Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ)
21
Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած» Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»

Թվերի ետևում փորձեք տեսնել գալիք իրականությունը. Էլինար Վարդանյան

Առողջապահության նախարար Ա. Թորոսյանի վերջին զգուշացում- կանխատեսումները անհասկանալի է, թե ում են ուղղված։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս պահին գտնվում ենք դեպքերի 15-օրյա կրկնապատկման փուլում։ Եթե այս միտումը պահպանվի, ապա մայիսի 24-ին կունենանք մոտ 6 հազար 350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12 հազար 700 դեպք: Իհարկե, կունենանք նաեւ կորոնավիրուսային հիվանդությունից բուժված հազարավոր եւ դժբախտաբար նաեւ մահացած տասնյակ քաղաքացիներ, որոնցից ոմանք չի բացառվում, որ լինեն մեր տարեց կամ քրոնիկական հիվանդություններով մտերիմներն ու հարազատները, մեր հայրերը եւ մայրերը, մեր տատիկներն ու պապիկները»։

Այս ուղերձի հասցեատերը մեկն է՝ կառավարությունը։ Մնացածը հենց այնպես ասված բառեր են։  

Եթե հաշվի առնենք վերջին օրերի ցուցանիշները, ապա նախարարի կանխատեսումները առավել քան իրատեսական են, խիստ մտահոգիչ են։ Որպես առողջապահության նախարար, բժիշկ, նա ճիշտ է անում, նվազագույնը՝ նա ամեն ինչ ֆիքսում է գրեթե 99% ճշտությամբ։ Բայց առավել կարեւոր 1%-ը չի անում։ Դա այն կարեւոր քայլն է, որ պետք է անի նախարարը։ Նա պետք է կառավարությանը, իր քաղաքական թիմին բացատրի, որ մայիսի 4-ից սահմանափակումների թուլացումը սխալ որոշում էր, պետք է այն արագ վերանայել, որովհետեւ գնում ենք վատ սցենարի։

Նախարարը պետք է ազնիվ լինի, եւ արձանագրի, որ արտակարգ ռեժիմի պայմաններում կարանտինը ձախողել ենք, պետք է անկեղծորեն բացատրի կառավարությանը, որ կանխատեսվող թվերը զուտ թվեր չեն, որ դա նշանակում է աղետ։ Դա նշանակում է նոր մեծաթիվ վարակվածներ, ում համար հիվանդանոցներում տեղ չի լինելու, դա նշանակում է նոր եւ բազմաթիվ վարակվածներ բժիշկների շրջանում, որ դա նշանակում է նոր մահեր: Ըստ էության.խոսքը գնում է սպասվող ողբերգության մասին։

Ո՞ւմ համար են առողջապահության նախարարի կանխատեսումները։ Եթե դրանով նախարարը փորձում է երաշխիքներ ստեղծել իր համար, ապա ծանր ցուցանիշների դեպքում, անկախ ամեն ինչից, մատնանշելու են հենց իրեն։ Չէ որ նա լռել է սահմանափակումների վերացման անթույլատրելիության մասին։

Եթե կանխատեսումները սովորական քաղաքացու համար են, ապա դա ոչինչ չի տալու։ Եթե հույսը հասարակության որակի վրա է, ապա հերթական անգամ ձախողելու ենք, ինչպես ձախողեցինք պսեւդոկարանտինի ժամանակ։ Հիվանդության տարածման ծավալները գնալով մեծանալու են, արդեն մեծանում են։

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունն ասում է սահմանափակումները պետք է թուլացնել երկու շաբաթ անընդհատ նոր հիվանդների թվի նվազման դեպքում։ Մենք անում ենք լրիվ հակառակը։

Օրեր առաջ մի խումբ հանրային գործիչների կողմից առաջարկվել էր՝ չեղարկել սահմանափակումների թուլացումը, երկու շաբաթով խստացել սահմանափակումները, ստեղծել հիվանդանոցային ռեզերվային տեղեր։ Այդ ժամանակահատվածում ինտենսիվ նախապատրաստվել սահմանափակումների թուլացմանը, նոր գնալ դրան։

Առաջարկը իշխանության կողմից անտեսվեց։ Բայց ակնհայտ է դառնում կառավարության մոտ իրավիճակը կառավարելի դարձնելու ռազմավարության բացակայությունը։

Առողջապահության նախարարը ճիշտ է, հիվանդների եւ մահերի թիվն ավելանալու է, վաղ, թե ուշ մենք առնչվելու ենք ավելի ծանր հետեւանքների։ Բայց այդ ժամանակ նախարարը չի կարողանալու արդարացնել սահմանափակումները անժամանակ վերացնելու հարցում իր անգործությունը, անգործության մեկ քայլը։

Մեր առաջարկը անտեսելը՝ քաղաքական որոշման հարց է, բայց նաեւ քաղաքական պատասխանատվության։ Մտահոգիչ թվեր հրապարակելուց հետո կառավարությունից չպահանջել վերանայել որոշումները՝ դարձյալ քաղաքական խնդիր է՝ անհատական եւ կոլեկտիվ։ Կա տպավորություն, որ երկրի քաղաքական իշխանությունը չի հասկանում, թե համաճարակի վատ սցենարների դեպքում ինչ իրավիճակ է լինելու Հայաստանում։ Թվերի ետեւում փորձեք տեսնել գալիք իրականությունը։ Գուցե սա դառնա մոտիվացիա՝ խորհուրդներ, առաջարկներ լսելու. խոսելու փոխարեն՝ աշխատելու»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>