«Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ)
22
Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Պատերազմ Արցախում
Այս հաջողությունները ՀԱՕԿ-ի և մարզական տարբեր ֆեդերացիաների աշխատանքի արդյունքն են Սա՛ է սրանց կառավարման արդյունքը (տեսանյութ) «Բարեփոխված» Երևան, անփոփոխ խնդիրներ (տեսանյութ) Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան Մուննաթի ռազմավարությունը և ընտրող-2026-ը Վաղ առավոտից Երևանում մեծ խցանումներ են Ըստ նորվեգական Steigan blogger պարբերականի՝ Արևմուտքի և Ռուսաստանի պայքարից Վրաստանում տուժեց շարքային վրացին «Հրապարակ»․ Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սեյրան Օհանյանը ինչ հայտարարել է, ճիշտ է ասել` մի բան էլ քիչ է ասել. «Հրապարակ» «Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան Եկեղեցու դեմ արշավը շարունակվում է Սիլիկյան թաղամասում չգործող թոնրատուն է այրվել Աննան բավական ագրեսիվ էր, այն տպավորությունն էր, որ նրան Փաշինյանը զոռով է բերել Արցախցի մանչուկը շարունակում է հաղթել Հանցագործները կոտրում են հազարավոր սովորական սարքեր և դրանք վերածում «զոմբի-սարքերի»․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Կայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովը (տեսանյութ) Դավադրությո՛ւն է ձեր արածը, պարոնայք իշխանավորներ․ Տեր Հովհաննես Մալխաս Ամոյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն Ապրիլի 23–ը առաջադրման փաստաթղթեր ներկայացնելու վերջնաժամկետն է. ԿԸՀ Արցախցիները դիմում են ՄԻԵԴ՝ սեփականության կորստի և վերադարձի իրավունքի խախտման հարցերով Ադրբեջանում հայերի դեհումանիզացիայի դրսևորումներն անհնար է չնկատել. Վարուժան Գեղամյան Թուրքական կողմը հիշում է Հայոց gեղաuպանnւթյnւնը ժխտելը, հայկական կողմը պետք է հիշի՝ չմոռանալը, բայց կատարվում է հակառակը. Ռուբեն Մելքոնյան «Սիլ-Մաազա»-ի թարխունի և տանձի համով ըմպելիքներում հայտնաբերվել են խմորասունկ/բորբոսասունկ Հայոց ցեղասպանությունը և փոփոխվող տարածաշրջանը. «Առաջարկ Հայաստանին»-ի խորհրդաժողովը (տեսանյութ) Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին»

Իրանի դեսպանի հետ հանդիպողները ընդունվել են որպես կազմակերպության, ոչ թե ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ

Ինչպես գիտեք, հունիսի 11-ին Բաքվի բռնապետի քարոզչամեքենան սկզբնապես «Թվիթեր» սոցիալական ցանցում տեղեկատվություն էր տարածել, որ, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության ղեկավար և անդամներ հորջորջվող անձինք հանդիպել են Բաքվում Իրանի դեսպանի հետ, նշելով, թե վերջինս իբր «կրկին հայտնել է Իրանի լիակատար աջակցությունն Ադրբեջանի տարածքային ամբողջության կապակցությամբ և դատապարտել է Հայաստանի բռնազավթումը»։
 
Ադրբեջանում Իրանի դեսպանության պաշտոնական կայքը սակայն բովանդակային առումով բավական տարբեր տեղեկություն է հրապարակել։ Դրանում մասնավորապես չկա որևէ հիշատակում իբր «Հայաստանի բռնազավթման դատապարտման» մասին, մինչդեռ կա հստակ արձանագրում խնդիրի խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ։
 
Ինչ վերաբերում է «տարածքային ամբողջականությանը», ապա իրանցի տարբեր պաշտոնյաներ այս սկզբունքի մասին հայտարարություններն անում են ելնելով հիմնականում երկու հանգամանքից՝ մի կողմից Իրանը բազմէթնիկ քաղաքական միավոր է և ունի անջատողականության անթեղված օջախներ երկրի տարբեր հատվածներում, իսկ մյուսից՝ պաշտոնական Թեհրանը դեմ է Մերձավոր Արևելքում իր դաշնակից Սիրիայի և Իրաքի մասնատմանը։
 
Մեկ այլ կարևոր նրբություն էլ կա՝ Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականությունը, դատելով միջազգային իրավունքի մեր մասնագետների հետ խորհդակցություններից, ամենևին չի ենթադրում Արցախի դրա մաս լինելը, որովհետև Արցախը և Ադրբեջանը զուգահեռաբար անկախացել են ԽՍՀՄ-ից, ինչից բխում է, որ առաջինը երբևէ մաս չի կազմել անկախ Ադրբեջանի։
 
Ուշագրավ է, որ իրանական պաշտոնական աղբյուրում հստակորեն արձանագրվել է, այսպես կոչված (որակումն իմն է), «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպություն (sic!) բնորոշումը, ինչը ցույց է տալիս որ Իրանի դեսպանի հետ հանդիպող անձինք ընդունվել են որպես կազմակերպության, այլ ոչ թե Արցախի գոյություն չունեցող ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ։
 
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմից տարածված լրատվության մեջ՝ Իրանի դեսպանի հետ հանդիպման բովանդակային մասում բացահայտ ապատեղեկատվություն ներառելը և ցանկալին իրականություն ներկայացնելը քարոզչական պարզունակ հնարք է՝ միտված իբր սեպ խրելու հայ-իրանական հարաբերությունների մեջ՝ ելնելով Հայաստանը նաև հարավից շրջափակելու թուրք-ադրբեջանական անթաքույց ծրագրի «տրամաբանությունից»։
 
Եվ վերջում, կարծում եմ՝ ճիշտ կլիներ, եթե Բաքվում Իրանի դեսպանը մինչև այս արհեստածին կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպելը նկատի ունենար, որ դրա ղեկավար հորջորջվող Թուրալ Գանջալիևը սերտ կապեր ունի ԱՄՆ-ում իսրայելական լոբբիստական կառույցների հետ, ինչի մասին տեղեկատվությունը հասանելի է նաև համացանցային բաց աղբյուրներում։
#քարոզչություն
 
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>