Արեգնազ Մանուկյանի տուն ներխուժած «իրավապահները» գնացել են, Մանուկյանը գնալու է քննչական բաժին Առավոտյան ուղիղ ժամը 7:30-ին ներխուուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան
12
Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Պատերազմ Արցախում
Արեգնազ Մանուկյանի տուն ներխուժած «իրավապահները» գնացել են, Մանուկյանը գնալու է քննչական բաժին Ընդունված որոշումները անհապաղ ենթակա են դատական բողոքարկման ամենաքիչը՝ ԲՀԿ կողմից. փաստաբան Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Առավոտյան ուղիղ ժամը 7:30-ին ներխուուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ

Երկրում տիրող իրավիճակը հետևանքն է ճակատագրական սխալների, որոնք թույլ են տվել կառավարությունը և անձամբ Փաշինյանը. Արթուր Վանեցյան

«Հրապարակը» երկրում ստեղծված համաճարակային ու ներքաղաքական իրավիճակի մասին զրուցել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ:

- Պարոն Վանեցյան, վարչապետը, հրապարակելով մեկ օրում հիվանդացածների թվերը (665 նոր դեպք), ինքն իրեն և հասարակությանը հարց տվեց. ի՞նչն ենք սխալ անում։ Ձեր կարծիքով՝ ի՞նչն ենք սխալ անում։

- Հաշվի առնելով, որ այս խնդիրը վերաբերում է մեր ժողովրդին, յուրաքանչյուր ընտանիքի, կփորձեմ ներկայացնել հարցի պատասխանը՝ կետ առ կետ.

1. Նախ՝ ավելի ճիշտ կլիներ հարցնել՝ ի՞նչն ենք սխալ արել, ոչ թե` անում։ Այսօրվա վիճակը հետևանքն է մի շարք կոպիտ, տեղ-տեղ՝ ճակատագրական սխալների, որը թույլ է տվել կառավարությունը և անձամբ՝ Փաշինյանը։ Պատրա՞ստ են արդյոք նրանք հասկանալ և ընդունել այդ սխալները, որոնք դարձել են տասնյակ հազարավորների հիվանդության, հարյուրավոր մահերի և դեռևս չդադարող ողբերգության պատճառը։

2. Այդ սխալները թույլ են տրվել բոլոր փուլերում. ա) ուշ է սկսվել համաճարակի դեմ պայքարը. խստացումներ և սահմանափակումներ մտցնելու փոխարեն՝ վարչապետը մարդկանց կանչում էր հանրահավաքների, բ) հայտարարված կարանտինը երկրում կրել է ձևական բնույթ և չի տվել ակնկալվող արդյունքը, գ) առողջապահական համակարգը կորցրել է շատ կարևոր ժամանակահատված և պատշաճ չի նախապատրաստվել այս ծավալներին, դ) կառավարությունը չի կարողացել և առ այս պահը չի կարողանում ապահովել թեստավորումների անհրաժեշտ քանակն ու ճիշտ մեխանիզմը, տապալվել է զանգվածային թեստավորման վճռորոշ գործոնը, ե) ճակատագրական սխալներից է մայիսի 4-ից առանց լուրջ նախապատրաստական աշխատանքների սահմանափակումների թուլացումը։

3. Կա՞ արդյոք բացատրություն, թե մայիսի 4-ից սահմանափակումները թուլացնելուց ինչու միայն 2 շաբաթ անց իշխանությունը կարևորեց դիմակների կրումը և հիմա 24 ժամ նման կոչ է անում։ Դրա հետևանքով կորցրինք 14 օր և ունեցանք վարակի անկառավարելի տարածում։

4. Աններելի սխալների շարքում էր իշխանական վերնախավի՝ հրապարակավ քարոզածի և սեփական վարքագծի անհամապատասխանությունը։ Խոսքն ամենևին միայն արցախյան հայտնի լուսանկարի մասին չէ. եկեք չմոռանանք, որ նույն կառավարության և ԱԺ նիստերին դիմակների կրումը մինչև վերջերս չուներ պարտադիր բնույթ։

Աններելի սխալների ցանկը կարելի է երկար թվարկել։ Դրանք անպայման դառնալու են շատ լուրջ քննարկման և հետաքննության առարկա, որովհետև դրանց գինը շատ թանկ է՝ մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը։ 

- Բայց իշխանությունն ասում է, որ հասարակությունը կարգապահ չէ, դիմակներ չի դնում, սոցիալական հեռավորություն չի պահպանում։

