Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ)
21
Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք» ԱՄՆ-ի նկատմամբ անվստահությունը շարունակվում է. Իրանի նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանում կսկսեն «շատ ռումբեր պայթել» ԿԸՀ-ն ստացել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջադրման հայտը Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ՔՊ-ն մսխում է Երևան քաղաքի բյուջեն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Սա խաղաղության լեզու չէ. սա կատարյալ կանխամտածված կապիտուլյացիայի լեզու է Ստացվում է, որ թուրքերը բանակցություններ են վարում Հայաստանի տարածքով անցնող կոմունիկացիաների շուրջ՝ առանց Հայաստանի մասնակցության Ազգերը չեն անհետանում միայն պարտությամբ, նրանք անհետանում են այն պահին, երբ համաձայնվում են մոռանալ․ Արա Այվազյան Չէինք կարող մտածել, որ կգա ժամանակ՝ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղաuպանnւթյnւնից կամ Արցախից. Գագիկ Ծառուկյան «Նիկոլը եվրոպացի առաջնորդներին ակվարիումի մեջ է պահելու Համալիրում, որ իրական հայերի չտեսնեն». Արմեն Աշոտյան Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Արցախում ոչնչացրել են Սուրբ Աստվածածնի տաճարը, Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիք․ մեզ համոզում են, որ մի վեդրո սալյարկան ավելի թանկ է, քան հիշողությունը․ Արման Աբովյան Քաղաքային իշխանության անգործությունը՝ «Ձախորդ Փանոսի արկածների» ոճով Վարորդը հոգնած, քունը գլխին վարում ա, մի հատ էլ ստիպուն են, որ հետևի ով վճարեց, ով՝ չէ. Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ցանկացած ժողովրդի գազան է դարձնում իր քաղաքական վերնախավը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանը պատրաստ է ընդլայնել ՀՀ-Իսրայել կապերը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Իսրայելի Անկախության օրվա կապակցությամբ 500 դրամ մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ» Արցախում տեղի ունեցողը այլևս չի կարելի ներկայացնել որպես առանձին դեպքերի շարք կամ անկառավարելի «վանդալիզմ». Ավանեսով Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է փոխանցել Անահիտ Մանասյանին Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Երևանի քաղաքապետարանն այնքան հողահատկացումներ է արել, որ նույնիսկ խանդի հող չի մնացել․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Ուղևորը սթափ չի եղել»․ ՆԳՆ Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն (տեսանյութ) Աղմուկ է. Աննա Հակոբյանը կատաղեցնելու է այն մարդկանց, որոնք արդեն կատաղած են իշխանության վրա. սոցիոլոգ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել քպ-ոների վրա Դիտորդները «Վարչաբենդի» համերգին մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ» Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ». ահա թե ինչ է մտածում իշխանությունը ձեր մասին․ «Կարճ ասած» Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Վարկով տուն է գնել, բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը. Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»

Լավորվի բացահայտումը և Արցախի սահմանին Իրանի ակտիվացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ի նիստում հայտարարեց, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները դինամիկ զարգանում են:

Եթե հարաբերություններ ասելով Նիկոլ Փաշինյանը նկատի ունի առեւտրաշրջանառությունն, այո, դա նախկին ծավալներով շարունակվում է: Իսկ եթե հարցը վերաբերում է աշխարհաքաղաքական գործոններին, փաստերն այլ բանի մասին են վկայում:

Օրերս մամուլն անդրադարձավ այն հարցին, թե Արցախի հետ սահմանին Իրանի կողմից կամուրջի կառուցումը բողոքի ալիք է ծավալել Ադրբեջանում: Պատասխանելով ադրբեջանական ազգայնական շրջանակների կողմից բարձրացված բողոքին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը հայտարարեց, որ իրանական կողմի աշխատանքները տեղավորվում են Արաքս գետի վրա ՀԷԿ կառուցելու մասին երկու երկրների միջեւ 2016 թվականի փետրվարին կնքված համաձայնագրի շրջանակներում: Նման հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Բաքվում Իրանի դեսպանությունը:

Եթե պաշտոնական Բաքուն որ ընդհանրապես նման դեպքերում ագրեսիվ մոտեցում է ցուցաբերում այս անգամ ոչ միայն սառնասրտությամբ է մոտեցել Արցախի ազատագրված տարածքների հարեւանությամբ Իրանի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներին, այլեւ հայտարարել է, որ դա իրականացվում է իր տեղեկությամբ եւ տեղավորվում է երկու երկրների համաձայնության շրջանակներում, չի կարելի կասկածել, որ այդտեղ Հայաստանի ու Արցախի շահերը բավարարող որեւէ գործոն չի կարող գոյություն ունենալ: Այդ մասին է վկայում նաեւ այն համաձայնագիրը, որի շրջանակներում իրականացվում են շինարարական աշխատանքները:

