ԱԱԾ-ն փորձում է պարզել Արթուր Վանեցյանի գտնվելու վայրը ու բերման ենթարկել. Արսեն Բաբայան
Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ ԱԱԾ-ում փորձում են պարզել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գտնվելու վայրը և ապօրինի բերման ենթարկել: Ֆեյբուքում գրել է կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Հայտնում եմ, որ պարոն Վանեցյանը գտնվում է կուսակցության գլխավոր գրասենյակում, իր աշխատասենյակում:
Շատ մի չարչարվեք, սպասում ենք, էստի համեցեք...»,- նշել է նա ֆեյսբուքում։

