Իրանի արտգործնախարարը Թուրքիայում է
Դիտել նաև
Ոչ ոք չի կարող Հայաստանի գեղեցիկ դրոշի փոխարեն այլ դրոշ ցույց տալ․ ՀՀ-ում Իրանի դեսպանություն
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Թուրքիայում է։
Նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունից կատարված հայտարարությամբ հաղորդվել էր, որ Իրանի ԱԳ նախարարի այցը կկայանա հունիսի 14-15-ին։
«Այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, նախատեսվում է նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ տեսակետների փոխանակում», - ասված էր Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Այսօր՝ հունիսի 15-ի կեսօրին, Մուհամմադ Ջավադ Զարիֆը Ստամբուլում հանդիպում կունենա իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս կկազմակերպվի։