2016 թվականի փետրվարին Ադրբեջանի հետ ստորագրված ու Իրանի իսլամական խորհրդարանի կողմից վավերացված համաձայնագրի շրջանակներում Իրանն ադրբեջանական կողմի համագործակցությամբ Խուդաաֆերինի տարածքում Արաքս գետի վրա ջրամբարտակ ու ՀԷԿ է կառուցում: Ըստ համաձայնագրի իրանական կողմը ստանձնում է ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորումը եւ ադրբեջանական կողմի ֆինանսական մասնակցությունը հատուցվում է արտադրված էլեկտրաէներգիայի հաշվին: «Մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումն» Իրանն ստանձնում է ՀԷԿ-ի պահպանման ու շահագործման պատասխանատվությունը: Արտադրված էլեկտրաէներգիայից ադրբեջանական կողմի մասնաբաժինը «Մինչեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը» միայն սպառվելու է ԻԻՀ-ի տարածքում: Կողմերն իրավունք չեն ունենալու արտադրված էլեկտրաէներգիան փոխանցել երրորդ երկրի իրավական կամ իրավաբանական անձանց: Ի դեպ, համաձայնագրում վեց անգամ ակնարկ է կատարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը:

Այս կապակցությամբ եւս մեկ այլ ուշագրավ փաստ: Արաքս գետի ափին ազատագրված տարածքների հարեւանությամբ ՀԷԿ-ի կառուցման մասին համաձայնագիրը կնքվել է 2016 թվականի փետրվարին: 2015 թվականի ավարտին եւ 2016 թվականի սկզբին ԼՂ-ի բանակցային գործընթացում ուշագրավ ակտիվություն առաջացավ: Նույն շրջանում մամուլում ակտիվորեն քննարկվում էր «Լավրովյան նախագիծն» ու փուլային լուծման տարբերակը: Երկուսն էլ առաջին փուլում ներառում էին ազատագրված տարածքների ու հատկապես Իրանի հետ սահմանամերձ երեք տարածքների վերադարձը: Նույն շրջանում Իրանի փոխարտգործ նախարար Իբրահիմ Ռահիմփուրը Մոսկվայում հանդիպում է ռուս գործընկերոջը եւ քննարկում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը եւ դրան զուգահեռ Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Հուսեյն Ջաբերի Անսարին հայտարարում է միջնորդական ջանք իրականացնելու Իրանի ցանկության մասին, որը չի ընդառաջվում: Օրեր անց Իրանն ստորագրում է Արաքսի վրա ՀԷԿ կառուցելու մասին պայմանագիրը: Հետաքրքիր զուգադիպությամբ Արաքս գետի վրա ազատագրված տարածքների հարեւանությամբ ՀԷԿ կառուցելու նախագծի շուրջ Իրանի կողմից նորից ակտիվություն է ցուցաբերվում այն ժամանակ երբ Լավրովը հայտարարում է Արցախի հարցի կարգավորման փուլային նախագիծը բանակցության սեղանին լինելու մասին:

Ազատագրված տարածքները որոնց փուլային լուծման շրջանակում վերադարձնելու կապակցությամբ այսօր ոչ միայն բանակցում է Նիկոլ Փաշինյանը, այլեւ հայտարարում է, որ «ոչ մեկը չհամարձակվի մեզ հարցնել «ի՞նչ եք բանակցում, ինչ որ պետքա էն էլ բանակցում ենք», միայն Արցախի կամ Հայաստանի անվտանգության գոտին չեն: Դրանք նաեւ Իրանի անվտանգության գոտին են ու թեեւ Իրանն անգամներ հայտարարել է, որ ընդառաջում է ներտարածաշրջանային ցանկացած լուծում, սակայն միեւնույն ժամանակ ընդգծում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրողությունների հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը, որից դժբախտաբար հեչ գաղափար չունի Հայաստանի արտաքին քաղաքականությունը զրոյից կառուցելու հավակնություն ունեցող Նիկոլ Փաշինյանը:

Հ.Գ. Իրանի ու Ադրբեջանի միջեւ 2016 թվականի փետրվարին ստորագրված համաձայնագիրը տեսնել  այստեղ:

Ռոբերտ Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>