ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը
27
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ` ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԻ. Սա այլևս մեկ մարդու կամ մեկ քաղաքական ուժի խնդիր չէ Բռնաճնշումների նոր ալիք Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը «Փաշինյանի վերդիկտը տված է՝ կամ ես եմ ձեզ դատում, կամ դուք ինձ»․ Երվանդ Բոզոյան Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել... Պատերազմ Արցախում
Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո ԵՄ-ի նման ագրեuիվ հակառուսական դաշինքին անդամակցելը կհակասի հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին․ ՌԴ ԱԳՆ Վաղեմության ժամկետի խնդիրներ կան․ Վարդևանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրգործի մասին Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ցանկանում են ամեն գնով տանել կալանքի․ Արամ Օրբելյան Փաշինյանը՝ կնիքը վրեն սուտասան ա. Ավետիք Չալաբյան Ինչու են Բաքվում եւ Երևանում ձերբակալվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Երբ երկրի ղեկավարը լեգիտիմ չի լինում՝ դիմում է ուժային գործողությունների Սա իրավունքի, բարոյականության և արժանապատվության հատակն է 74 տարեկան մորն ու երկու աղջիկներին կալանել են, սա խելագարություն ա. Մանուկյան Ալիևը եւ Փաշինյանը դաշնակիցներ են, սակայն յուրաքանյուրը լուծում է իր խնդիրը Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքի միջնորդությունը Ո՞ւմ ես խաբում, Փաշինյան Հայաստանում ընդդիմության քաղաքական հետապնդումների նոր ալիք է. ռուսական «Առաջին ալիքի» անդրադարձը Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Հույս ունենք, որ Հայաստանում բոլոր ներքաղաքական գործընթացները կիրականացվեն օրենքին համապատասխան. Պեսկով Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադար է համաձայնեցվել. «ՌԻԱ Նովոստի» Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը․ 7 զինվորների վրաերթի դեպքով ի՞նչ է պարզվել․ ArmLur.am Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը Լևոն Քոչարյանը պատասխանում է լրագրողների հարցերին Ռուսաստանի իշխանությունները նշել են, թե ինչու է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարը մեկնել ՌԴ Հայաստանը չի խորհրդակցում ԵԱՏՄ-ի հետ ԵՄ-ին անդամակցելու հարցում. ՌԴ ԱԳՆ «Հրապարակ». Վաղեմության ժամկետներն անցած գործերի մասին է խոսքը «Հրապարակ»․ Ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել «Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն. Տիգրան Աբրահամյան «Հրապարակ»․ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն

Կորոնավիրուսից մահերը վաղ թե ուշ քրեաիրավական հետեւանքներ պետք է ունենան․ Գևորգ Կոստանյան

ՀՀ ՍԴ-ին ՄԻԵԴ-ի ուղարկած խորհրդատվական կարծիքին ՀՀ գլխավոր դատախազության արձագանքելու փաստը ինձ խիստ մտահոգեց 2 հիմնական պատճառով։ Այս մասին Հ2 ՀԸ Շավարշ Գեւորգյանի «Խոսքի իրավունք» հաղորդման ընթացքում հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը․

«Առաջինը․ նախ այդ խորհրդատվական կարծիքի բացառիկ հասցեատերը միայն Սահմանադրական դատարանն է եւ միայն ՍԴ-ն է իրավասու որեւէ գնահատանքի արժանացնել Եվրադատարանի այդ որոշումը։ Եվ երկրորդը․ գլխավոր դատախազը կամ դատախազությունը առհասարակ, տվյալ իրավահարաբերության սուբյեկտ չի հանդիսանում։ Այսինքն, գլխավոր դատախազությունը կամ դատախազը սահմանադրական արդարադատության այս ընթացակարգում իրավակահարաբերության մասնակից չէ, հետեւաբար, ինքը իրավասու չէ ընդհանրապես քննարկման առարկա դարձնել Եվրադատարանի այդ մոտեցումը։ Եվ գլխավոր դատախազության արձագանքը մեկնաբանելը ժամանակի զուր վատնում է», ասել է Գեւորգ Կոստանյանը։

ՄԻԵԴ-ի կարծիքը «թարգմանելու» Շավարշ Գեւորգյանի խնդրանքին ի պատասխան, Գեւորգ Կոստանյանը գոհունակություն է հայնել, որ նա չի խնդրում մեկնաբանել․

