Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից
21
Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Պատերազմ Արցախում
Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած» Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» Դանակահարել են թիվ 8 երթուղայինի վարորդին Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից «Օդում կախված լուրերի համաձայն՝ Գյումրիում պաշտոնանկություններ են սպասվում. Վարդանանց հրապարակ մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել». Գյումրեցի գործարար «Թվային «շոու»՝ առանց նոր գործարանների. ո՞ւր են գնում ներդրումները Եթե որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» Սարյան փողոցում ժամը 21:00-ից հետո մայթերին հարակից հատվածներում ավտոմեքենաներ կայանելն արգելվում է Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել Ինչու՞ եք զարմանում, երբ Արթուր Աբրահամը Փաշինյանի նկատմամբ նման բացահայտ քաղաքական ուղղվածությամբ հաճոյասեր վարքագիծ է դրսևորում․ Ասլանյան Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ Սուրենյանց Ինչո՞ւ է Բագրատ Սրբազանը հրաժարվում Սուրբ Հաղորդությունից․ պարզաբանում Մենք ոչ թե խուլիգանություն անող մարդիկ ենք, այլ մարդիկ ենք, որոնք իրենց ազատ խոսքն են իրացնում. Սամսոնյան Անարդյունավետ կառավարման արդյունք (տեսանյութ)

Արմեն Աշոտյանի բաց նամակը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար
Տիկին Անդրեա Վիկտորինին

Մեծահարգ տիկին դեսպան,

Հուսամ՝ Հայաստանում ստեղծված համաճարակային իրավիճակը Ձեզ չի վնասել:

Այս բաց նամակը գրելու պատճառն օրերս ռադիոկայաններից մեկի ասուլիսին հնչեցրած Ձեր հանրային խոսքն էր, որն ունկնդրել եմ համակ ուշադրությամբ, քանզի կարևորում եմ Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետևողական ամրապնդումը, ինչպես նաև սեփական համեստ լուման ունեմ և շարունակում եմ ներդնել այդ կապերն ամրապնդելու գործում:

Մեր կուսակցական պատվիրակությամբ պատիվ ենք ունեցել հանդիպել Ձեզ դեռևս արտակարգ դրությունից առաջ և ներկայացնել մեր տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի, քաղաքական հետապնդումների, ժողովրդավարական նահանջի և այլ խնդիրների կապակցությամբ: Եւ այս ամենից հետո երկրում «ժողովրդավարական առաջընթացի» մասին Ձեր գնահատականը թե խնդրահարույց է մեր երկրում ստեղծված իրականության համեմատ, թե վիրավորանք է այս ընթացքում անհարկի եւ ապօրինի հետապնդվող ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ հանդեպ։ Ցավով արձանագրեմ, որ նման կանխակալությունը մեծապես վնասում է նաեւ Հայաստանում ԵՄ քաղաքական ինստիտուտների հանդեպ վստահությանը եւ ԵՄ ժողովրդավարական իմիջին, ինչպես նաեւ կարող է հրահրել հարաբերություններին վնասող քննադատական դիսկուրս։

Ուստի Ձեր կողմից հրապարակավ հնչած մի շարք գնահատականները ստիպում են ինձ կարծիքս հայտնել նույնպես հրապարակավ:

Արտակարգ դրության պայմաններում Հայաստանի գործող իշխանությունների կողմից իրականացվող քայլերի մեջ մարդու հիմնարար ազատություններին և իրավունքներին սպառնացող որոշումները տեսանելի են եղել և արժանացել են միջազգային հանրության արձագանքին: Մասնավորապես, մամուլի գործունեության անհիմն սահմանափակումներին և քաղաքացիների անձնական կյանքի անձեռնմխելիության հետ կապված խնդիրներին անդրադարձել են ԵԱՀԿ մամուլի ազատության ներկայացուցիչը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը և այլք, իսկ բրիտանական BBC-ն Հայաստանը ներառել էր կորոնավարակի դեմ պայքարի համատեքստում ավտորիտար գործողություններ ձեռնարկած երկրների ցանկում: Զարմանալի է, որ այս իրողությունները տեղ չեն գտել Ձեր գնահատականների մեջ: Չեմ կարող ասել, անտեղյակությո՞ւնն է դրա պատճառը, թե՞ 2018 թվականի ապրիլից սկսած Հայաստանում առկա խնդիրները չտեսնելու կանխակալ մոտեցումները:

Կրկնակի զարմանալի է ԵՄ ներկայացուցչի անտարբերությունն այս զարգացումներին՝ հաշվի առնելով, որ ԵՄ անդամ որոշ երկրներում առկա նմանատիպ զարգացումները ԵՄ ղեկավարության ուշադրության և քննադատության կենտրոնում են: Արդյո՞ք նման կրկնակի ստանդարտները նպաստավոր պայմաններ են ստեղծում՝ ինչպես ժողովրդավարության, այնպես էլ՝ երկկողմ հարաբերություններում վստահության ամրապնդման համար:

Մեղմ ասած, խիստ կասկածում եմ:

ԵՄ-Հայաստան հարաբերությունների անկյունաքարը հանդիսացող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն արտաքին քաղաքականության մեր զավակներից է, և մենք սրտացավ և շահագրգիռ ենք այն ամբողջությամբ վավերացնելու և կյանքի կոչելու գործում: Տիկին դեսպան, խոսելով այս փուլում համաձայնագրի իմպլեմենտացիայի մասին, արդյո՞ք լիարժեք և ամբողջական տեղեկություններ եք տրամադրել հայ հասարակությանը համաձայնագրի իրագործման ընթացքում առկա բազմաթիվ խնդիրների և դանդաղկոտության մասին, որոնց հիմնական պատճառը հայկական կառավարության բազմաթիվ ներկայացուցիչների ցածր պրոֆեսիոնալ մակարդակն է և քաղաքական կամքի բացակայությունը: Մի՞թե սա այն հարցն է, որը պետք է համառորեն շարունակել դիտարկել «վարդագույն ակնոցների» միջով և չխոսել այս փուլում առկա բազմաթիվ ուշացումների և թերակատարումների մասին: Արդյո՞ք հայ հասարակությանը թափանցիկ և ամբողջական տեղեկատվության չտրամադրումը նպաստելու է այդ համաձայնագրի լիարժեք իրագործմանն ու Հայաստանում հաշվետվողականության ինստիտուտի ներդրմանը:

Մեղմ ասած, խիստ կասկածում եմ:

ԵՄ-ի հետ հարաբերություններում մշտապես կարևորվել է վիզաների երկխոսության ազատականացման մեկնարկը: Սակայն օրերս հրապարակված Եվրոպական խորհրդի փաստաթղթից պարզ դարձավ, որ 2017 թվականի նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդունված բանաձևից այս կողմ ԵՄ-ի կողմից այս հարցով ձևակերպումներն ու մոտեցումները չե փոխվել: Արդյո՞ք խնդիրը միայն ԵՄ անդամ որոշ պետությունների մեջ է: Ես և Դուք լավ գիտենք, որ ուժեղ քաղաքական կամքի առկայության դեպքում հնարավոր էր հարթել այդ հարցը և մեր հասարակությանն այսքան հետաքրքրող և հուզող խնդրով վերջապես արձանագրել առաջընթաց: Ինչո՞ւ չկա այդ քաղաքական կամքը: Գուցե խնդիրը նախևառաջ Հայաստանի գործող իշխանությունների անբավարար ջանքերի և հետևողականության մե՞ջ է:

Եթե այո, ինչո՞ւ չեք խոսում այդ մասին:

Հայոց ցեղասպանության առիթով Ձեր հնչեցրած ձևակերպումներին չեմ անդրադառնա, քանզի գործընկերներս արդեն հայտնել են իրենց տարակուսանքը: Ընդամենը կրկնեմ. Ինչո՞վ կբացատրեք, որ մինչև 2020 թվականը Ձեր ղեկավարած կառույցի կողմից հայ ժողովրդին ուղղված ցավակցական խոսքում այդ իրադարձությունները կոչվում էին «Հայոց ցեղասպանություն», իսկ հիմա՝ «Մեծ եղեռն»: Եթե չեմ սխալվում, Դուք լիազորված եք հայտնելու ոչ թե՝ ԱՄՆ վարչակազմի, այլ՝ ԵՄ պաշտոնական տեսակետը, ըստ որի՝ 1915 թվականի իրադարձությունները բազմիցս ճանաչվել են՝ որպես ցեղասպանություն:

Մեծահարգ տիկին դեսպան,

Կարող եմ շարունակել խնդիրներ թվարկել, սակայն այս պահին կբավարարվեմ այսքանով: Պաշտոնական Բրյուսելը Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին տեղեկություններ է ստանում տարբեր խողովակներով, և շատ եմ ցանկանում, որ Ձեր պատվիրակությունը լինի այդ անաչառ և ամբողջական ինֆորմացիայի հիմնական տրամադրողը: Վերջիվերջո, այն ոչ թե Հայաստանի ավտորիտար ու պոպուլիստ իշխանությունների շահերի լոբբիստն է Բրյուսելում, այլ ԵՄ պաշտոնական ինստիտուտը բարեկամ երկրում:

Կառավարություններն անցողիկ են, մեր և Ձեր իրական առաքելությունը միջպետական կապերի ամրապնդման և ԵՄ-Հայաստան համագործակցության պտուղները մեր բոլոր քաղաքացիներին հասանելի և շոշափելի դարձնելու մեջ է: Ուստի այսրոպեական և հատվածական քաղաքական շահերի փոխարեն՝ կարևոր է վերադառնալ արժեհամակարգային քաղաքականության ակունքներին:

Վստահ եմ, որ նամակս կհասնի Ձեզ, ուստի շնորհակալ եմ այն ընթերցելու համար: Որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման իրական և հետևողական ջատագով՝ վստահ եմ, որ ընթացիկ քաղաքական կոնյունկտուրան՝ իր բացասական երանգներով և դրսևորվող քաղաքական նախընտրություններով, չպետք է խաթարի այս գործընթացը, բայց վնասել կարող է: Ուստի հարկ եղած դեպքում պատրաստ եմ նամակիս մեջ թվարկած, ինչպես նաև լրացուցիչ հարցերի մասին խոսել Ձեզ հետ հնարավոր հաջորդ հանդիպման ընթացքում:

Առողջություն եմ մաղթում Ձեզ և Ձեր անձնակազմին: Անփորձանք եղեք:

Հարգանքով՝

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի նախկին համանախագահ

ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ հայկական պատվիրակության նախկին ղեկավար

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>