Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան
18
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Պատերազմ Արցախում
Սամվել Կարապետյանն առաջարկում է ընդդիմադիր ուժերով համախմբվել Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան Իսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլը՝ Գագիկ Ծառուկյանի խնդրանք-հորդորով Վախեցած ճիչեր կոնցալգերից ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտե Մանդատ գողանալով՝ Նիկոլը սկսեց «ադրբեջանացնել» ՀՀ քաղաքական համակարգը. Զուրաբյան Արդարության օրը գալու է, և իրական դավաճանները պատասխան են տալու ԿԸՀ-ն բավարարել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին միջնորդությունը Միքայել Սրբազանի նկատմամբ բացահայտ քաղաքական հետապնդում է տեղի ունեցել. Մարինե Ֆարմանյան Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից 1 տարի անց. «Արդեն 340.000 հայերով ենք մասնակցում էս ամեն ինչին» Ամոթ եմ զգում Հայաստանի համար, որ այսօր բոլոր եպիսկոպոսների վրա քրեական գործեր են բացված. Միքայել Սրբազան Ալիկ Ալեքսանյանին հարցաքննել են ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետելու գործով Փոխկապակցում եմ քաղաքական գործընթացների հետ, այլ դրդապատճառ չեմ տեսնում․ Արամ Օրբելյան Ամբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասին Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից Նիկոլը շարունակում է երկիրն անհամաչափ զիջումների տանելու քաղաքականությունը, իսկ ընդդիմությունը դեռ հապաղում է. Աբրահամյան ԿԸՀ-ն քննարկում է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» «Բաստիոնը» շարունակում է «խզարել»... Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (լրացված) Amnesty International –ը քննադատում է Վրաստանին սակայն նույնը Հայաստանի մասով լռում է․ փարիսեցիությունը պիտի սահմաններ ունենա Իմ նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի արդյունք է. Դավիթ Ղազինյան Հունգարիան փակում է ավտորիտարիզմի դուռը, Հայաստանը՝ բացում. Սուրենյանց Մենք իշխանության հետ խաղում ենք շախմատ, իրենք մեզ հետ՝ բոքս. Արման Աբովյան Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը Փաշինյանը հերթական ձեռնոցն է նետում Պուտինին․ Սակայն այս անգամ Իրանը կարող է հակադարձել Երևանին «Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից

Լրբերը սրբեր են դառել՝ օլիգարխիայի դեմ պայքարել կամ ՀԱՆՑ ՏՈՆ ՉԵՍ ՇԻՆԱԼ, ՎԸԵՐ ՔԸՆԴՎԻԼԻՍ ՎԱՅ ԱՆԻՍ

Այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, իհարկե, կասկած չի հարուցում, սակայն այսօր ուզում եմ խոսել «օլիգարխիա» հասկացության մասին, ինչի մասին ակտիվ խոսվում է Հայաստանի նորագույն պատմության սկզբից և ինչը համարվում է «չարորակ ուռուցք»՝ Հայրենիքի կայացման գործընթացում։

2018 թվականին տեղի ունեցած հեղաշրջման հիմնային մեխերից մեկը՝ օլիգարխիայի առկայությունն էր և կոռուպցիան, ինչի դեմ, անընդմեջ պայքարում է Նիկոլ Փաշինյանը ինչպես Դոն Կիխոտը պայքարում է հողմաղացների դեմ։ Իսկ ո՞վ է Հայաստանում օլիգարխիայի հիմնադիրը։

Հայաստանի անկախությունից հետո, անմիջապես սկսեց ձևավորվել «օլիգարխիա» ասածը, որը սնվելով կոռուպցիայով արագ թափ առավ և սկսեց «ծծել» ժողովրդի արյունը։ Առաջին օլիգարխիայի ներկայացուցիչները՝ Սուքիասիաններ ընտանիքն էր (Գռզո), որ ընտանիքի «ամենակիրթ» կերպարը՝ Խաչատուր Սուքիասյանը, ինչ-ինչ պատճառներով սկսեց ակտիվ օգտվել Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական հովանավորչությամբ և Հայաստանի համար ամենաբարդ՝ սեփականաշնորհման գործընթացի ժամանակ, ձեռք գցեց իր ունեցած գույքի հիմնական մասնաբաժինը, մի քանի հարյուր դոլլարով սեփականաշնորհելով գործարաններ։

