Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից
21
Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Պատերազմ Արցախում
Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած» Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» Դանակահարել են թիվ 8 երթուղայինի վարորդին Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից «Օդում կախված լուրերի համաձայն՝ Գյումրիում պաշտոնանկություններ են սպասվում. Վարդանանց հրապարակ մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել». Գյումրեցի գործարար «Թվային «շոու»՝ առանց նոր գործարանների. ո՞ւր են գնում ներդրումները Եթե որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ

Մենք ուշ, թե շուտ վերադառնալու են սահմանափակումներին. Էլինար Վարդանյան

Մենք ուշ, թե շուտ վերադառնալու են սահմանափակումներին: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եթե վարակի աճը պահպանվի, ապա մենք կրկին կգնանք սահմանափակումների ճանապարհով:

Վարչապետը մտահոգություն հայտնեց վարակի աճի վերաբերյալ։ Մտահոգությունը հնչեցվեց այն ժամանակ, երբ Առողջապահության նախարարի ներկայացրած թվերը աստիճանաբար իրականություն են դառնում։ Մենք օրական կտրվածքով արդեն հատում ենք 200-ի սահմանը։ Ի վերջո ֆիքսվեց, որ դա ոչ միայն հանրային առողջության, այլ կառավարման լուրջ կոլապսի կարող է բերել։ Վարչապետը նախազգուշացնում է, որ եթե վարակի աճը պահպանվի, ապա մենք կրկին կգնանք խիստ սահմանափակումների ճանապարհով։

Մենք այս մասին բարեկամաբար զգուշացնում էինք։ Մենք ահազանգում էինք, որ չի կարելի հույսը դնել հասարակության որակի վրա, որովհետեւ այդ ժամանակ հերթական անգամ կձախողենք, ինչպես ձախողեցինք պսեւդոկարանտինի ժամանակ։

Համաճարակի ծավալման թափը կարող էր կոտրվել, եթե մենք չշտապեինք սահմանափակումների թուլացման հարցում։ Կառավարությունն անտեսեց մի խումբ հանրային գործիչների կողմից հնչեցված առաջարկը՝ չեղարկել սահմանափակումների թուլացումը, երկու շաբաթով խստացել սահմանափակումները եւ այդ ընթացքում ինտենսիվ նախապատրաստվել սահմանափակումների թուլացմանը, եւ նոր գնալ դրան։ Մեր առաջարկը անտեսելը՝ քաղաքական որոշման հարց էր, բայց նաեւ քաղաքական պատասխանատվության։

Ամբողջ աշխարհն է շարժվում այդ մոտեցմամբ՝ սահմանափակումները թուլացվում են, երբ երկու շաբաթ անընդմեջ նոր հիվանդների թիվը նվազում է, երբ հիվանդացողների եւ առողջացածների հարաբերակցությունը հօգուտ վերջիններիս է։ Մենք արեցինք ճիշտ հակառակը։

Վարակի պիկի ժամանակ հրաժարվեցինք սահմանափակումներից՝ հույսը դնելով քաղաքացիների գիտակցության վրա։ Հիմա էլ վարչապետի խոսքն ուղղված էր քաղաքացիներին՝ խնդրելով, պահանջելով վերջիններից լինել պատասխանատու վարակի տարածման հարցում։ Կոչերով արդյունքի չենք հասնելու, որովհետեւ ոչ կոչը, ոչ էլ կոչ անողը հասարակության մոտ չունեն հեղինակություն։ Մեր հասարակության ներսում կան տարբեր շերտեր, որոնցից ակնկալել սոցիալական հեռավորության, դիմակների կրման, սանիտարական նորմերի եւ այլ արգելքների պահպանում շատ բարդ է։ Մյուս կողմից, երբ մեկ ամիս առաջ առողջապահության նախարարը խոսում էր դիմակների անարդյունավետության մասին, շատ դժվար է հիմա հասարկությանը համոզել հակառակում։ Միգուցե ժամանակն է կոչերից անցում կատարել եւ շարժվել պարտադրանքի ճանապարհով՝ պատասխանատվության ուժով պարտադրել հանրային վայրերում կրել դիմակներ, պահպանել սանիտարական նորմերն ու արգելքները։

«Կորոնավիրուսի ճգնաժամը, մեր ընդհանուր ուշադրությունից, հանրային ուշադրությունից դուրս է մնում». վարչապետ:

Վարչապետը ֆիքսեց իրականությունը։ Սակայն ճգնաժամը պետք է դուրս չմնա հատկապես կառավարության ուշադրությունից, հանրային ուշադրությունը ածանցվում է դրանից։ Սա ավելի շատ պետական քաղաքականության, եւ ավելի քիչ քաղաքացիական պատասխանատվության խնդիր է։ Ճգնաժամի, կոլապսի ժամանակ պատասխանատուն լինելու է պետությունը, կառավարությունը, եւ ոչ թե սոցիալական հեռավորությունը խախտած քաղաքացին։

Մենք ուշ, թե շուտ վերադառնալու են սահմանափակումներին, որովհետեւ դա է պահանջում հանրային առողջությունը, դա է պահանջում պետության անվտանգությունը։ Կորոնավիրուսի ճգնաժամը չի կարող, չպետք է դուրս մնա կառավարության ուշադրությունից, հակառակ դեպքում հնարավոր չի լինի կանխել այն իրավիճակը, որ սպառնում է Հայաստանին։ Իսկ թե համաճարակի վատ սցենարների դեպքում ինչ իրավիճակ է լինելու Հայաստանում քաղաքական իշխանությունը կարծես կամաց-կամաց սկսում է գիտակցել։ Վարչապետը վերջապես առողջապահության նախարարի թվերի հետեւում տեսնում է գալիք իրականությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>