերաբերյալ իմ համոզումից, ակնհայտ է, որ չկա և չի կարող որևէ ձևով սահմանափակվել պատգամավորների առնվազը 1/5-ի (27 պատգամավոր), hանրապետության նախագահի, ինչպես նաև կառավարության իրավունքը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերը Սահմանադրական դատարան ներկայացնելու իրավունքը։

ՍԴ դիմումի առարկա կարող են լինել ինչպես օրենքները, կառավարության որոշումները և այլն, այնպես էլ Ազգային ժողովի որոշումները։ Հետևաբար, ԱԺ բոլոր այն որոշումները, որոնք կապված են սահմանադրական փոփոխության հարցը Ազգային ժողով ներկայացնելու, քննարկելու, ընդունելու կամ ՍԴ դիմելու կամ չդիմելու հետ, կարող են բողոքարկվել ՍԴ՝ դրանց ընդունման ինչպես ընթացակարգային, այնպես էլ բովանդակային առումով Սահմանադրության համապատասխանության հարցի քննարկման համար։

Դրան զուգահեռ, համակարգային կապի մեջ գտնվող ցանկացած նորմատիվ իրավական ակտ նույնպես կարող է սահմանադրականության տեսանկյունից բողոքարկման առարկա լինել։ Բացի դա, ՍԴ դիմելու հիմք կարող է տալ նաև ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը, որը նախատեսում է ԱԺ-ում քվեարկություն՝ սահմանադրության փոփոխությունը ՍԴ ուղարկելու մասին։ Հարց այն է, որ օրենքի այս հնարավորությունը ինքնին չի համապատասխանում սահմանադրության 169-րդ հոդվածի երկրորդ մասով ԱԺ-ի համար սահմանված սահմանադրական պարտավորության պատշաճ կատարմանը։ Այսինքն, երբ կանոնակարգ օրենքով նախատեսված է հնարավորություն, որ կարող է քվեարկվել ՍԴ դիմելու սահմանդրական պարտավորությունը կատարելու հարցը, ապա դրա չընդունումը կհանգեցնի ԱԺ կողմից Սահմանադրության պահանջի խախտման, եթե դրանից հետո, ԱԺ-ի մեկ այլ քվեարկությամբ ընդունվում է Սահմանադրության փոփոխությունը։ Ինչի ականատեսը մենք եղանք։

Հետևաբար, նույն սուբյեկտները, ներառյալ 27 պատգամավոր, Հանրապետության նախագահը և այլն, կարող են դիմել ՍԴ՝ վիճարկելու օրենքի այս կանոնի համապատասխանությունը Սահմանադրությանը։ Վերջապես, ի թիվս այլ հնարավորությունների, ՍԴ-ում վիճարկման հարցը կարող է պայմանավորվել նաև ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջի որևէ խախտմամբ։ Հիշեցնեմ, որ այս մասով սահմանված է, որ սահմանադրական փոփոխությունն ուղարկվում է հանրապետության նախագահին՝ ստորագրելու և հրապարակելու համար։ Այսինքն, այս պահանջի ցանկացած փոփոխությունը, որի մասին ինչպես նշվում է Ազգային ժողովում, կարող է դառնալ ՍԴ դիմելու օրինական հիմք։

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր ասում են, որ իրավական հնարավորություն տրված չէ վիճարկելու սահմանդրության փոփոխության վերաբերյալ հարցերը ՍԴ-ում, մեղմ ասած, առվազը ճիշտ չեն։ Կա այդ հնարավորությունը։

Ավելին, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն, ՍԴ-ն իր աշխատակարգային որոշմամբ իրավունք ունի կասեցնել վիճարկվող ակտի գործողությունը՝ մինչև վերջնական որոշում կայացնելը։ Ուստի անհրաժեշտ է ցուցաբերել պատասխանատվություն և չթաքնվել սահմանադրական իրավունքի հետ առնչություն չունեցող պատճառների ետևում։

Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>