Երկրորդ հզոր օլիգարխը, ում ծնեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Գագիկ Ծառուկյանն էր։ 8-երով մեքենայի համարանիշներով դեռևս խորհրդային տիպի մեքենաները վախ էին ներշնչում Տեր-Պետրոսյանական ժամանակաշրջանի «հպաաարտ» քաղաքացիներին, քանզի նրա անվան տակ, նրա մտերիմները իրականացնում էին կամայականություններ, որոնք անպատիժ էին մնում։ Հենց այս շրջանում էլ Ծառուկյանը սեփականաշնորհեց հանրահայտ այժմյան «Կոտայք» գարեջրի գործարանը, որի «ուժային սեփականաշնորհման» մասին, այն ժամանակ ժողովուրդը շատ էր խոսում։

Իրականում այս սեփականաշնորհումը միակը չէր և հենց այդ տարիներին Ծառուկյանը ձեռք բերեց իր գույքի մի զգալի մասը, որը նրան հնարավոր դարձրեց ունենալ այն ամենը, ինչ այժմ ունի։ Այս տարիներին Ծառուկյանը կառուցեց իր առաջին տունը՝ Առինջ գյուղում որը, համեմատած այն տարիների համատարած սովի և մթության, ավելի ճոխ կարող էր համարվել, քան այն, ինչ ունի հիմա։ Որպես օլիգարխ վարքագծի վառ դրսևորում կարող եմ ասել, որ դե ֆակտո, ինչպես սիրում է ասել մեր Քած Նազարը, Հայաստանի պետավտոտեսչությունը պատկանում էր Գագիկ Ծառուկյանին։ Ինչ ուզում ես ասա, ինչ բեռ ուզում ես տեղափոխիր՝ տուր Ծառուկյանի անունը և պետավոտոտեսուչը քեզ կուղեկցի մինչև այն վայրը՝ ուր դու գնում ես...

Հա, չմոռանամ ասել, որ այն դատական նյութը, որի վրա այդքան զարմացել է «ժողովուրդը», կապված բռնության կիրառման հետ, այն ժամանակ էլ գաղտնի չէր և դրա մասին խոսում էին ամեն անկյունում։ Այս մասին կարելի է հավերժ խոսել, սակայն դրա կարիքը չեմ տեսնում։ Ուղղակի հարցրեք այդ տարիներն ապրած Ձեր մտերիմներին և նրանք հարյուրավոր նման պատմություններ կպատմեն Ծառուկյանի և Սիրադեղյանի համատեղ որսերի, ապօրինի ձեռք բերած ունեցվածքների և այլ սարսափելի օլիգարխիկ դրսևորումների մասին, որոնց նախադեպը չեղավ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանը հաջորդող Հայաստանի ողջ պատմության մեջ։ Իհարկե հետագայում, նույն այդ Լևոն Տեր-Պետրոսյանը, օլիգարխիայի ստեղծման պատասխանատվությունը հաջողությամբ բարձեց իրեն հաջորդող նախագահների վրա, այս գործում նույնպես ակտիվ օգտագործելով Նիկոլ Փաշինյանի մամուլը, իսկ Նիկոլ Փաշինյանն այդ արանքում գումարներ վաստակեց, նույն այդ օլիգարխների մասին զրպարտություններ գրելով և նույնիսկ չգրելով։ Ինչի՞ համար էր այս պատմական ակնարկս։

