Արդյո՞ք լեգիտիմ է գործող կառավարությունը
Դիտել նաև
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան
Նիկոլ Փաշինյանի արհամարհական ժեստը
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
«Նիկոլ Անհողինի համերգին Գյումրու Վարդանանց հրապարակը դատարկ է». Գագիկ Համբարյան
«Նիկոլի հրահանգով գործեր կարող քննիչները վաղը նրան մեղադրելու են ամենածանր հանցանքների մեջ»․ Նաիրի Հոխիկյան
ԱԺ մեծամասնությունն և իրենց կողմից ընտրված վարչապետը սկսել են պատեհ ու անպատեհ առիթներով կրկնել, որ իրենք լեգիտիմ իշխանություն են ու ունեն հանրության վստահությունը։ Շատերն այդ հայտարարություններին լուրջ են վերաբերվում, որովհետև չգիտեն «լեգիտիմ» ու «օրինական» եզրերի տարբերությունը։ Դա նաև վարչապետին ու ԱԺ մեծամասնության անդամներին է վերաբերվում։
Մի կողմ թողնենք անհարկի նման պնդումների հագեբանական պատճառները, այլ հասկանանք «լեգիտիմ» ու «օրինական» հասկացությունների տարբերությունը։
Այս իշխանությունն իրոք օրինական է, որովհետև ոչ ոք կասկածի տակ չի դրել ընտրությունների օրինական լինելը, սակայն «լեգիտիմ» լինելն բոլորովին այլ բան է նշանակում ու այստեղ հարցեր կան։
Օրինակ, ոչ օրինական իշխանությունը կարող է որոշ ժամանակ անց իրեն այնպես դրսևորել, որ ժողովրդի մեծամասնությունը սկսի կառավարությանը հավանություն տալ, այսինքն այդ իշխանությունն ունենա բարձր լեգիտիմության աստիճան, և հակառակը, օրինական իշխանությունը կարող է իրեն այնպես վատ դրսևորել, որ որոշ ժամանակ անց հանրության մեծամասնությունը հիասթափվի ու դեմ դառնա նրան, այսինքն այդ իշխանության լեգիտիմության աստիճանը դառնա շատ ցածր։
«Լեգիտիմությւոնը» հարափոփոխ հասկացություն է և կախված նրանից, թե կոնկրետ այդ պահին իշխանության ռեյտինգն որքան է, դրանով էլ որոշվում է տվյալ պահին իշխանության լեգիտիմության աստիճանը։ Պարզ ասած, լեգիտիմության աստիճանը տվյալ պահին տվյալ իշխանությանը հավանողների քանակից է կախված։
Անենք հետևություն, գործող իշխանությունը օրինական է, սակայն նրա լեգիտիմության աստիճանը կորոշվի ՍԴ հանրաքվեի ժամանակ։ Եթե հանրաքվեին Ոչ ասվի, ապա գործող կառավարությունն ունի ցածր լոգիտիմության աստիճան ու պետք է հեռանա, և՝ հակառակը։
Դա ուղիղ ժողովրդավարության ուղիղ դրսևորում կլինի, ինչպես նաև պառլամենտական կառավարմանը բնորոշ դրսևորում։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