«Որովհետեւ, Եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը չի կարելի մեկնաբանել, այն պետք է «թարգմանել», իսկ Սահմանադրական դատարանը՝ տեղայնացնել եւ կիրառել։ Այդ խորհրդատվական կարծիքն անգամ մեկնաբանելու կարիք չունի մեկ պարզ պատճառով, որովհետեւ Եվրադատարանը հստակ սահմանել է այն բանաձեւերը, այն սկզունքներն ու մոտեցումները, որոնք ՍԴ-ն պետք է կիրառի։ Ուստի, փաստաբանները, ես կամ մեկ ուրիշը որքան էլ մեկնաբանենք, դա զրո նշանակություն ունի։ ՄԻԵԴ-ը շատ հստակ դիրքորոշումներ է հայտնել եւ այդ սկզբունքներն ու բանաձեւերը, որ մատնանշել է, դրանք անգամ ՍԴ-ն չի կարող մեկնաբանել, միայն պետք է կիրառի։ ՄԻԵԴ-ն իր կարծիքը հիմնավորել է եւրոպական նախադեպեր ու վճիռներ վկայակոչելով։ Ըստ էության, Եվրադատարանը անգամ սահմանափակել է մեր ՍԴ-ին այդ վճիռների շրջանակից դուրս գալու հարցում։ Իսկ այդ նախադեպերը շատ հստակ են եւ արդեն 50 եւ ավելի տարիներ ձեւակերպված դատական մոտեցումներ են։ Եվ եթե փորձես մեկնաբանել դրանք՝ սկզբունքորեն կհակադրվես ՄԻԵԴ-ին՝ դրանից բխող իրավական եւ իրավաքաղաքական հետեւանքներով։ Եվրադատարանն ըստ էության ասաց հետեւյալը․ երբ քո Քրեական օրենսգրքում հղում կա այն իրավական ակտին, այս դեպքում Սահմանադրության որոշակի հոդվածներին, դա նշանակում է, որ որոշակիության եւ կանխատեսելիության սկզբունքը պետք է կիրառելի լինի նաեւ Սահմանադրության այդ նորմերի նկատմամբ, իսկ այս դեպքում ակնհայտ է չէ՞, երբ որ Քրօր․-ի 300․1 հոդվածում հղում արվում է Սահմանադրության 1-ից 6 հոդվածներին, իսկ դրանք ընդունվել են 2015 թվականին, իսկ 2008 թվականի համար դրանք այդ հերթականությամբ եւ բովանդակությամբ գոյություն չեն ունեցել։ Հետեւաբար այս դեպքում որոշակիության եւ կանխատեսելիության մասին խոսելն անգամ անընդունելի է։ Այսինքն, Եվրադատարանի այս մոտեցումը, գումարած դրան նախադեպերի վկայակոչումը հարցն ի սկզբանե փակել են։ Վերջ։ Այստեղ վեճ անգամ չի կարող լինել։ Հաջորդ կարեւոր հանգամանքը, Եվրոպական դատարանը հստակ ամրագրեց այն շրջանակը, որից ՍԴ-ն չի կարող դուրս գալ մեծ ցանկության դեպքում անգամ։ Այսինքն, ինչ ձեւով դու կիրառել ես 300․1 հոդվածը եւ ինչ պրակտիկա ձեւավորվել է, այդ պրակտիկայից շեղվել չի կարելի է։ Իսկ պրակտիկան այն է, որ դատախազությունը հրաժարվեց մեղադրանքից, դատարանն էլ, կարծեմ, կարճեց գործը։ Այսինքն, մենք ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր։ ՄԻԵԴ-ն ասաց՝ քո պրակտիկայից չշեղվես»։

2008-ի մարտի սկզբին եւ այս օրերին հայտարարված արտակարգ դրությունների միջեւ զուգահեռներ անցկացնելու խնդրանքին ի պատասխան, նախկին գլխավոր դատախազն ասել է, որ այդ համեմատությունը խիստ արդիական է եւ անհրաժեշտ․

