Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից
21
Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում Պատերազմ Արցախում
«Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած» Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» Դանակահարել են թիվ 8 երթուղայինի վարորդին Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից «Օդում կախված լուրերի համաձայն՝ Գյումրիում պաշտոնանկություններ են սպասվում. Վարդանանց հրապարակ մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել». Գյումրեցի գործարար «Թվային «շոու»՝ առանց նոր գործարանների. ո՞ւր են գնում ներդրումները Եթե որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Ինչու՞ եք զարմանում, երբ Արթուր Աբրահամը Փաշինյանի նկատմամբ նման բացահայտ քաղաքական ուղղվածությամբ հաճոյասեր վարքագիծ է դրսևորում․ Ասլանյան Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Մենք ոչ թե խուլիգանություն անող մարդիկ ենք, այլ մարդիկ ենք, որոնք իրենց ազատ խոսքն են իրացնում. Սամսոնյան Անարդյունավետ կառավարման արդյունք (տեսանյութ) ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը

Գործող իշխանությանն ու նրան ենթակա իրավապահներին կոչ եմ անում վերջ տալ մարդկանց իրենց հայացքների համար հետևապնդելուն. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը  ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Կամք» հասարակական շարժման անդամ Արթուր Ալեքսանյանի լուսանկարը, որն օրերս կալանավորվել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ վիճաբանելուց հետո:

Ավետիք Չալաբյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Այս նկարում "Կամք" հասարակական շարժման անդամ Արթուր Ալեքսանյանն է (Artur Aleksanyan)։ Անցած շաբաթ դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել նրան, քանի որ նա վիճաբանել էր ԱԺ "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հետ, նրանից հետո, երբ այդ խմբակցությունը, առանց որևէ հանրային քննարկման, առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու, օգտվելով արտակարգ դրության պայմաններից, վավերացրել էր վիճահարույց Լանզարոտեի կոնվենցիան։

Արթուրը ոչ միայն կալանավորվել է, այլև նրան վերագրվել է Քրեական օրենսգրքի անհեթեթ հոդված՝ "Իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրել", թեև Արթուրը չի ընդունում բռնության փաստը, իսկ պատգամավորն էլ իշխանության ներկայացուցիչ չի, այլ ժողովրդի ներկայացուցիչ (316 հոդվածը նաև հստակ սահմանում է, որ այն վերաբերվում է իշխանության մարմինների կարգադրիչ լիազորությամբ աշխտակիցներին)։ Արթուրը ընդամենը կոշտ ոճով իր անհամաձայնությունն է հայտնել պատգամավորին, դա առավելագույնս կարելի է դիտարկել որպես վարչական իրավախախտում, սակայն դրա համար մարդը չպետք է հայտնվի կալանավայրում։

Այս իշխանությունը սիրում է պատեհ-անպատեհ իրեն նույնացնել ժողովրդի հետ, կոչել իրեն "ժողովրդի իշխանություն", իրեն հասցեագրված քննադատությունը ուղղորդել ժողովրդի վրա։ Արթուրը այդ ժողովրդի իրական ներկայացուցիչ է, խիստ համեստ կենսակերպով ապրող, իր հայացքներում անսահման սկզբունքային (նույնիսկ տեղ-տեղ ծայրահեղական), դրանց համար նվիրյալ պայքարող։ Այն ընթացքում, երբ ես ճանաչել եմ իրեն, Արթուրն անզիջում պայքարել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, և հետևողականորեն պաշտպանել է մեր ավանդական արժեհամակարգը նրա դեմ ուղղված (և հաճախ այս իշխանության հովհանավորությունը վայելող) տարբեր դիվերսիաներից։ Այսօր Արթուրը բանտում է միայն այդ պատճառով, և դա ծաղր է հենց մեր ավանդապաշտ ժողովրդի, մեր ավանդական արժեքների, ինչպես նաև ժողովրդավարության և իրավունքի նկատմամբ։

Ես կոչ եմ անում գործող իշխանությանը, և նրան ենթակա իրավապահներին՝ ազատ արձակել Արթուրին, և վերջ տալ մարդկանց իրենց հայացքների համար հետապնդմանը։ Եթե նույն Նիկոլայ Բաղդասարանը համոզված է իր հայացքների ճշմարտացիության մեջ, թող եթերում բանավիճի Արթուր Ալեքսանյանի հետ, և դրանում համոզի նրան և նաև ողջ հասարակությանը։ Այլապես, ոստիկանական ճնշումը վախկոտների վերջին հանգրվանն է, իսկ Արթուր Ալեքսանյանի հետևից նոր Արթուրներ կգան, և ի վերջո ոտնատակ կանեն ձեզ էլ, ձեր իշխանությունն էլ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>