Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից
21
Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Պատերազմ Արցախում
Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած» Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» Դանակահարել են թիվ 8 երթուղայինի վարորդին Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից «Օդում կախված լուրերի համաձայն՝ Գյումրիում պաշտոնանկություններ են սպասվում. Վարդանանց հրապարակ մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել». Գյումրեցի գործարար «Թվային «շոու»՝ առանց նոր գործարանների. ո՞ւր են գնում ներդրումները Եթե որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական ու բարոյական դիակ է

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական ու բարոյական դիակ է

ժողվարչապետի խմբակն ու քարոզչական բրիգադը հիմա խայտառակ իրավիճակում են հայտնվել: Միքայել Մինասյանի կողմից բարձրաձայնված շանտաժով փող շորթելու թեմայից մինչև Փաշինյանների ծխախոտի ու ադամանդների մաքսանենգության սխեմաների բացահայտում ոչնչացրել է թղթյա տնակի հիմքերը, որի վրա Նիկոլ Փաշինյանն իշխանություն էր կառուցել: Նրանց համար սա զուտ քաղաքական պարտություն չէ, սա ուղղակի մարդկային կերպարի ոչնչացում է: Որովհետև այլևս փաստ է. չի աշխատում նույնիսկ քարոզչական այն թեզը, թե սրանք ճիշտ է` կառավարչական տեսանկյունից անպիտան են ու անտաղանդ են, բայց գոնե թալանչի չեն, գոնե ազնիվ են: Հիմա ակնհայտ է` սրանք երկուսը մեկում են: Ավելին` Երրորդ Հանրապետության պատմության մեջ որևէ իշխանություն այսչափ անպիտան ու անտաղանդ չի եղել, որքան սրանք: Որևէ իշխանություն այսչափ կոռումպացված ու այսչափ գաճաճ ջեբկիր չի եղել, որքան սրանք: Որևէ իշխանություն այսչափ բացասական ցուցանիշներ չի ապահովել, որքան սրանք: Անպիտանության և կոռումպացվածության հարցերում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակ չեմպիոն է:

Կանխատեսեմ, թե ինչ են ասելու ժողովրդին անպիտան կոռուպցիոներներն ու նրանց քարոզիչները: Ասելու են` «ՀՀ հըըըպաաարտ քաղաքացի, նախկին թալանչիները փորձում են մեզ սևացնել ու անվանարկել»: Սա են ասելու` բնականաբար շեշտը դնելով «նախկին թալանչի» բառակապակցության վրա: Այլ բան չեն ասելու, որովեհև փաստերը կան և այդ փաստերն աղաղակող են: Ու իրենց թվալու է, թե ժողովուրդը միայն Բաբկենենց հարևան պողոսներն են, որոնց կարելի է անվերջ ֆռռացնել ու անիմաստ տեսարաններով և անիմաստ տեքստերով կերակրել: Պատկերացնու՞մ եք` ոչնչի մասին կառավարությունը` ժողվարչապետով հանդերձ, կարծում է, թե հինգհազարամյա ազգին կարելի է անվերջ խաբել: Միայն քաղաքական ու բարոյական ինքնասպանները կարող են կարծել, որ մարդիկ ուղեղ չունեն և չեն ասելու` ձեր թալանի փաստերը կան, բայց դուք, երկու տարի լինելով իշխանություն, խոսում եք նախկինների թալանից: Հարգելիներս, որտե՞ղ են փաստերը, երկու տարի է արդեն, ինչ դուք ունեք այնքան իշխանություն, որքան չի ունեցել որևէ մեկը Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում, ինչու՞ եք միայն խոսում, ինչու՞ եք միայն հոխորտում ու սպառնում, հրապարակեք թալանի փաստերը:

Այո, փուչիկները պայթելու սովորություն ունեն: Պայթեց նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության ազնվության փուչիկը: Այս իշխանությունն այլևս չկա, կա այս իշխանության խրտվիլակը, որին պատմության գիրկն ուղարկելու հարցն արդեն իսկ վճռված է, մնացածը` ժամանակի, ավելի կոնկրետ` ամիսների հարց է:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>