Ինձ համար զավեշտալի է այն, ինչ տեղի է ունենում այսօրվա Հայաստանում, ու դա ներկայացվում՝ որպես դեմոկրատիա և կոռուպցիայի դեմ պայքար։ Նիկոլ Փաշինյանը, ով նույն տարիներին կռացած սնվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի ափից, բազում մանր ծառայություններ մատուցելով Սուքիասյանների և Ծառուկյանների ընտանիքներին և դրանով հայթայթում իր հացը, այսօր պայքարում է կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ, ԲԱՅՑ... այսօր Խաչիկ Սուքիասյանը դարձել է ազնիվ բիզնեսմեն և օրինականորեն, նույնիսկ այս Քած Նազարի հորդորով կաշառում է Քլոյանին... 2018-ին Քած Նազարը օգտվում է Ծառուկյանի օգնությունից, որպեսզի իշխանության գա բայց կարծես թե չի բավարարվում դրանով և փորձում «փայ մտնել» Ծառուկյանի, նախկինում թալանած ունեցվածքի մեջ։ Այստեղ կարծես թե լեզու չեն գտնում և Նազարը հրաման է տալիս ձերբակալել Ծառուկյանին... անվանելով այս ամենը՝ «կոռուպցիայի դեմ պայքար»։

Ուզում եմ դիմել Լևոն Տեր-Պետրոսյանին և այն բոլոր լևանոկան ստյոպիկսաֆարյաններին, ովքեր այս փուլում ակտիվացել են ու ԿԵՂԾՈւՄ ԵՆ ԵՂԵԼՈւԹՅՈւՆԸ, որպեսզի Լևոնի վրայից հանեն այսօր երկրում ստեղծված անարդարության պատասխանատվությունը։ Հայաստանում օլիգարխիայի հիմնադիրը Դուք եք, Ձեր կնքահոր՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ։ Աշխատող և բարեկեցիք, Խորհրդային Հայաստանը, որտեղ բարեկեցության մակարդակը, ի շնորհիվ Կարեն Սերոբի Դեմիրճյանի, ամենաբարձրն էր մնացած 15 հանրապետությունների հետ համեմատ, Դուք դարձրեցիք սնանկ և վաճառեցիք մի բուռ մարդկանց որոնք սկսեցին կեղեքել Ձեր ստեղծած «ֆեոդալական» Հայաստանում։ Դուք դարձրեցիք փողը՝ գերարժեք և այնքան տարվեցիք դրանով, որ «վաճառում էիք Արցախը»։ Դուք սպանեցիք հարյուրավոր ազգանվեր մարդկանց և այդ սպանություններն առ այսօր բացահայտված չեն։ Դուք ոչնչացրեցիք 1988-ին արթնացած հայրենասիրությունը և ստիպեցիք ազգին չոքել Ծառուկյանների, Սուքիասյանների և դրանց նմանների առջև։ Դուք ստեղծեցիք «պադավատապետություն», «թիկնապահապետություն», որտեղ օլիգարխի թիկնապահը կարող էր անպատիժ սպանել, բռնաբարել... Դուք պղծեցիք մեր պատմությունը, պատիվը, արժանապատվությունը, դարձնելով արարող հային՝ չարչի և բանսարկու, ստեղծեցիք Ձեր «հերոսներին»...

Մոնթեի կողքին՝ Փաշինյան... Եվ Դուք եք, որ արդեն 20 տարի է պայքարում եք, որ հետ գաք, մոտենաք Ձեր սարքած «լափամանին» ու շարունակեք լափել։ Դուք 2008-ին 10 մահի գնով փորձեցիք վերականգնել Ձեր ավազակատիրական բարքերը, և ի ուրախություն մեր ազգի ու ի շնորհիվ Ռոբերտ Քոչարյանի դա Ձեզ չհաջողվեց։ Եվ հիմա էլ Դուք, երկու տարվա ընթացքում, հասցրեցիք կրկին ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ դարձնել սնանկ, աշխարհում ոչ մի երկրի կողմից չընդունված, խեղճացած, Ալիևի առջև խոնարհված և անկարող... Էէէէ, սարերը ճռճռալին տըեղը, քոլերն ըն ճռճռամ: #ժողովրդից_թաքուն

#դըմփ_դըմփ_հոպպլա

#Արցախը_սորոսին_մի_տուր

#գլուխը_միայն_ուտելու_համար_չի

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>