Արցախի նախագահի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է:
«Քիչ առաջ ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդյունքը բացասական է: Նախագահն այս պահին աշխատանքի մեջ է և շարունակում է ակտիվորեն կատարել իր լիազորությունները»,-ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
Օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում հանդիպում էր ունեցել Արցախի նախագահի հետ:

