Առանց երաշխավորված խաղաղության՝ տնտեսական զարգացում չի լինի․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» առաջարկում է հանրային հանդուրժողականություն և համերաշխություն․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) 2026թ․ հունիսի 7-ը և 1918թ․ մայիսի 28-ը նույն խորհուրդն ունեն․ սա մեր Սարդարապատն է․ Հայկ Նահապետյան (տեսանյութ)
22
Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը Ավանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Կենտրոն» ՀԸ անդրադարձը «Մայր Հայաստան»-ի առաջարկած 10 կետերին (տեսանյութ) Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում, որ Կաթողիկոսը կարողանա մասնակցել վրաց կաթողիկոսի հուղարկավորությանը «Մայր Հայաստանի» նախընտրական 10 առաջարկները (տեսանյութ) Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Մեր եկեղեցին միշտ ավելի ուժեղ է դուրս եկել փորձություններից․ «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում ասել է Եզրաս արքեպիսկոպոսը Իրանն ամերիկյան գերթանկարժեք ինքնաթիռ է խոցել. CNN Պատերազմ Արցախում
Եվ իշխող ողջ վարչախմբում չգտնվեց գեթ մեկը, որը... Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել. Քոչարյան Մենք ՔՊ-ի, Քոչարյանի հետ չենք համագործակցելու, սա մեզ համար կարմիր գիծ է. Մարության Բահրեյնի մայրաքաղաքում մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է թվով երրորդ իսրայելական կործանիչի խոցման մասին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ «Դուք Արցախը վաճառեցիք», «Ղարաբաղի շարժումը թակարդ էր». թեժ խոսակցություն քաղաքացու եւ Փաշինյանի միջեւ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը». Հիսուսի արձանի ստեղծման մասին ցուցահանդեսն Արմավիրում է «Թմբկահարը» իր այս գործողությամբ խայտառակեց ոչ միայն իրեն, այլև՝ ողջ երկիրը. Ամստերդամ Ծախսված միլիոնավոր դրամների արդյունքը մեկ տարի անց (տեսանյութ) Ավանի բնակիչները դժգոհություն են հայտնել համատիրություններից (տեսանյութ) Նիկոլը Գեղարքունիքում բեմականացված փառաբանման ցերեկույթ է կազմակերպել Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված երեխան մահացել է Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» Ապագա իշխանափոխության դեպքում Երևանում սահմանափակվելու է խայտառակ կառուցապատումը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Առանց երաշխավորված խաղաղության՝ տնտեսական զարգացում չի լինի․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» առաջարկում է հանրային հանդուրժողականություն և համերաշխություն․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) 2026թ․ հունիսի 7-ը և 1918թ․ մայիսի 28-ը նույն խորհուրդն ունեն․ սա մեր Սարդարապատն է․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի ծրագիրը Գյումրին դուրս կբերի սոցիալ-տնտեսական աղետից․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ավանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը (տեսանյութ) Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է ԱԱԾ տնօրենը խիստ հուզվել է նախորդ փակ նիստից իր անձի վերաբերյալ արտահոսքից Երևանում «ուրախ ավտոբուսը» չի պտտվի Թոխմախի Մհերի ու Կայա Կալասի հիբրիդն՝ ընդդեմ Հայաստանի. 168.am «Կամ ես, կամ պատերազմ»․ Փաշինյանի քաղաքական շանտաժը Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան Կատաղի բախումներ են Իսրայելի և շիայական «Հիզբալլահի» միջև. իրանագետ Երուսաղեմի հայկական թաղամասի մոտ հրթիռի բեկոր է ընկել

Մենք ապացուցեցինք մեզ և աշխարհին, որ կարող ենք կռվել մինչև վերջին շունչը և պաշտպանել հող հայրենին․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 9-ին շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի գրասենյակից։

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի թանկագի՛ն վետերաններ,

Պաշտպանության բանակի հարգարժա՛ն գեներալներ, սպաներ, զինվորներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ:
Այսօր տոն է յուրաքանչյուրիս ընտանիքում, մեր ամենանվիրական տոներից մեկը, որը սրբագործվել է հայ ժողովրդի տարբեր սերունդների խիզախությամբ ու անձնազոհությամբ:

Տասնամյակներ շարունակ մենք մեծագույն խանդավառությամբ ու ցնծությամբ տոգորված տոնում էինք Մայիսի 9-ը, տոնում և խորին հպարտությամբ մեծարում էինք մեր պապերին ու հայրերին, ովքեր Խորհրդային Միության ժողովուրդների հետ միասին կերտեցին Մեծ Հաղթանակը: Նրանք մեզ համար անիրական կերպարներ էին, հերոսության տիպար, ում օրինակով հետագայում պիտի զենք վերցնեինք ու կռեինք մեր բաժին հաղթանակը, գրեինք պատմության մեր էջը: Իսկ այդ էջը հերոսական է ու փառավոր:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծումը և Շուշիի ազատագրումը եռապատկեցին այդ տոնի բերկրանքը՝ դառնալով համայն հայության մեծագույն հաղթանակը, բազմահազար քաջ հայորդիների ոգու, մտքի ու բազկի հաղթանակը: Մենք ապացուցեցինք մեզ և աշխարհին, որ կարող ենք կռվել մինչև վերջին շունչը և պաշտպանել հող հայրենին, կարող ենք հառնել փլատակներից և կերտել պետություն, միջազգային նորմերին ու չափանիշներին համապատասխան, ազատ, անկախ ու ժողովրդավարական պետություն:

Մեր ժողովրդի հերոսական ավանդույթների շարունակողն այսօր երիտասարդ սերունդն է՝ հայրենասեր, կիրթ, խիզախ ու պատվախնդիր: Նրանք լավ գիտեն իրենց հայրերի ու պապերի արյամբ ձեռք բերված հաղթանակի գինը և այն պահում են աչքի լույսի պես:

Թանկագի՛ն բարեկամներ,

Այս տոնական օրը մենք նախ և առաջ հիշում ենք հայրենիքի համար զոհված մեր բոլոր հերոսներին, գլուխ ենք խոնարհում նրանց անմահ հիշատակի առջև: Մեր պարտքն է՝ իրականություն դարձնել նրանց իղձերն ու նպատակները, կառուցել հզոր, անվտանգ ու զարգացած երկիր:

Կեցցե՛ մեր հերոսական բանակը:

Փա՛ռք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

Փա՛ռք ու պատիվ հայ ժողովրդին»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>