Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից
21
Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Բուլղարիայում իշխանության է վերադառնում ռուսամետ ուժ, որն զբաղեցնելու է Օրբանի տեղը Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև Պատերազմ Արցախում
Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած» Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են» Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» Դանակահարել են թիվ 8 երթուղայինի վարորդին Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու Լարված իրավիճակ՝ «Արմավիր» ՔԿՀ-ում. մեծ թվով դատապարտյալներ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների Լարված իրավիճակ՝ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում․ վարորդները սպառնում են դուրս գալ աշխատանքից «Օդում կախված լուրերի համաձայն՝ Գյումրիում պաշտոնանկություններ են սպասվում. Վարդանանց հրապարակ մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել». Գյումրեցի գործարար «Թվային «շոու»՝ առանց նոր գործարանների. ո՞ւր են գնում ներդրումները Եթե որոշել եք խոսել, ապա ասեմ, որ ակնհայտորեն վատ ձևաչափ եք ընտրել. Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ

Ովքե՞ր են լավ եւ վատ դատավորները. Էլինար Վարդանյան

Վարչապետի եւ արդարադատության նախարարի քննարկումից պարզ դարձավ, որ համատարած վեթինգի փոխարեն իշխանությունները գնում են արդարադատության համակարգին, ինչպես իրենք են նշում, եւս մեկ շանս տալու ճանապարհով։ Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հնարավորություն են տալիս, որպեսզի իրենք իրենց խնդիրները լուծեն, եւ մենք ունենանք իսկապես անկախ դատական համակարգ, որի անկախության վրա ոչ մեկը չի կասկածի։

Ցավոք, անկախ դատական համակարգի անկախության վերաբերյալ իշխանության պատկերացումները էականորեն տարբերվում են դատարանների անկախության մասին միջազգայնորեն ընդունված չափանիշներից, հենց դատավորների պատկերացրած անկախությունից։ Իշխանություննների պատկերացրած անկախությունը դրսեւորվում է  դատարանները շրջափակելով, միտինգների հարթակներից եւ լայվերից սպառնալով, վնգաստացող անվանարկելով, իշխանությունների շահերի հետ չհամընկնող որոշումների համար կարգապահական եւ քրեական վարույթներ հարուցելով։

«Եթե դատական օրենսգրքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո իրենց չարդարացնեն եւ դատական համակարգի հանդեպ վստահությունը մնա նույն մակարդակում, ապա Սահմանադրական փոփոխությունների ժամանակ կարելի է նախաձեռնել եւ ներդնել համատարած վեթինգի համակարգ ։»։

Վարչապետի եւ արդարադատության նախարարի զգուշացումը հասկանալի է, թե ում է ուղղված։ Մի կողմից այս ուղերձի հասցեատերերը այն դատավորներն են, ովքեր կհամարձակվեն կայացնել իշխանությանը չբավարարող որոշումներ, մյուս կողմից՝ հասարակության այն շերտերն են, ում դատարանների մուտքերի շրջափակման ժամանակ վարչապետը համոզում էր, որ հեղափոխությունը ավարտին մոտեցնելու համար անհրաժեշտ է վեթինգի կիրառում։

Առանցքային հարցը, որ անհանգստացնում է վարչապետին, ոնց ենք անելու, որ վատ դատավորները գնան։ Ովքե՞ր են, ըստ վարչապետի լավ եւ վատ դատավորները։ Ի՞նչ չափանիշներով են որոշվում։ Լա՞վն են, արդյո՞ք, դատավոր Մնացական Մարտիրոսյանը, ով ժամանակին դատել էր Նիկոլ Փաշինյանին, եւ ում ձեռքերով, որպես պատիժ, իշխանությունն իրականացնում էր Մանվել Գրիգորյանի ցուցադրական խոշտանգումը, դատավոր Արմեն Դանիելյանը, ով փաստաբանների կողմից ճանաչվել է ամենացածր վարկանիշ ունեցող դատավորը, ում վարքագիծը եւ որոշումները դատավարության ընթացքում դուրս են դատավարական որեւէ նորմից. Արտյուշա Գաբրիելյանը, ով կալանքի մասին անշեղորեն որոշումներ է կայացնում, Աննա Դանիբեկյանը, ով կարող է անտեսել ՍԴ որոշումը, կարող է համավարակի պայմաններում կալանքի փոփոխման միջնորդության քննարկումը հետաձգել շուրջ երկու ամիս։  Այսպիսի՞ «վստահություն վայելող» դատական համակարգի մասին է խոսքը։

Իսկ վատ դատավոր ասելով, ո՞ւմ նկատի ունեն. Ալեքսանդր Ազարյանի՞ն, Դավիթ Գրիգորյանի՞ն, այն դատավորներին, ովքեր ի հեճուկս իշխանության անմիջական ճնշմանը եւ սոցցանցային տեռորի, կայացնում են օրենքից բխող որոշումներ։

Դատական համակարգի վերաբերյալ քննարկման օրը պատահական չէր ընտրված, այն նախորդում է Աննա Դանիբեկյանի կողմից Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի մասին որոշման հրապարակմանը։ Այս անգամ ամբիոնից, լայվով բարձրաձայն անվանարկումներ, սպառնալիքներ չհնչեցին, բայց շատ նրբորեն ակնարկ արվեց, որ նույնիսկ համատարած վեթինգի բացակայության պայմաններում, միեւնույն է չհնազանդվող դատավորների նկատմամբ ճնշման գործուն մեխանիզմների պակաս չի լինելու։

Այս մոտեցմամբ մենք բաց ենք թողնելու հիվանդ համակարգի առողջացման հնարավորությունը, չենք հրաժարվելու կախյալ դատարան ունենալու ձգտումից, ստեղծելու ենք անկախ արդարադատության համակարգի իմիտացիա եւ տապալելու ենք մի ամբողջ համակարգ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>