«Իրավական տեսակետից այս երկու արտակարգ դրությունները միանգամայն իդենտիկ են, այսինքն նույնական են։ Ինչու։ Սահմանադրության 120-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ արտակարգ դրություն կարելի է հայտարարել, երբ վտանգված է երկրում սահմանադրական կարգը․ երկրում զինված խմբավորումների առկայությունը, սահմանադրական կարգի տապալման վտանգը կամ այս դեպքում սպառնացող համաճարակի վտանգը։ Այսինքն՝ համաճարակի առկայությունը կարող է վտանգ առաջացնել սահմանադրական կարգի տապալման։ Իշխանությունները, հայտարարելով արտակարգ դրություն, ընդունում են, որ առկա սպառնալիքը վտանգում է սահմանադրական կարգը։ Համեմատելով, նշեմ, որ 2008-ին, երբ հայտարարվեց ԱԴ, ռեալ վտանգ կար սահմանադրական կարգի տապալման, կային զանգվածային անկարգություններ, եւ արդեն կար զոհ, տեսագրություններով հստակ երեւում է, որ այնտեղ կային եւ սադրիչներ, եւ հանցավոր վարք դրսեւորող այլ քաղաքացիներ։ Արդյո՞ք եթե ավելի ուշ հայտարարվեր արտակարգ դրություն՝ զոհերն ավելի շատ չէին լինի։ Միանշանակ՝ այո, որովհետեւ ոչ ոք չի կարող հերքել այդ փաստը, ունեինք ոչ միայն 10 զոհ, այլեւ 200 վիրավորներ։ Ես համոզված եմ, որ եւ մահերի եւ վիրավորների քանակը ավելի շատ կլիներ։ Եվ պետական մեխանիզմների կիրառմամբ, կանխվեցին այդ հանցավոր տարրերի հետագա դրսեւորումները։ Հիմա, եթե 2020 թվականի մարտին կորոնավիրուսի ներթափանցում ունեինք, արդյո՞ք ողջամիտ չէր ավելի շուտ կիրառել արտակարգ դրություն, արդյո՞ք անհրաժեշտ չէր ավելի խիստ սահմանափակումներ մտցնել։ Այդ որոշումները քրեաիրավական տեսանկյունից քննարկման ենթակա են։ Արդյո՞ք ավելի շուտ մտցնելով, հնարավոր կլիներ կանխել 200 մահերը, վարակի տարածումը։ Չափազանց կարեւոր նշանակություն ունի նաեւ, երբ ԱԴ մտցվեց, արդյո՞ք այդ սահմանափակումներն անհրաժեշտ էին եւ արդյո՞ք դրանք լիարժեք կիրառվեցին։ Եթե այո՝ այսքան տարածումն ու այսքան մահերը գուցե պայմանավորված են դրանց ոչ լիարժեք կիրառմա՞մբ։ Շվեդիան, որ սահմանափակումներ չկիրառեց եւ գրեթե նույն պատկերն ունի, ապա ինչու մեզ մոտ կիրառման դեպքում այդպիսի արդյունք ստացվեց։ Հիմա կամ տարիներ անց իշխանության այդ որոշումները ստանալու են քրեաիրավական գնահատական։ Յուրաքանչյուր մահվան դեպքում պետք էր վարույթ հարուցել եւ քննել, արդյո՞ք պետությունը արել է այն ամենը, որ այդ մարդու կյանքի իրավունքը, որ բացարձակ արժեք է, չխախտվեր։ Պետությունն ուղղակի չի կատարել իր պարտականությունները ժողովրդի եւ միջազգային հանրության առաջ։ Եթե հիվանդանոցում մարդ է մահանում, իրավապահները գործ են հարուցում, արդյո՞ք ճիշտ բուժում է արվել, թե ոչ։ Ինչպես է, որ կորոնավիրուսով վարակված երկու անձից մեկը բուժվում է, մյուսը՝ ոչ, ուրեմն հետաքննությունը պետք է պարզեր այդ հարցը։ Դա մեր երկրում չի արվել, բայց վաղը քրեաիրավական հետեւանքն է առաջացնելու ինչքան ժամանակ էլ որ անցնի։ Հարազատը պետք է վստահ լինի, որ իր հարազատի մահվան հարցում ոչ ոք մեղավոր չէ, եւ նա պետք է փոխհատուցում ստանա, եթե պետությունը մեղավոր է։ 2008-ին մահացածների դեպքում փոխհատուցում տրվեց, հետեւաբար այս դեպքում եւս պարտավոր է տալ։ Եթե չի կատարվել դատաբժշկական փորձաքննություն, ինչպես են հայտարարում, թե կորոնավիրուս ուներ, բայց մահացավ այլ հիվանդություններից։ Սա էլ է իրավական գնահատականի ենթակա հանգամանք, որի պատասխանը վաղ թե ուշ պետք է տրվի։ Կա նաեւ այսպիսի ձեւակերպում՝ հանցավոր ինքնավստահություն, որը նույնպես քրեաիրավական գնահատական պետք է ստանա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>