Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից
21
Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Պատերազմ Արցախում
500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած» Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» Դանակահարել են թիվ 8 երթուղայինի վարորդին Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից «Օդում կախված լուրերի համաձայն՝ Գյումրիում պաշտոնանկություններ են սպասվում. Վարդանանց հրապարակ մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել». Գյումրեցի գործարար «Թվային «շոու»՝ առանց նոր գործարանների. ո՞ւր են գնում ներդրումները Եթե որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել»

Ժամանակ այլևս չունենք, պետություն ենք կորցնում

Գաղտնիք չէ, որ Հայաստանը կանգնած է Թուրքիայի և Ադրբեջանի ճանապարհին, և նրանք նպատակ ունեն ոչնչացնելու հայկական պետականությունը և ցամաքային կապ ստեղծելու միմյանց միջև։ Այս նպատակից նրանք չեն հրաժարվել և կանեն ամեն հնարավորը դա իրագործելու համար։ Հարցն ունի գոյաբանական նշանակություն, որը երկարաժամկետ կտրվածքով ձևակերպված է «կամ մենք, կամ իրենք» հիմքի վրա։

Ադրբեջանի ու Թուրքիայի առջև դրված այս խնդրի լուծումը հնարավոր է երկու տարբերակով՝ պատերազմով և ներքին կազմաքանդման միջոցով։

Ժամանակակից աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում պատերազմը դիտարկվում է ոչ արդյունավետ միջոց, քանի որ Հայաստանի անվտանգության համակարգը կապված է Ռուսաստանի հետ և ցանկացած փորձ՝ լուծելու իրենց խնդիրը, կհանդիպի նախ՝ Ռուսաստանի, ապա այլ աշխարհաքաղաքական հակազդեցության։ Այս հանգամանքին եթե հավելենք նաև այն փաստը, որ 90-ականներին պատերազմով խնդիրը լուծելու փորձը ավարտվեց Ադրբեջանի ջախջախիչ պարտությամբ, ապա պարզ կդառնա, որ ռազմական ճանապարհով Հայաստանի խնդիրը լուծել հնարավոր չի լինի։

Պետք է փնտրել այլ լուծումներ Հայաստանի ներսում խնդիրներ ստեղծելու համար, որի արդյունքում կտապալվի և կձախողվի պետության ազգային բաղադրիչը, կապահովվի ներքին դիմադրողունակության թուլացումն և պետության նկատմամբ հավատի, վստահության և նվիրումի սպառումը։

Հայաստանի ներքին կյանք ներթափանցելու միակ հասանելի խողովակը դա արտասահմանյան հիմնադրամներն են, որոնց սեփականատերերի հետ պայմանավորվելուց հետո այդ հիմնադրամները և նրանց կողմից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունները, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստները, լրատվականներն ու փորձագետները կթիրախավորեն պետական կարգի և ազգային ինքնության հենասյունները, իսկ երկարաժամկետ ու հետևողական թիրախային հարվածների պարագայում ազգային պետությունն անխուսափելիորեն կկործանվի։

Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ կլինեն վճարել այս խնդրի լուծման համար, պայմանական 500 միլիոն դոլար, որից միջազգային մասնավոր հիմնադրամը ծրագրի մեջ կներդնի 300 միլիոնը՝ ստանալով 200 միլիոն շահույթ։

Միջազգային մասնավոր հիմնադրամները մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատ մամուլի, բաց հասարակության և այլ գրավիչ գաղափարների քողի ներքո կհավաքագրեն հազարավոր վարձկանների, որոնք գիտակցաբար կամ անգիտակցաբար պատրաստ կլինեն այդ փողի դիմաց մատուցել պահանջվող ծառայությունները։

Ազգային պետության անկումից հետո իշխանության կգան այս ֆոնդերի շահառուները կոնկրետ ծրագրերով ու նպատակներով, իսկ մնացածն արդեն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է։

Նոր իշխանությունն իրավասություն կունենա բանակցելու Արցախի հարցում և գնալ այնպիսի զիջումների, որոնց ազգային պետությունը երբեք և ոչ մի պարագայում չէր գնա։ Նոր իշխանությունը, գեներացնելով ու սնուցելով աննախադեպ ատելություն ու թշնամություն, կպառակտի հասարակությունը, կկիսի այն հակամարտող ճամբարների, կկազմաքանդի ուժային կառույցները, կվարկաբեկի ու կարժեզրկի հաղթանակները, հաջողությունները, ձեռքբերումները, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավված բոլոր նշանավոր մարդկանց՝ մեղադրելով նրանց թալանի ու կոռուպցիայի մեջ, սպանությունների ու ավազակությունների մեջ՝ չկարողանալով ապացուցել գեթ մեկ դեպք։

Ատելության ու թշնամության էլ ավել գեներացման, հակամարտող ճամբարների ձևավորման պարագայում մենք կկանգնենք քաղաքացիական պատերազմի վտանգի առջև, իսկ ներքին հակասությունների աշխարհաքաղաքական երանգավորման դեպքում անխուսափելիորեն կհայտնվենք Սիրիայի կարգավիճակում։

Ներքին անկայունությունը պարարտ հող կստեղծի արտաքին միջամտության համար, և
Հայաստանում կբախվեն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գերտերությունների շահերը, որը պարտադիր կերպով կուղեկցվի ռազմական ինտերվենցիաներով և պրոքսի պատերազմներով։

Հավատացնում եմ, որ այդ դեպքում մեր հողում կհայտնվեն ադրբեջանական, իրանական ու թուրքական զորքերը, որոնք բախման մեջ կմտնեն ռուսական զինված ուժերի հետ, քանի որ Ռուսաստանը մեզ երբեք և ոչ մի պարագայում չի թողնի։ Չի թողնի ոչ թե այն պատճառով, որ շատ են սիրում հայերին, այլ Հայաստանը գերակա կարևորություն ունի Ռուսաստանի համար նախ իր տարածքային ամբողջականության, ապա Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող քաղաքական և տնտեսական գործընթացների վրա ազդեցություն պահելու նպատակով։

Իրադարձությունների զարգացման նշված սցենարը լիովին տեղավորվում է միջազգային մասնավոր հիմնադրամների ղեկավարների, Թուրքիայի, Ադրբեջանի շահերի մեջ, իսկ որպես հետևանք տուժելու ենք միայն մենք՝ հայերս։

Հայաստանում ներկայումս ընթացող գործընթացներն ամբողջությամբ բացատրում և ի ցույց են դնում մեր պատմության ողբերգական բոլոր էջերի պատճառները, որի միակ և հիմնական մեղավորը եղել և լինելու ենք մենք։

Սա ընդամենը իրադարձությունների զարգացման սցենար է, որն ունի իրականություն դառնալու մեծ հավանականություն։

Այս սցենարի զարգացումը կանխելու միակ հասանելի միջոցը ներքին միասնությունն ու համաձայնությունն է, ապագայի գաղափարի շուրջ համախմբումն ու պետության հզորացումը։ Պետք է կանգ առնել, հետադարձ հայացք նետել և վերիմաստավորել անցյալը, գնահատել և արժևորել այն, գծել հաստ գիծ և շարժվել առաջ։

Ժամանակ այլևս չունենք, պետություն ենք կորցնում․․․

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>