- Իշխանության պայքարի միակ գործիքը մնացել է դիմակը։ Ես ունեմ մեծ կասկած, որ համաճարակային վիճակը ճիշտ չի գնահատվում, և միայն դիմակով հնարավոր չէ մեղմել այն։ Դիմակը որպես դոմինանտ գործիք կիրառելու պահը բաց է թողնված։ Այս պահին ակնհայտ է, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը կրում է դիմակներ, և նրանց մեղադրելն ազնիվ չէ, իսկ խնդիրը միայն դիմակների մեջ տեսնելը լուրջ չէ և նման է մյուս հարցերի վրա աչք փակելուն։

Այս պահին հիմնական սխալները տեղի են ունենում երեք հարթության մեջ.

1. Կառավարությունը չունի համաճարակի դեմ պայքարի ռազմավարություն։ Բոլոր լուծումները պահի ազդեցության տակ են և ընդունվում են վարչապետի՝ պահի տրամադրությունից կախված։ Առանց հստակ ռազմավարության հնարավոր չէ մոբիլիզացնել երկրի ռեսուրսները, հնարավոր չէ ունենալ քայլերի հաջորդականություն և ժողովրդին ներկայացնել հեռանկարը։

2. Ակնհայտ խնդիր է մենեջմենթը։ Այս կառավարությունը չունի հակաճգնաժամային կառավարման ունակություն։ Աշխարհում ոչ մի համաճարակ հնարավոր չէ հաղթահարել 24 ժամ խոսելով։ Մեր պետությունն ունի բոլոր հնարավորությունները՝ օրերի ընթացքում լուծելու հիվանդանոցային անհրաժեշտ քանակի մահճակալների թիվը, թեստավորումների խնդիրը, և ոչ ոք չի մնա առանց բուժօգնության, իրավիճակը կդառնա կառավարելի։

3. Հայաստանն ունի միջազգային օգնության կարիք, բայց Փաշինյանն իր քաղաքական շահը վեր է դասում մեր քաղաքացիների կյանքից և առողջությունից։ Մեզ պետք է գրագետ ձևակերպել միջազգային օգնության ծավալները, որակը և բոլոր հնարավոր խողովակներով ստանալ այն։ Ստացվող հատուկենտ փոքրածավալ աջակցությունը Հայաստան է հասնում միայն տարբեր անձնական կապերի և հենց աջակցող երկրների նախաձեռնությամբ և ո՛չ մեր պետության դիմումների արդյունքում։

4. Ժողովրդի հետ իշխանությունների կոնտակտը շատ դժվար է ստացվում, քանի որ մարդիկ արդեն չեն հասկանում՝ ո՛ր խոսքն է պետք լուրջ ընդունել և որը՝ ոչ։ Իշխանությունն ամեն օր փոխում է իր խոսքի ինտոնացիաները, մարդկանց շերտավորում է, թիրախավորում՝ ըստ քաղաքական նախընտրությունների, ստեղծում է լարվածություն՝ հասարակական տարբեր խմբերի միջև։ Երկրի համար այս դժվար շրջանում առաջին պլան են բերվում վիճելի քրեական գործեր, որոնք առաջացնում են հանրային մեծ ռեզոնանս և լարվածություն, իրար դեմ են հանում մարդկանց՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Նման պայմաններում՝ պառակտված հասարակությամբ, շատ դժվար է պայքարել միասնական ճակատով։ Միաժամանակ, իշխանությունն իր բոլոր քարոզչական ռեսուրսները կենտրոնացնում է՝ հանրությանը համոզելու համար, թե ինչ-որ այլ, մութ ուժեր են շահագրգռված հանրությանը պառակտելու հարցում։ Բարեբախտաբար, մարդկանց մեծամասնությունը շատ լավ տեսնում է իրականությունը։ Իսկ այդ քարոզչական ռեսուրսներն այսօր խիստ անհրաժեշտ են հակաճգնաժամային, իրական պայքարի համար։

5. Ազգային ժողովն ու կառավարությունը շարունակում են համաճարակի և դրա տնտեսական հետևանքների հետ ուղղակիորեն կապ չունեցող բոլոր օրենքների ու նորմատիվ ակտերի ընդունումը, քաղաքական հակառակորդների դեմ քաղաքական-քրեական հետապնդումները, որոնք ստիպում են մարդկանց փողոց դուրս գալ իրենց իրավունքները կամ քաղաքական հետապնդման ենթարկվողներին պաշտպանելու համար` ակամա ստեղծելով վիրուսի տարածման մեծ վտանգ:     

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>