Մաշտոցի պուրակին կից հերթական բարձրահարկի շինթույլտվություն է համաձայնեցվել, և, իհարկե, քաղաքապետարանը կառուցապատողից հերթական «նվերն» է ստացել. Լուսանկար
Դիտել նաև
Դավիթ Ղազինյանը զրկվեց անձեռնմխելիությունից
«Եթե ձեր «իդեալը» հանկարծ անցնի, կհանդիպենք գաղթի ճամփին». Դավիթ Ամալյան
Քննչական կոմիտեն քննում է Սուրբ Աննա եկեղեցում 18-ամյա Դավիթ Մինասյանին հարվածելու դրվագը
Դավիթ Մինասյանին անվասայլակով են ՔԿՀ տեղափոխել, ծանր վիճակում. ահազանգում է փաստաբանը
18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան
Այլևս անհնար է դարձել ամբողջ ծավալով վերհանել քաղաքային իշխանությւնների կողմից իրականացվող` քաղաքի և բնակիչների շահերին հակասող որոշումները:
Նկարում տեսնում եք, թե որտե՞ղ է մեր «նոր» քաղաքապետը թույլատրել «խցկել» նոր բարձրահարկ շենքը: Մաշտոցի պուրակին կից, Մաշտոցի պողոտային անմիջապես կից շենքի բակում թույլատրվել է կառուցել հերթական բարձրահարկ շենքը: Մայրաքաղաքի կենտրոնի ծանրաբեռնվածության և ճարտարապետական խնդիրների մասին մեծ-մեծ խոսացողները բազմաբնակարան շենքերի բակում թույլատրել են «խցկել» հերթական բարձրահարկը:
Իհարկե առաջին գործը իմ կողմից կռուցապատողի իդենտիֆիկացնումն էր, որի արդյունքում բնականաբար չէր կարող չպարզվել, որ քաղաքապետարանը ստացել է «անհատույց» և «անշահախնդիր» «նվեր» կառուցապատողից:
Ինքնակամ և ոչ ինքնական կառույցներով քաղաքի ապականումը դարձել է նոր քաղաքային իշխանությունների դիմագիծը: Նրանք շարունակում են գերակա համարել առանձին անհատների բիզնես շահերը` թույլատրելով զբաղեցնել կենտրոնում սակավաթիվ ազատ մակերեսները:
Եվ նախգիծը և շինթույլտվությունը համաձայնեցրել է «սիրված» քաղաքապետ Հայկ Մարությանը:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից
Այլևս անհնար է դարձել ամբողջ ծավալով վերհանել քաղաքային իշխանությւնների կողմից իրականացվող` քաղաքի և բնակիչների շահերին...
Опубликовано Davit Khazhakyan / Դավիթ Խաժակյան Четверг, 21 мая 2020 г.

